Իլիր Մետա
Իլիր Մետա ալբ․՝ Ilir Meta | ||
Իլիր Մետան 2014 թվականի ապրիլին | ||
| ||
---|---|---|
2017 թվականի հուլիսի 14 | ||
Վարչապետ | Էդի Ռամա | |
Նախորդող | Բույար Նիշանի | |
| ||
1999 թվականի հոկտեմբերի 29 - 2002 թվականի հունվարի 29 | ||
Նախագահ | Ռեջեփ Մեյդան | |
Նախորդող | Պանդելի Մայկո | |
Հաջորդող | Պանդելի Մայկո | |
| ||
2013 թվականի սեպտեմբերի 10 - 2017 թվականի հուլիսի 24 | ||
Նախորդող | Ժոզեֆինա Տոպալի | |
Հաջորդող | Վալենտինա Լեսկայ (պաշտոնակատար) | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն (1990-2004) Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման (2004-2017) Անկուսակցական (2017) | |
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ծննդյան օր | 1969 թվականի մարտի 24 | |
Ծննդավայր | Չորովոդա, Ալբանիա | |
Քաղաքացիություն | Ալբանիա | |
Ամուսին | Մոնիկա Կրիմադի | |
Զավակներ | Բորա Էրա Բեսար | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Իլիր Մետա (մարտի 24, 1969[1], Չորովոդա), ալբանացի քաղաքական գործիչ , ով Ալբանիայի նախագահն է 2017 թվականի հուլիսի 24-ից[2]։ Նախկինում նա եղել է վարչապետի պաշտոնում 1999-2002 թվականներին։ 30 տարեկան հասակում նա Ալբանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է եղել։ Մետան նաև 2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է որպես արտգործնախարար և կրկին՝ 2009-2010 թվականներին։ Նա եղել Ալբանիայի խորհրդարանի խոսնակ 2013-2017 թվականներին[3]։ Մետան նաև զբաղեցրել է փոխվարչապետի և էկոնոմիկայի, առևտրի և էներգետիկայի նախարարի պաշտոնները։ Դրանից առաջ նա զբաղեցրել է Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահությունը։ 2004 թվականին «Մետա» հիմնադրումը ստեղծեց «Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման» (LSI):
2017 թվականի ապրիլի 28-ին նա ընտրվել է Ալբանիայի նախագահ՝ ստանալով խորհրդարանի 140 անդամներից 87 ձայները[4]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլիր Մետան ծնվել 1969 թվականի մարտի 24-ին Չորովոդայում։ Ավարտել է Տիրանայի համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության ֆակուլտետը, որտեղ շարունակել է նաև ասպիրանտուրան։ Նա տիրապետում է ալբաներենի, անգլերենի և իտալերենի։
Մետան բեկթաշի է, և հայտարարում է իր հավատարմությունը ավանդական բեկթաշական արժեքներին[5]։ 1998 թվականի հոկտեմբերից Մետան ամուսնացած է Մոնիկա Կրիմադիի հետ[6] Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի՝ Բորան, Էրան և Բեսարը։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետան զբաղվում է քաղաքականությամբ 1990 թվականից՝ Ալբանիայում կոմունիզմի անկումից հետո՝ որպես կոմունիզմի դեմ ուսանողական շարժման ակտիվ մասնակից, որը բերեց քաղաքական բազմակարծություն Ալբանիայում։ 1992 թվականից ընտրվել է պատգամավոր բոլոր օրենսդիր մարմիններում և եղել է մի շարք խորհրդարանական հանձնաժողովների ակտիվ անդամ։ 1996-1997 թվականներին եղել է Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1998 թվականի հոկտեմբերից 1999 թվականի հոկտեմբերին Իլիր Մետան փոխվարչապետ և համակարգող նախարար էր, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունում եվրոպական ինտեգրման հարցերով պետքարտուղար 1998 թվականի մարտից հոկտեմբեր ամիսներին։
2004 թվականին Մետան հեռացավ Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունից (PS) և ստեղծեց իր սեփական կուսակցությունը՝ Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման (LSI): 2004 թվականից մինչև 2006 թվականը Մետան առաջադրվել է որպես Բալկանների միջազգային հանձնաժողովի անդամ, որը գլխավորում էր Իտալիայի նախկին վարչապետ Ջուլիանո Ամատուն։ Հանձնաժողովը մշակեց մի շարք կարևոր առաջարկություններ՝ Արևմտյան Բալկանյան երկրների Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ[7]։
2010 թվականին Ալբանիայի ԶԼՄ-ներում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Իլիր Մետան քաղաքական գործիչ Դրիտան Պրիֆտիի հետ քննարկում էր 800,000 եվրոյի համարժեք կոռուպցիոն գործի մասին, որը հետագայում պարզվեց, որ վերջինս էր տարածել իրենց խոսակցությունը։ Դա նրան ստիպեց հրաժարական տալ որպես Ալբանիայի փոխվարչապետ, չնայած նա պնդում էր իր անմեղությունը[8]։
1999–2002 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետան վարչապետ է դարձել 1999 թվականի հոկտեմբերի 29-ին։ Նա ամենաերիտասարդ մարդն էր, որը պաշտոնավարել էր որպես Ալբանիայի վարչապետ։ 2001 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա վերահաստատվեց որպես վարչապետ։ Ալբանիայի նախագահ Ռեջեփ Մեյդանը հավանություն է տվել Ալբանիայի կառավարությանը 2001 թվականի սեպտեմբերի 7-ին։ Հինգ օր անց կառավարությունը վստահության քվե տվեց Մետայի կաբինետին։ Սակայն նոր կառավարությունը գոյություն ունեցավ գրեթե երեք ամիս[9]։ 2002 թվականի հունվարի 29-ին Մետան հայտարարեց վարչապետի պաշտոնաթողության մասին՝ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆատոս Նանոյի և իր միջև կուսակցական բախումների պատճառով։ Պանդելի Մայկոն վարչապետ է ընտրվել 2002 թվականի փետրվարի 22-ին։
Այս ընթացքում Ալբանիան զբաղվում է մի շարք կարեւոր բարեփոխումներով՝ միանալով Եվրոպական միության հետ կայունացման եւ ասոցացման գործընթացին։
2009 – 2017 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-ի խորհրդարանական ընտրություններում «Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման» կուսակցությունը (LSI) Ալբանիայի խորհրդարանում ստացավ չորս մանդատ՝ ստանալով ընդհանուր ձայների 4,8%-ով։ Կուսակցությունը PSV91- ի հետ միասին դարձան որոշող կողմերը ՝ կառավարական կոալիցիա կազմելու համար։ 2009 թ.-ի սեպտեմբերի 16-ին, LSI- ն դաշնակցեց Ալբանիայի Դեմոկրատական կուսակցության (PD) հետ ՝ կառավարական կոալիցիա կազմելու համար[10]։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Սալի Բերիշայի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորմամբ Մետան միևնույն ժամանակ դարձավ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար[11]։ Նա Շենգենյան գոտու հետ վիզայի ազատականացման կողմնակից էր, ինչը կատարվեց 2010 թվականին։ Նա շարունակում է մնալ Արևմտյան Բալկանների բոլոր երկրների համար տարածաշրջանային և եվրոպական ինտեգրման ամենաառաջին ջատագովներից մեկը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության հետագա ամրապնդման միջոց։
2011 թվականին Մետան զբաղեցնում էր էկոնոմիկայի, առևտրի և էներգետիկայի նախարարի պաշտոնը Սալի Բերիշայի կառավարությունում, որը կոալիցիոն կառավարություն էր Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության հետ։
2013 թվականի ութերորդ բազմակուսակցական ընտրություններում Մետան և «Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման» և Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունների կոալիցիան հեռացավ իշանությունից՝ այն անցնելով Ալբանիայի սոցիալիստական կուսակցությանը։ Ընտրությունների արդյունքնում հաղթեց «Եվրոպական Ալբանիայի համար» դաշինքը, որի մեջ մտնում էր Սոցիալիստական կուսակցությունը նրա առաջնորդ՝ Էդի Ռամայի գլխաորությամբ[12]։ 2013 թվականիի սեպտեմբերի 10-ին խորհրդարանը 91-ից 45 կողմ ձայներով ընտրեց Մետային որպես Խորհրդարանի խոսնակ։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի ապրիլի 28-ին Մետան ընտրվեց Ալբանիայի Հանրապետության նախագահ՝ խորհրդարանի 140-ից 87 կողմ ձայներով։ Նա պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսի 24-ին։ Արարողության ժամանակ նրան ուղեկցում էին բացառապես իր երեխաները, քանի որ նրա կինը՝ Մոնիկա Կրիմադին, հրաժարվեց առաջին տիկնոջ պաշտոնից իր քաղաքական գործունեության համար որպես կուսակցության ղեկավարը։ Այդ պատճառով նրանց դուստրը՝ Էրա Մետան, դարձավ Ալբանիայի առաջին տիկինը։
Իր պաշտոնավարման ընթացքում հիմնական ուշադրությունը երկրի եվրոպական ինտեգրման գործընթացն է և Ալբանիայի վրա ազդող գլոբալ մարտահրավերները։ Նա ընդգծեց Ալբանիայի պատրաստակամությունը ամրապնդելու երկկողմ ռազմավարական գործընկերությունը անվտանգության ոլորտում բոլոր գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի հետ[13]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- : Տոմիսլավ արքայի շքանշան (2019 թվականի հոկտեմբերի 29)
- : Սուրբ Չարլզի շքանշանի մեծ խաչ (2019 թվականի հոկտեմբերի 16)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ilir Meta zgjidhet president i Shqipërisë». rtsh.al (Albanian). 2017 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ parlament.al Speaker of the Parliament of the Republic of Albania
- ↑ «Ilir Meta, president i ri i Shqipërisë» (Albanian). 2017 թ․ ապրիլի 28.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «FOTO/ Familja Meta, feston me entuziazëm festën e Bektashinjve». standard.al (Albanian). 2017 թ․ մարտի 23.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Martesa sekrete e Ilir Metës dhe Monika Kryemadhit». revistawho.com (Albanian). 2017 թ․ մայիսի 17.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ [1] Արխիվացված Հոկտեմբեր 8, 2017 Wayback Machine International Commission on the Balkans
- ↑ «Albanian deputy PM resigns». www.euractiv.com.
- ↑ «Balkan Report: September 18, 2001». rferl.org (English). 2001 թ․ սեպտեմբերի 18.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Marc Stegherr; Kerstin Liesem (2010 թ․ օգոստոսի 13). Die Medien in Osteuropa: Mediensysteme Im Transformationsprozess. Springer-Verlag. էջ 159. ISBN 978-3-531-92487-8.
- ↑ «Qeveria e dytë e Sali Berishës (16 shtator 2009 – 10 shtator 2013». shtetiweb.org (Albanian).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sieg der Sozialisten». taz.de (German). 2013 թ․ հունիսի 25.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սոցիալական շարժում հանուն ինտեգրման» կուսակցության պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիր Մետա» հոդվածին։ |
|