Իսմայիլ Քեմալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Քեմալի
Ismail Kemal Bey.png
 
Կրթություն՝ Զոսիմայա դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1844(1844-10-16)
Ծննդավայր Վլորա, Ալբանիա
Վախճանի օր հունվարի 24, 1919(1919-01-24)[1] (74 տարեկան)
Վախճանի վայր Պերուջա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Albania (1914–1920).svg Ալբանիա
Զավակներ Et'hem Bey Vlora?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ալբանիայի ազգային հերոս

Իսմայիլ Քեմալի Բեյ Վլյորա կամ Իսմայիլ Քեմալի (թուրքերեն՝ İsmail Kemal Bey, ալբ․՝ Ismail Qemali, հոկտեմբերի 16, 1844(1844-10-16), Վլորա, Ալբանիա - հունվարի 24, 1919(1919-01-24)[1], Պերուջա, Իտալիա), ալբանական ազգային շարժման առաջնորդ, Ալբանիայի առաջին ղեկավար և հիմնադիր։ Ազգային ժողովի նախագահ (28-29 նոյեմբերի 1912), ժամանակավոր կառավարության նախագահ (29 նոյեմբերի 1912-1922 հունվարի 1914), արտաքին գործերի նախարար։ Ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Քեմալին ծնվել է Ավլոնում (Ժամանակակից Վլյորա)՝ հարուստ ֆեոդալական ընտանիքում։ Հարազատ քաղաքում նա ստացել է միայն նախնական կրթություն, իսկ դրանից հետո ավարտել է Յամինա քաղաքի վարժարանը։ 1859 թ. մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ սկսել է Օսմանյան պետական ծառայողի կարիերան, մասնակցել է Միդհաթ փաշայի լիբերալ բարեփոխումների անցկացմանը, զբաղեցրել Բալկաններում մի քանի քաղաքների նահանգապետի պաշտոնները։ Այս տարիների ընթացքում նա զգալի ջանքեր է գործադրել ալբանական այբուբենի ստանդարտացման և ալբանական մշակութային ասոցիացիայի հիմնադրման համար։

1877 թվականին Իսմայիլը, թվում էր, սկսեց առաջ շարժվել դեպի Օսմանյան քաղաքական կյանքի առաջատար դիրքեր, սակայն, երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հեռացրեց Միդհաթին վարչապետի պաշտոնից, Քեմալը աքսորվեց արևմտյան Անատոլիա, մինչ սուլթանը վերադարձրեց նրան և նշանակեց Բեյրութի նահանգապետ։ Սակայն Իսմայիլ Քեմալիի լիբերալ համոզմունքները կրկին վեճի թեմա են դառնում սուլթանի հետ, և 1900 թվականի մայիսին նա, գտնվելով Բրիտանական դեսպանի զբոսանավում, քաղաքական ապաստան է խնդրում։ Քեմալին դուրս են բերում Թուրքիայից, և հաջորդ ութ տարիները նա ապրում է արտագաղթի մեջ՝ միաժամանակ աշխատելով Օսմանյան կայսրության սահմանադրական բարեփոխումների և Ալբանիայում ազգային շարժման զարգացման վրա։

1908 թվականին երիտթուրքերի ապստամբությունից հետո նա պատգամավոր է դառնում վերականգնված Օսմանյան խորհրդարանում։ 1909 թվականին Քեմալին դառնում է Օսմանյան Ազգային ժողովի նախագահ, սակայն շուտով ստիպված է լինում ընդմիշտ լքել Ստամբուլը։ Դրանից հետո նա իր գործունեությունը կենտրոնացնումէ բացառապես Ալբանիայի անկախության հարցի վրա։

Քեմալին գլխավոր դերում էր 1912 թվականի նոյեմբերի 28-ին Ալբանիայի Անկախության հռչակագրի ընդունման և անկախ Ալբանիայի կառավարության ձևավորման գործում։ Այսպիսով, ավարտվել է ավելի քան 500-ամյա տիրապետությունը Օսմանյան կայսրության Ալբանիայում. Լուիդ Գուրակուչիի հետ նա Վլորայում գտնվող տան պատշգամբում կախում է Ալբանիայի դրոշը, որտեղ և ստորագրվում է հռչակագիրը։ Իսմայիլ Քեմալը Ալբանիայի կառավարությունը գլխավորում է 1912 թվականից մինչև 1914 թվականը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քեմալը ապրում էր Փարիզում, որտեղ երբեմն գրում էր հոդվածներ Daily Mailում, նաև համագործակցում է շատ այլ հրատարակչությունների հետ, որպեսզի հրապարակի իր հուշերը։ 1918 թվականին Քեմալը Իտալիա էր մեկնում Ալբանիայում իր շարժմանն աջակցելու համար, սակայն Իտալիայի կառավարությունն արգելում է նրան լքել երկիրը, և նա դառնում է Պերուջայի հյուրանոցի հյուրը։ Այնտեղ նա մահացել է սրտի կաթվածից 1919 թվականի հունվարի 24-ին։

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսմայիլ Քեմալի անունն է կրում Վլորա քաղաքի համալսարանը։
  • Քեմալի պատկերը տեղադրված է 1992 թվականի 200 լեկ արժողությամբ թղթադրամի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. 1,0 1,1 1,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8