Բեքթաշյան միաբանություն
| Բեքթաշյան միաբանություն | |
|---|---|
| Տեսակ | ṭarīqa? |
| Հիմնադրված | 13-րդ դար |
| Գլխադասային գրասենյակ | World Headquarters of the Bektashi |
| Կայք | bektashiorder.com |
Բեքթաշյան միաբանություն[1] (ալբ․՝ Tarikati Bektashi; թուրքերեն՝ Bektaşi Tarîkatı), ամբողջական անվանում՝ Շիա իմամի ալևի-բեքթաշի թարիքահ, 1501 թվականին Բալըմ Սուլթանի կողմից հիմնադրված և 13-րդ դարի Խորասանից ալևի վալիի (սրբի) Հաջի Բեքթաշ Վալիի պատվին անվանակոչված սուֆիական դերվիշական միաբանություն (թարիքաթ)[2] Միաբանության կենտրոնը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Այժմ միաբանության կողմնակիցները լայնորեն տարածված են ողջ Անատոլիայով և Բալկաններում, իսկ ժամանակին միաբանությունը առավել ուժեղ էր Ալբանիայում, Բուլղարիայում և օսմանյան ժամանակաշրջանի Էպիրուսի, Կրետեի կղզու և Մակեդոնիայի հույն մուսուլմանների մոտ։ Այնուամենայնիվ, Բեքթաշյան միաբանությունը այնքան էլ չի գրավել Բոսնիայի մուսուլմաններին, որոնք ավելի շատ ձգտում էին դեպի ավելի զանգվածային սուննի միաբանություններ, ինչպիսիք են Նակշբանդիան և Կադրիյան։ Միաբանության պաշտոնական գաղափարախոսությունն է բեքթաշիականությունը (թուրքերեն՝ Bektaşilik):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopedia Iranica, "BEKTĀŠĪYA"
- ↑ «Bektāšīya». Encyclopaedia Iranica. 1989 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեքթաշյան միաբանություն» հոդվածին։ |
| ||||||||||||
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- Շիա իսլամը Ալբանիայում
- Իսլամն Ալբանիայում
- Ալևիականություն
- Դերվիշական շարժումներ
- Շիա իսլամը Թուրքիայում
- Ազատական և առաջադիմական շարժումներ իսլամում
- Թուրքերեն բառեր և արտահայտություններ
- 13-րդ դարում հիմնադրված կրոնական կազմակերպություններ
- Իսլամը Բուլղարիայում
- Բեքթաշյան միաբանություն
- Բուլղարիայի կրոնական կազմակերպություններ
- Շիա սուֆիական միաբանություններ