Ժոզեֆինա Տոպալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆինա Տոպալի
ալբ․՝ Jozefina Çoba Topalli
Ալբանիայի խորհրդարանի նախագահ
3 սեպտեմբերի, 2005 - 10 սեպտեմբերի, 2013
Նախորդող Սերվետ Պելումբի
Հաջորդող Իլիր Մետա
 
Կուսակցություն՝ Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան և Տիրանայի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ազգություն ալբանացի
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1963(1963-11-26) (60 տարեկան)
Ծննդավայր Շկոդեր, Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
 
Ինքնագիր Изображение автографа

Ժոզեֆինա Չոբա Տոպալի (ալբ․՝ Jozefina Çoba Topalli, նոյեմբերի 26, 1963(1963-11-26), Շկոդեր, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, եղել է Ալբանիայի Ազգային ժողովի խոսնակ 2005 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 10-ը։ Ալբանիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆինա Տոպալին ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 26-ին Շկոդերում։ Լ. Գուրակուչիի անվան համալսարանում սովորել է մաթեմատիկա և իրավունք, ապա Պադուի համալսարանում ավարտել է ասպիրանտուրա միջազգային հարաբերությունների գծով։ 2010 թվականին Ժոզեֆինա Տոպալին պաշտպանել է ատենախոսություն «Ազգային խորհրդարանի դերը երկրի եվրաինտեգրացման գործընթացում» թեմայով և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան Տիրանայի համալսարանում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։

Դպրոցն ավարտելուց հետո Ժոզեֆինա Տոպալին աշխատանքի է ընդունվել Շկոդերի Եգիպտացորենի ուսումնասիրության ինստիտուտում, ապա աշխատել է տեղի առևտրաարդյունաբերական պալատում։ 1995-1996 թվականներին դասավանդել է Շկոդերի Լ. Գուրակուչիի անվան համալսարանում։ 1990-ական թվականներին միացել է Ալբանիայի դեմոկրատական կուսակցությանը, իսկ 2000 թվականին դարձել կուսակցության առաջնորդի տեղակալ։

1996 թվականի ընտրություններում Ժոզեֆինա Տոպալին առաջին անգամ ստացել է խորհրդարանի պատգամավորի մանդատ, աշխատել է Իրավական ու սահմանադրական հարցերի հանձնաժողովում։ 2005 թվականի սեպտեմբերին ընտրվել է խորհրդարանի նախագահ․ դա դարձել է կնոջ կողմից երբևէ զբաղեցված ամենաբարձր պաշտոնն Ալբանիայում։

2009 թվականի ընտրություններից հետո Ժոզեֆինա Տոպալին վերընտրվել է խորհրդարանի նախագահ։

2010 թվականին արժանացել է Միջերկրածովյան մրցանակի ի նպաստ աշխարհի կատարած իր աշխատանքի համար։

2012 թվականին Ժոզեֆինա Տոպալին ակտիվ մասնակցություն է ունեցել Ալբանիայի անկախության հռչակման հարյուրամյակին և տոտալիտար ռեժիմի՝ ալբանացի մտավորականների նկատմամբ հաշվեհարդարի 61-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը[1][2]։

Ժոզեֆինա Տոպալին ամուսնացած է, ունի երկու երեխա (որդի և դուստր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆինա Տոպալի» հոդվածին։