Ալբանիայի նախագահ
Ալբանիայի Հանրապետության նախագահ
Presidenti i Republikës së Shqipërisë | |
---|---|
Նախագահական դրոշ | |
Տիտղոս | Նախագահ Ձերդ գերազանցություն |
Նստավայր | Նախագահական պալատ, Տիրանա |
Նշանակող | Խորհրդարան |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի |
Անդրանիկ պաշտոնավար | Ռամիզ Ալիա |
Ձևավորում | 1991 թվականի ապրիլի 30 |
Աշխատավարձ | Ամսական 1,425 եվրո[1] |
Կայք | www.president.al |
Ալբանիայի նախագահ (ալբ․՝ Presidenti i Shqipërisë), պաշտոնապես Ալբանիայի Հանրապետության նախագահ (ալբ․՝ Presidenti i Republikës së Shqipërisë), պետության ղեկավար, զորքերի գերագույն հրամանատար և ալբանական ժողովրդի միասնության ներկայացուցիչը[2][3]։
Նախագահը ունի իշխանություն խորհրդարանական ընտրությունների օրերը նշանակել, ինչպես նաև հանրաքվեների օրերը նշանակել, ներում և պարգևներ շնորհել։ Պաշտոնի պարտականությունները կատարել ի վիճակի չլինելու դեպքում խորհրդարանի խոսնակը ստանձնում նախագահի պաշտոնակատարի պաշտոնը մինչև նախագահը ի վիճակի լինի ստանձնել իր պարտականությունները կամ մինչև նախագահի նոր ընտրությունները[4]։ Նախագահի նստավայրը մայրաքաղաք Տիրանայում գտնվող Նախագահական պալատն է։ Ալբանիայի սահմանադրությունը սահմանում է նախագահական դրոշի օգտագործումը, որը ծածանվում է նախագահի նստավայրում, տրանսպորտային մեքենաները, որոնք օգտագործվում են նախագահի կողմից։ Նախագահի կինը համարվում է Ալբանիայի առաջին տիկինը, սակայն պաշտոնական դեր նախագահությունում։ Նա հաճախ ունի արարողակարգային դեր Նախագահական պալատում և պաշտոնական այցերի ժամանակ։
Նախագահը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Ալբանիայի խորհրդարանի անդամների երեք հինգերորդի կողմ ձայներով, 5 տարի ժամկետով[5]։ Այնուամենայնիվ, Ալբանիայի սահմանադրությունը սահմանում է պաշտոնավարման երկու ժամկետ[6]։ 7-րդ և ներկայիս պաշտոնը զբաղեցնող Իլիր Մետան է «Հանուն ինտեգրման սոցիալիստական շարժում» կուսակցությունից, ով սկսել է պաշտոնավարել 2017 թվականի հուլիսի 24-ից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիան փորձել է կառավարման բազմաթիվ համակարգեր, ներառյալ միջազգային պրոտեկտորանտ, միապետություն, միկուսակցական համակարգ, ինչպես նաև խորհրդարանական հանրապետություն։ Բոլոր այս ժամանակաշրջաններում Ալբանիայի նախագահի և պետության ղեկավարի գործառույթները հանդես են եկել տարբեր ձևերով։
Անկախանալուց հետո առաջին կառավարությունը գլխավորել է Իսմայիլ Քեմալը, ով նաև պետության գլուխն էր։ 1914 թվականի փետրվարի 6-ին արքայազն Վիլհելմ Վիեդը նշանակվեց պետության գլուխ Դեսպանների ժողովի կողմից։ 1914 թվականի սեպտեմբերից մինչև 1920 թվականի հունվարը Ալբանիան վերածվեց պատերազմի դաշտի և ունեցավ մեծ թվով փոփոխված կառավարություններ, որտեղ պետության գլուխը տարբեր կառավարական գահի խնամակալներ էին։ 1920 թվականի հունվարի 8-ին Լյուշնյայի ժողովը ընտրեց Բարձր ժողովը՝ բաղկացած 4 անդամներից, որոնցից մեկը պետք է կատարեր պետության գլխի դերը և ետ բերեր կառավարման խորհրդարանական ձևը։ 1924 թվականին Թեոֆան Նոլին ընտրվեց որպես կառավարության ղեկավար՝ միևնույն ժամանակ կատարելով պետության ղեկավարի գործառույթները։ Կառավարման համակարգի հաճախակի փոփոխություններից հետո Ալբանիայի խորհրդարանը ընդունեց և անցում կատարվեց դեպի հանրապետական կառավարման համակարգ 1925 թվականի հունվարի 25-ին և Ահմեդ Զոգուն ընտրվեց որպես Ալբանիայի նախագահ։ Ժողովուրդը հռչակեց միպետություն և Ահմեդ Զոգուն 1928 թվականի սեպտեմբերի 28-ին թագադրվեց որպես Ալբանացիների թագավոր։ 1939 թվականի ապրիլին Իտալիայի կողմից Ալբանիայի օկուպացիայից և երկու երկրների միավորելուց հետո Վիկտոր Էմանուիլ III-ը դարձավ Ալբանիայի թագավոր։ 1943-1944 թվականների գահի խնամակալների կառավարման համակարգը կրկին ի հայտ եկավ գերմական օկուպացիայի ժամանակ[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին և Ալբանիայի ազատագրմանը, որը տեղի է ունեցել 1944 թվականին, հաջորդեցին առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 1945 թվականի դեկտեմբերին, նաև պետության ղեկավարի գործառույթները փոխանցվեցին կոլեգիալ մարմնի՝ Ալբանիայի խորհրդարանի նախագահությանը։ Կոմունիզմի ժամանակաշրջանում՝ 1946 թվականի հունվարի 11-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, պետության գլխի գործառույթները իր ձեռքը վերցրեց Օմեր Նիշանին (1946 թվականի հունվարի 10 - 1953 թվականի օգոստոսի 1), Հաջի Լեշին (1953 թվականի օգոստոսի 1 - 1982 թվականի նոյեմբերի 22) և Ռամիզ Ալիան (1982 թվականի նոյեմբերի 22 - 1991 թվականի փետրվարի 22)։ Նախագահական ժողովը Ռամիզ Ալիայի գլխավորությամբ ձևավորվել է 1991 թվականի փետրվարի 22-ին և գոյություն է ունեցել մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը։
Ալբանիայի խորհրդարանական հանրապետությունում 1991 թվականի ապրիլի 30-ին առաջին նախագահական ընտրությունները նշանավորվեցին Ալբանիայի նախագահի սահմանադրական ինստիտուտի հիմնադրմամբ։
Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունիստական ռեժիմի անկումից հետո Ալբանիայում առաջին բազմակուսակցական ընտրություններն անցկացվեցին 1991 թվականին՝ 1991 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ[8]։ Արդյունքում հաղթեց Ռամիզ Ալիան Ալբանիայի սոցիալիստական կուսակցության հետ՝ երրորդ փուլում հավաքելով ձայների 56․2%-ը՝ առաջ անցնելով մյուս երեք թեկնածուներից։ Ընտրություններում Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության թեկնածու և ընտրություններում առաջադրված Սալի Բերիշան ստացավ ձայների գրեթե 38․7%-ը։ 1991 թվականի դեկտեմբերին կոալիցիոն կառավարության տապալումից և Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության 1992 թվականի գարնանը կայացած համընդհանուր ընտրություններում հաղթանակից հետո Ռամիզ Ալիան պաշտոնաթող եղավ 1992 թվականի ապրիլի 3-ին[9][10]։ Մեկ տարի անց երկրորդ նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1992 թվականի մարտի 22-ին[11]։ Արդյունքում հաղթեց Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից Սալի Բերիշան՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 57․3%-ը՝ առաջ անցնելով մյուս 5 թեկնածուներից։ Նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի են ունեցել 2002 թվականի հունիսի 24-ին։ Արդյունքում նախագահ ընտրվեց Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից Ալֆրեդ Մոյսիուն, ով Ալբանիայի խորհրդարանում ստացավ 97 կողմ և 19 դեմ ձայներ[12][13]։
Վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվեցին 2007 թվականի հունիսի 20-ին՝ գրեթե չորս փուլով։ 2007 թվականի հունիսի 20-ին և 2007 թվականի հունիսի 27-ին կայացած առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ներկայացվել։ Ալբանիայի կառավարությունը և ընդդիմությունը ներկայացրեցին իրենց առաջարկած թեկնածուների ցուցակները 2007 թվականի հուլիսի 5-ին, բայց չընդունվեց ոչ մի ցուցակ։ Դրանից հետո, 2007 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ երրորդ փուլ։ Վերջապես հուլիսի 20-ին կայացած չորրորդ փուլում ընտրություններում հաղթեց Բամիր Տոպին։ Նախագահական յոթերորդ ընտրությունները տեղի են ունեցել 2012 թվականի մայիսի 30-ին չորս փուլով՝ մինչև 2012 թվականի հունիսի 11-ը։ Քվեարկության առաջինից երրորդ փուլերը վերջնական չէին։ Չորրորդ փուլի արդյունքում հաղթեց Ալբանիայի ժողովրդավարական կուսկացությունից Բույար Նիշանին։ Վերջին և ութերորդ նախագահական ընտրություններն անցկացվեցին 2017 թվականի ապրիլի 19-ին, 20-ին, 27-ին և 28-ին։ Չորրորդ փուլում Ալբանիայի խորհրդարանի գործող նախագահ Իլիր Մետան 87 կողմ ձայնով ընտրվեց Ալբանիայի յոթերորդ նախագահ[14]։
Լիազորություններ և պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է նախագահ առաջադրվելու համար հետևյալ որակավորումները՝ Ալբանիայի Հանրապետության բնիկ ծագում ունեցող քաղաքացի, լինի առնվազն քառասուն տարեկան և առնվազն տասը տարին լինի Ալբանիայի Հանրապետության բնակիչ[15][16]։
Ալբանիայի նախագահը ներկայացնում է Ալբանիայի ժողովրդի միասնությունը երկրում և արտերկրում՝ որպես պետության ղեկավար։ Նախագահը իր պարտականությունները սկսում է կատարել այն բանից հետո, երբ նա երդվում է խորհրդարանի առջև։ Ալբանիայի նախագահը Ալբանիայի Հանրապետության զինված ուժերի գերագույն հրամանատարն է, նշանակում և պաշտոնաթող է անում ռազմական հրամանատարներին։ Ավելին, նախագահը նշանակում է նաև Գլխավոր շտաբի պետին[17]։
Սահմանադրությունում ասվում է, որ նախագահը ուղերձներ է հղում խորհրդարանին, ներում է շնորհում օրենքին համապատասխան, շնորհում է Ալբանիայի քաղաքացիություն և թույլատրում է, որ այն տրվի օրենքի համաձայն, տալիս է շքանշաններ և պատվո կոչումներ՝ համաձայն օրենքի, վարչապետի առաջարկով տալիս է բարձրագույն ռազմական կոչումներ, նա նշանակում և հանում է Ալբանիայի Հանրապետության այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչներին, ընդունում է հավատարմագրեր, օրենքով սահմանված կարգով ստորագրում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նա նշանակում է Ազգային անվտանգության վարչության պետ, իրենց հոգեբարձու խորհրդի ներկայացուցիչների առաջարկով առաջադրում է բուհերի ռեկտորներ, սահմանում է խորհրդարանական ընտրությունների օրերը։
Երդումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահական պարտականությունները ստանձնելուց առաջ նորընտիր նախագահին անհրաժեշտ է երդում տալ Խորհրդարանի առջև՝ երդվելով Սահմանադրության հավատարմությունը։ Երդման տեքստն իր ալբանական ձևով զգայուն է սեռի նկատմամբ, և բոլոր գոյականները միշտ պահպանում են չեզոք ձև։ Նորընտիր նախագահն ընտրում է Սահմանադրությամբ սահմանված հետևյալ երդման արարողությունը[18]։
Գրասենյակ և նստավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահի գրասենյակը (ալբ․՝ Presidenca) նախագահի պաշտոնական աշխատատեղն է։ Այն բաղկացած է նախագահի անմիջական աշխատակազմից, ինչպես նաև օժանդակ անձնակազմից, որոնք զեկուցում են նախագահին։ Կոմունիզմի փլուզումից ի վեր շենքը օգտագործվել է որպես նախագահի գրասենյակ, որն այս նպատակով օգտագործվել է մինչ օրս, անխափան։ Շենքը բաղկացած է երեք հարկից, որտեղ երկու մուտքի դարպասներ անցնում են օվալաձև ճանապարհով Դեշմորետ է Կոմբիթի պուրակից։
Նախագահական պալատը (ալբ․՝ Pallati presidencial) Ալբանիայի նախագահի պաշտոնական նստավայրն է[19]։ Պալատի կառուցումը հանձնարարել է Ահմեդ Զոգուն, որպեսզի այն լինի իր պաշտոնական նստավայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն օգտագործվել է Ալբանիայի կառավարության կողմից`պաշտոնական արարողություններ և պետական ընդունելություններ անցկացնելու համար։ Տիրանայի մեծ զբոսայգու հարևանությամբ գտնվելու պատճառով դրա այգիները բավականին ընդարձակ են։ Այն շրջապատված է շուրջ 200 մետրանոց ծառերով։ Բացի այդ, պալատը նախագծել է իտալացի հայտնի ճարտարապետ Գերարդո Բոսիոն[20]։
Նախագահների ցուցակ (1925 - մինչ այժմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Պատկեր | Անուն | Պաշտոնավարման ժամկետը | Առաջադրվել է | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ալբանական Հանրապետություն (1925–1928) | |||||||
style="background:Կաղապար:Conservative Party of Albania/meta/color; color:white;" | | Ահմեթ Զոգուն (1895–1961) |
1925 թվականի փետրվարի 1 | 1928 թվականի սեպտեմբերի 1 | Պահպանողական կուսակցություն | |||
Ալբանիայի Հանրապետություն (1991 – մինչ այժմ) | |||||||
style="background:Կաղապար:Labour Party of Albania/meta/color; color:white;" | 2 | Ռամիզ Ալիա (1924–2011) |
1991 թվականի ապրիլի 30 | 1992 թվականի ապրիլի 3 | Աշխատավորական կուսակցություն | |||
style="background:Կաղապար:Democratic Party of Albania/meta/color; color:white;" | 3 | Սալի Բերիշա (Ծնվ․ 1944) |
1992 թվականի ապրիլի 9 | 1997 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
style="background:Կաղապար:Socialist Party of Albania/meta/color; color:white;" | 4 | Ռեջեփ Մեյդան (Ծնվ․ 1944) |
1997 թվականի հուլիսի 24 | 2002 թվականի հուլիսի 4 | Սոցիալիստական կուսակցություն | |||
style="background:Կաղապար:Party shading/Independent; " | 5 | Ալֆրեդ Մոյսուի (Ծնվ․ 1929) |
2002 թվականի հուլիսի 24 | 2007 թվականի հուլիսի 24 | Փոխհամաձայնեցված | |||
style="background:Կաղապար:Democratic Party of Albania/meta/color; color:white;" | 6 | Բամիր Տոպի (Ծնվ․1957) |
2007 թվականի հուլիսի 24 | 2012 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
style="background:Կաղապար:Democratic Party of Albania/meta/color; color:white;" | 7 | Բույար Նիշանի (Ծնվ․ 1964) |
2012 թվականի հուլիսի 24 | 2017 թվականի հուլիսի 24 | Ժողովրդավարական կուսակցություն | |||
style="background:Կաղապար:Socialist Movement for Integration/meta/color; color:white;" | 8 | Իլիր Մետա (Ծնվ․ 1969) |
2017 թվականի հուլիսի 24 | Գործող | Ինտեգրման համար սոցիալիստական շարժում |
Ալբանիայի առաջին տիկին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի առաջին տիկին կոչումը ոչ պաշտոնական կոչում է։ Այն չի ընտրվում, չունի որևէ պաշտոնական պարտականություն և աշխատավարձ չի ստանում։ Այնուամենայնիվ, առաջին տիկնայք բարձր տեսանելի դիրք են գրավել ալբանական հասարակության մեջ։ Դերը զարգացել է տարիների ընթացքում, բայց նա, առաջին հերթին, նախագահի ամուսինն է։ Այնուամենայնիվ, նա ուղեկցում է նախագահին Ալբանիայի սահմաններից դուրս պետական և պաշտոնական այցերի շրջանակներում։ Նա, ընդհանուր առմամբ, վերահսկում է նախագահական պալատի կառավարումը․ այն առանձնատունը, որը ծառայում է որպես պաշտոնական նստավայր։ Նրանք նաև կազմակերպում են միջոցառումներ և քաղաքացիական ծրագրեր, և սովորաբար ներգրավվում են տարբեր բարեգործական և սոցիալական պատճառներով։
Անուն | Նախագահի հետ կապը |
---|---|
Գերալդինե Ապպոնյի * | Նախագահ Ահմեթ Զոգուի ապագա կինը |
Սեմիրամիս Ջուվանի * | ապագա նախագահ Ռամիզ Ալիայի կինը |
Լիրի Ռամայ | Նախագահ Սալի Բերիշայի կինը |
Լիդրա Կարագյոզի | Նախագահ Ռեջեփ Մեյդանի կինը |
Միլիցա Նիչա * | ապագա նախագահ Ալֆրեդ Մոյսիուի կինը |
Տեուտա Մեմա | Նախագահ Բամիր Տոպիի կինը |
Օդետա Կոսովա | Նախագահ Բույար Նիշանիի կինը |
Մոնիկա Կրիմադի * | Նախագահ Իլիր Մետայի կինը |
* Գերալդին Ապպոնյին ամուսնացավ Ահմեթ Զոգուի հետ մեկ տասնամյակ անց:
* Սեմիրամիս Ջուվանին՝ նշանավոր գիտնական Ալեքսանդր Ջուվանիի դուստրը, մահացավ նախքան իր ամուսնի նախագահի պաշտոնի ստանձնումը:
* Միլիցա Նիչան մահացավ, երբ Ալֆրեդ Մոյսիուն դարձավ Հանրապետության նախագահ, նրա կրտսեր դուստրը՝ Միրելա Մոյսիուն կատարեց Առաջին տիկնոջ պարտականությունները:
* Մոնիկա Կրիմադին՝ որպես պորհրդարանի անդամ և երկրորդ մեծ ընդդիմադիր կուսակցության՝ Հանուն ինտեգրման սոցիալիսական շարժման, ղեկավար, հրաժարվեց ստանձնել Առաջին տիկնոջ պարտականությունները, հետևաբար զույգի ավագ երեխան և դուստր Բորա Մետան ստանձնել է առաջին տիկնոջ պարտականությունները:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Infographic: What are the Monthly Salaries of Presidents in the Region - Sarajevo Times». Sarajevo Times. 2018 թ․ փետրվարի 25.
- ↑ «KUSHTETUTA E REPUBLIKËS SË SHQIPËRISË» (pdf). wipo.int (Albanian). էջ Article 86.1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Albania in Pictures (Tom Streissguth ed.). Twenty-First Century Books, 2010. էջ 37. ISBN 9780761363781.
- ↑ «1998 CONSTITUTION OF THE REPUBLIC OF ALBANIA». osce.org (English). էջ 18. «When the President of the Republic is temporarily unable to exercise his functions or his place is vacant, the Speaker of the Assembly takes his place and exercises his powers.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «1998 CONSTITUTION OF THE REPUBLIC OF ALBANIA». osce.org (English). «The President of the Republic is elected by the Assembly by secret ballot and without debate by a majority of three-fifths of all its members.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «KUSHTETUTA E REPUBLIKËS SË SHQIPËRISË» (pdf). wipo.int (Albanian). էջ Article 88.1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kreu i shtetit, në historinë e Shqipërisë 100-vjeçare». gazeta-shqip.com (Albanian). Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Albania: Elections held in 1991 Inter-Parliamentary Union
- ↑ Heads of States and Governments Since 1945 (Harris M. Lentz ed.). 2014 թ․ փետրվարի 4. ISBN 1-884964-44-3.
- ↑ «Following the death of Enver Hoxha, Albania's long-time (1945-1985) dictator in April 1985, Ramiz Alia (born 1925) became the dominant political personality in the country». biography.yourdictionary.com (English).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p133 978-3-8329-5609-7
- ↑ «Dr. Alfred Moisiu». president.al (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Debatet për Presidentin që nga Moisiu konsensual deri te Nishani». shqiptarja.com (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ilir Meta, president i ri i Shqipërisë». telegrafi.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին. «Ilir Metës si president i Republikës»
- ↑ «KUSHTETUTA E REPUBLIKËS SË SHQIPËRISË» (pdf). wipo.int (Albanian). էջ Article 86.2.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «1998 CONSTITUTION OF THE REPUBLIC OF ALBANIA». osce.org (English). էջ 17. «Only an Albanian citizen by birth who has resided in Albania for not less than the past 10 years and who has reached the age of 40 may be elected President.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Struktura e Shtabit të Përgjithshëm». aaf.mil.al (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «KUSHTETUTA E REPUBLIKËS SË SHQIPËRISË» (PDF). wipo.int (Albanian). «Betohem se do t'i bindem Kushtetutes dhe ligjeve te vendit, do te respektoj te drejtat dhe lirite e shtetasve, do te mbroj pavaresine e Republikes se Shqiperise dhe do t'i sherbej interesit te pergjithshem dhe perparimit te Popullit Shqiptar". Presidenti mund te shtoje edhe: "zoti me ndihmofte»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «SELIA E PRESIDENCËS». tirana.al (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Albanian Presidential Palace returns to the public». Independent Balkan News Agency. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.