Իսպանիայի նախագահ
Իսպանիայի նախագահ (իսպ.՝ Presidente de la República), Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939) ժամանակ երկրի ղեկավարի տիտղոս։ Սահմանելով նախագահի լիազորությունները` հանրապետության սահմանադրության հեղինակները հիմք են ընդունել այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Վայմարյան հանրապետության օրինակը` փորձելով ընդհանուր եզրեր գտնել ամերիկյան ու ֆրանսիական նախագահական համակարգերի միջև[1]։
Բացի Երկրորդ հանրապետությունից` Իսպանիայում նախագահներ են եղել անցման ժամանակահատվածում (թագուհի Իզաբելա II-ի հրաժարականից մինչև Ամադեյ I-ի թագավորումը), ինչպես նաև Իսպանիայի առաջին հանրապետության շրջանում։
Իսպաներենում «պրեզիդենտե դել գոբիերնո» (իսպ.՝ Presidente del Gobierno, բառացի` կառավարության նախագահ) եզրի օգտագործումը գործադիր իշխանության ղեկավարի նշանակությամբ շփոթմունքի տեղիք է տալիս[2]։ Այսպես` 2001 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել, այն դեպքում երբ Իսպանիայում 1975 թվականից ի վեր պետության գլուխ է համարվում թագավորը։ Համանման սխալ 2003 թվականին թույլ է տվել Ջեբ Բուշը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի առաջին նախագահը համարվում է Ֆրանսիսկո Սերանոն, ով 1869 թվականի փետրվարի 25-ին դարձել է գործադիր իշխանության ղեկավար (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo): Այդ ժամանակ կառավարության նախագահը գեներալ Ժոան Պրիմ ի Պրատսն էր։ Գործադիր իշխանությունն ու պետությունը Ֆրանսիսկո Սերանոն որպես նախագահ կարճ ժամանակ է գլխավորել։ Նույն 1869 թվականի հունիսի 18-ին նա դարձել է թագավորության ռեգենտ (իսպ.՝ Regente del Reino):
1873 թվականի փետրվարի 11-ին իսպանական Ամադեյ I արքան, բախվելով սոցիալական ճգնաժամին և Կառլիստական երրորդ պատերազմի սկզբին, գահընկեց է եղել։ Փետրվարի 12-ին Կորտեսը Իսպանիայի նախագահ է հռչակել հանրապետական-դաշնային Էստանիսլաո Ֆիգերասին` նրան կարգելով գործադիր իշխանության ղեկավար և պետության գլուխ։ Մինչև հանրապետության անկումը 1874 թվականի դեկտեմբերի վերջին գործադիր իշխանության ու պետության ղեկավարի պաշտոններում իրար փոխարինել են յոթ մարդ։
1930 թվականին Սան Սեբաստիանի պակտի մասնակիցները, որոնք ներկայացնում էին Իսպանիայի քիչ թե շատ հայտնի կուսակցությունները, Նիսետո Ալկալա Սամորայի գլխավորությամբ ձևավորել են «Հանրապետական հեղափոխական կոմիտե», ինչը պատմաբանների կարծիքով դարձել է «Ալֆոնսո XIII-ի միապետության ընդդիմության կենտրոնական իրադարձությունը»[4][5]։ 1931 թվականին արքայի հրաժարականից և Իսպանիան հանրապետություն հռչակելուց հետո կոմիտեն դարձել է Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը։ Ապրիլի 14-ից մինչև 1931 թվականի վերջ պետության պաշտոնական գլուխ չի եղել, և ըստ էության այդ բարձր պաշտոնը երկրում զբաղեցրել է կառավարության նախագահը։ 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հանրապետության առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ալկալա Սամորան` Հանրապետական հեղափոխական կոմիտեի ղեկավարը` արդյունքում դառնալով հանրապետական առաջին կառավարության ղեկավարը։
Այն բանից հետո, երբ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում հաղթեցին նացիոնալիստները գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ, հանրապետականների ղեկավարները փորձեցին պահել հանրապետությունը` ձևավորելով վտարանդի ղեկավար մարմիններ։ 1940-1977 թվականներին եղել է վտարանդի մարմնի ընդամենը չորս նախագահ։ 1977 թվականին նրանցից վերջինը` Խոսե Մալդոնադո Գոնսալեսը, ճանաչել է հետֆրանկոյական Իսպանիայի առաջին ընտրությունների արդյունքները` հայտարարելով Իսպանական հանրապետության վտարանդի մարմինների գործունեության դադարեցման մասին։
Իսպանիայի նախագահների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկար | Ազգանուն | Քաղաքական պատկանելություն | Լիազորությունների ժամկետ | Պաշտոնի անվանում | ||
---|---|---|---|---|---|---|
Ստանձնել է պաշտոնը | Ազատել է պաշտոնը | Օրեր | ||||
Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես իսպ.՝ Francisco Serrano y Domínguez |
Լիբերալ միություն | 25 փետրվարի, 1869 | 18 հունիսի, 1869 | 113 | Գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo) | |
Էստանիսլաո Ֆիգերաս ի Մորագաս իսպ.՝ Estanislao Figueras y Moragas |
Հանրապետական (Դաշնային հանրապետական կուսակցություն) | 12 փետրվարի, 1873 | 11 հունիսի, 1873 | 119 | Իսպանիայի Հանրապետության գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder Ejecutivo de la República Española) одновременно глава государства и правительства | |
Ֆրանսիսկո Պի ի Մարգալ իսպ.՝ Francisco Pi y Margall |
Հանրապետական-ֆեդերալիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն) | 11 հունիսի, 1873 | 18 հուլիսի, 1873 | 37 | ||
Նիկոլաս Սալմերոն Ալոնսո իսպ.՝ Nicolás Salmerón y Alonso |
Հանրապետական ցենտրիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն) | 18 հուլիսի, 1873 | 07 սեպտեմբերի, 1873 | 51 | ||
Էմիլիո Կաստելար իսպ.՝ Emilio Castelar y Ripoll |
Չափավոր հանրապետական (Հանրապետական դաշնային կուսակցություն) | 07 սեպտեմբերի, 1873 | 04 հունվարի, 1874 | 119 | ||
Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես իսպ.՝ Francisco Serrano y Domínguez (4-րդ ժամկետ) |
Պահպանողական հանրապետական (Պահպանողական խումբ) | 04 հունվարի, 1874 | 26 փետրվարի, 1874 | 53 | ||
Խուան դե Սավալա իսպ.՝ Juan de Zavala y de la Puente |
26 փետրվարի, 1874 | 03 սեպտեմբերի, 1874 | 189 | |||
Պրակսեդես Մատեո Սագաստա իսպ.՝ Práxedes Mateo Sagasta |
Լիբերեալ-սահմանադրական (Սահմանադրական կուսակցություն) | 03 սեպտեմբերի,1874 | 30 դեկտեմբերի, 1874 | 118 | ||
Նիսետո Ալկալա Սամորա ի Տորես իսպ.՝ Niceto Alcalá-Zamora y Torres |
Հանրապետական աջ լիբերալ | 11 դեկտեմբերի, 1931 | 30 դեկտեմբերի, 1936 | 1579 | Իսպանիայի Հանրապետության նախագահ (իսպ.՝ Presidente de la República Española) | |
Դիեգո Մարտինես Բարիո իսպ.՝ Diego Martínez Barrio (ժամանակավոր) |
Հանրապետական միություն | 07 ապրիլի,1936 | 11 մայիսի, 1936 | 34 | ||
Մանուել Ասանյա Դիաս իսպ.՝ Manuel Azaña Díaz |
Հանրապետական ձախ | 11 մայիսի, 1936 | 3 մարտի, 1939 | 1026 |
Վտարանդի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկար | Ազգանուն | Կուսակցություն | Լիազորության ժամկետ | ||
---|---|---|---|---|---|
Ստանձնել է պաշտոնը | Ազատել է պաշտոնը | Օրեր | |||
Ալվարո դե Ալբորնոս իսպ.՝ Álvaro de Albornoz y Liminiana պաշտոնակատար |
Հանրապետական ձախ | 11 մայիսի, 1940 | 17 օգոստոսի, 1945 | 1924 | |
Դիեգո Մարտինես Բարիո իսպ.՝ Diego Martínez Barrio |
Հանրապետական միություն | 17 օգոստոսի, 1945 | 01 հունվարի, 1962 | 5981 | |
Լուիս Խիմենես դե Ասուա իսպ.՝ Luis Jiménez de Asúa |
Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն | 11 փետրվարի, 1962 | 16 նոյեմբերի, 1970 | 3200 | |
Խոսե Մալդոնադո Գոնսալես իսպ.՝ José Maldonado González |
Հանրապետական ձախ | 16 նոյեմբերի, 1970 | 01 հուլիսի, 1977 | 2419 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stanley G. Payne: Spain's First Democracy: The Second Republic, 1931-1936, pp. 62-3. University of Wisconsin Press, 1993. Google Books
- ↑ "Joint Press Conference with President George W. Bush and President Jose Maria Aznar". The White House
- ↑ «Jeb Bush slips on Spanish history». Reuters (անգլերեն). CNN.com. 2003 թ․ փետրվարի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Daniele Conversi: The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, p. 38 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. University of Nevada Press, 2000. Google Books
- ↑ Paul Preston: Revolution and War in Spain, 1931-1939, p. 192. Routledge, 2002. Google Books