Ֆատոս Նանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆատոս Տանաս Նանո
Fatos Thanas Nano
Fatos Nano 2004.png
Ծնվել էսեպտեմբերի 16, 1952
ԾննդավայրՏիրանա
ՔաղաքացիությունԱլբանիա Ալբանիա
ԱզգությունԱլբանացի
Կրոնուղղափառություն
ԿրթությունՏիրանայի համալսարան
ՄասնագիտությունՏնտեսագետ
ԱշխատանքՎարչապետ (1991-1993, 1997-1998, 2002-2005)
ԱշխատավայրՊառլամենտ
Զբաղեցրած պաշտոններԱլբանիայի խորհրդարանի պատգամավոր, Ալբանիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ և Ալբանիայի վարչապետ
Քաղաքական կուսակցությունԱլբանիայի սոցիալիստական կուսակցություն
Ստորագրություն
Fatos Nano (nënshkrim).svg
Fatos Nano Վիքիպահեստում

Ֆատոս Տանաս Նանո (ալբաներեն` Fatos Thanas Nano, սեպտեմբերի 16, 1952, Տիրանա), Ալբանիայի պառլամենտի պատգամավոր. ներկայացնում է «Սարանդե» (Sarandë) ֆրակցիան։ Զբաղեցրել է Ալբանիայի վարչապետի պաշտոնը։ Եղել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդը։ Ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան (Տիրանայի համալսարան)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տիրանա քաղաքում։ Կոմունիստական վարչակարգի վերջին տարիներին, երբ նախագահ Ռամիզ Ալիան փորձում էր բարեփոխումներ անցկացնել, Ֆատոսը բարեփեխումների կողմնակից էր, Ալբանիայի աշխատանքային կուսակցության առաջնորդներից մեկը։ Բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո գլխավորեց Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունը, որը ներկայացնում էր հիմնականում երկրի զարգացած արդյունաբերական հարավը։ 1991 թվականին նշանակվեց երկրի վարչապետ, սակայն շուտով, բողոքի ցույցերից ու գործադուլերից հետո, ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ, չնայած բարեփոխումների կողմնակից էր, բայց ընկալվում էր որպես ոչ ժողովրդական՝ կոմունիստական վարչակարգի գործիչ։

1993 թվականին բանտարկվել է՝ կաշառակերության մեղադրանքով։ Սակայն շուտով Ալբանիայում հիասթափվեցին ղեկավարող Դեմոկրատական կուսակցությունից։ 1997 թվականին երկրում ֆինանսական «բուրգի» դեմ բողոքի մասսայական ցույցեր տեղի ունեցան, որի հետևանքով կրկին իշխանության գլուխ անցավ Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունը։ Նանոյի գլխավոր քաղաքական հակառակորդ՝ նախագահ Սալի Բերիշան, ստիպված հրաժարական տվեց։ Նույն թվականին տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների արդյունքում Նանոն նշանակվեց վարչապետ, սակայն հենց հաջորդ տարի, ընդդիմության առաջնորդ Ազեմ Հայդարիի սպանությունից հետո, կրկին ստիպված եղավ հրաժարական տալ։

Ֆատոս Նանո

Կառավարության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ անգամ վարչապետ նշանակվեց 2002 թվականի հուլիսի 25-ին։ 2004 թվականի փետրվարին տեղի ունեցան ցույցեր, որոնց կազմակերպիչները հայտարարում էին, որ Նանոն չի կարողացել ալբանական տնտեսության բավականաչափ աճ ապահովել։ 2005 թվականի հուլիսի 5-ին Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունը կորցրեց ձայների մեծամասնությունը պառլամենտում, Նանոն չկարողացավ նոր կառավարություն ձևավորել։ 2005 թվականի սեպտեմբերի 1-ին Նանոն թոշակի անցավ՝ թողնելով կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնները։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էսպրեսոն» (Իտալիա) «Ալբանիայի կնքահայրը» հոդվածում պնդում էր, որ Նանոն հովանավորում է իտալա-ալբանական մաֆիային, ինչին Նանոն արձագանքեց՝ զրպարտության համար շաբաթաթերթին դատի տալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]