Մեծ զբոսայգի (Տիրանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ զբոսայգի
Տեսակհասարակական
Կազմված էTirana Park Memorial Cemetery? և Tirana Artificial Lake?
Երկիր Ալբանիա
ՎարչատարածքՏիրանա
Մակերես230 հա
ԿառավարումՏիրանայի քաղաքապետարան
Մեծ զբոսայգի (Տիրանա)ը գտնվում է Ալբանիաում
Մեծ զբոսայգի (Տիրանա)

Տիրանայի մեծ զբոսայգի (ալբ․՝ Parku i Madh, Parku i liqenit artificial të Tiranës, Parku i Shën Prokopit), 230 հա տարածք զբաղեցնող հասարակական զբոսայգի Տիրանայի հարավում։ Զբոսայգու տարածքում է գտնվում արհեստական լիճը, Սուրբ Պրոկոպիուս եկեղեցին, Տիրանայի նախագահական պալատը և ալբանացի հայտնի անձանց նվիրված հուշակոթողներ։

Արհեստական լիճը և զբոսայգին հանդիսանում են քաղաքի հիմնական հանգստավայրերից մեկը։ Չնայած մեծ թվով նոր շինությունների ի հայտ գալուն, այգին շարունակում է զբոսանքի ու մարզանքի վայր լինել շատ ալբանացիների համար։

Զբոսայգու հարավային ծայրում են գտնվում կենդանաբանական և բուսաբանական այգիները, հարավային հատվածը սահմանագծվում է Տիրանայի համալսարանի գլխավոր մասնաշենքով և Սկանդերբեգի հրապարակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին կառուցվել է 1955-1956 թթ.՝ ըստ բուլղարական նախագծի և անվանվել է «Գոգո»։

Այգին նախկինում կոչվել է Սուրբ Պրոկոպիուսի զբոսայգի (ալբ․՝ Parku i Shën Prokopit), ի պատիվ եկեղեցու, որը գտնվում է այգու տարածքում։ Այգու տարածքում են գտնվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 45 բրիտանացի զինվորների հուշարձանները։

Այգում է գտնվում Տիրանայի նախագահական պալատը Էլբասենի փողոցի մոտ։ Շինությունն այժմ հավարվում է կառավարական նստավայր։ Որպես արքայական պալատ օգտագործվել է միայն իտալացի թագավոր Վիկտոր Էմանուել III օրոք, նրա 1941 թվականի մայիսին Ալբանիա կատարած միակ այցելության ժամանակ։ Պալատում ապրել են նաև Francesco Jacomoni-ին և ֆաշիստ գեներալ Ալբերտո Պարիանին[1]։

Զբոսայգում էր գտնվում Ալբանիայի թագավոր Զոգ I-ի մոր հուշակոթողը, որն ավերվել է 1950-ական թվականներին կոմունիստական ռեժիմի օրոք, և այժմ հուշակոթողը կարելի է տեսնել միայն լուսանկարներում։ Այգին ցանցապատված է։

Շինություններ, կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին համարվում է քաղաքի թոքերը, քանի որ այստեղ կան բազմապիսի բույսեր։ Այգում են գտնվում նաև Տիրանայի բուսաբանական և կենդանաբանական այգիները և լողավազանների համալիրը[2]։ Այգին ունի ամֆիթատրոն, որտեղ ամռանը տարբեր մշակութային միջոցառումներ են անցկացվում[2]։

Արհեստական լիճը օգտագործվում է ձկնորսության և լողի համար։ Լիճը կառուցվել է 1955 թվականին ներքին ջրերի կուտակումներից, կառուցվել է նաև 400 մետր երկարությամբ պատնեշ Տիրանային ջրերի վարարումներից ազատելու համար[2]։

Այգում են գտնվում Ֆրաշերի եղբայրների գերեզմանները[2]։

Այգում կան շուրջ 120 տեսակի ծառեր, թփեր և ծաղիկներ։ Բուսաբանական այգին զբաղեցնում է 14.5 հա տարածք, լճի մակերեսը կազմում է 55 հա, զբոսայգու մակերեսը՝ 230 հա։

Վերականգնողական աշխատանքներ և տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում առկան են աղտոտման և հանցագործությունների աճի խնդիրները[3]։ 2005 թվականին Տիրանայի քաղաքապետարանը կազմակերպեզ «Կանաչ տոնավաճատ», որի ընթացքում ներկայացվեցին այգու վերականգնման գաղափարներ[4]։

2008 թվականին նախագծային մրցույթ անցկացվեց տարածքի էկոլոգիական պահպանման համար, լճի ափին նոր քաղաքային տարածքի կառուցման և հանրային ծառայությունների համար։ Նախագիծը ներառում է 225,000 մ2 բնակարանաշինություն, 60,000 մ2 գրասենյակային տարածքներ, 20,000 մ2 հասարակական կառույցներ, 60,000 մ2 մեծածախ առևտրի տարածք, 15,000մ2 հյուրանոցային և 20,000m2 սպարտային համալիրի տարածք և ավտոկանգառ։ 600 միլիոն եվրո արժողությամբ ախագիծը պետք է իրականացվեր 2010 թվականին[5]։

Այս հիմնական շինությունները կնվազեցնեն այգու կանաչապատ տարածքները, ինչն իր հերթին կհանգեցնի հակասությունների։

Նախատեսվում է բուսաբանական այգին քանդել Տիրանայի նոր օղակաձև ավտոճանապարհի կառուցման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shekulli Magazine. «The Palace of the Brigades». Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Gottschling, Anila. «What to visit in Tirana» (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ. հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. De Waal, Clarissa (2005). Albania today: a portrait of post-communist turbulence. I.B.Tauris. էջ 249. ISBN 1-85043-859-5.
  4. Tirana Municipality (2005 թ․ հոկտեմբերի 15). «The Green Fair, exposure of the strategy to rehabilitate the Park of the Artificial Lake» (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ. հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Tirana Rocks. Tirana Architecture Competition : Albanian Buildings». E Architect. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ զբոսայգի (Տիրանա)» հոդվածին։