Դիեգո Մարտինես Բարիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
Martínez Barrio.JPG
Ծնվել է նոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1][2][3]
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա[4]
Մահացել է հունվարի 1, 1962(1962-01-01)[4][5][1][2] (78 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններ Member of the Cortes republicanas, Իսպանիայի ներքին գործերի նախարար, Իսպանիայի նախարարների խորհրդի նախագահ, Minister of War, Իսպանիայի ներքին գործերի նախարար, Q43118787? և Իսպանիայի նախարարների խորհրդի նախագահ
Քաղաքական կուսակցություն Ռադիկալ հանրապետական կուսակցություն
Ստորագրություն
Firma de Diego Martínez Barrio.svg
Diego Martínez Barrio Վիքիպահեստում

Դիեգո Մարտինես Բարիո (իսպ՝. Diego Martínez Barrio նոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1][2][3], Սևիլյա, Իսպանիա[4] - հունվարի 1, 1962(1962-01-01)[4][5][1][2], Փարիզ, Ֆրանսիա[4]), Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակների քաղաքական գործիչ, 1933 թվականի հոկտեմբերի 9-ից 1933 թվականի դեկտեմբերի 26-ը եղել է Իսպանիայի վարչապետ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմն սկսվելուց երկու օր առաջ՝ 1936 թվականի հուլիսի 19-ին շատ կարճ ժամանակով Մանուել Ասանիայի կողմից դարձյալ նշանակվել այդ բարձր պաշտոնին, 1936 թվականի մարտի 16-ից մինչև 1939 թվականի մարտի 30-ը եղել է Կորտեսի (երկրի խորհրդարանի) նախագահ, 1936 թվականի ապրիլի 7-ից մայիսի 10-ը՝ Իսպանիայի երկրորդ հանրապետության նախագահի պաշտոնակատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Մարտինես Բարիոն ծագումով հասարակ ընտանիքից էր. հայրը որմնադիր էր, մայրը՝ շուկայում շարքային առևտրական: Ինքը՝ Դիեգոն էլ ստիպված էր դեռ վաղ մանկական հասակից ամենատարբեր աշխատանքներ կատարել՝ ապրուստի միջոցներ հայթայթելու գործում ծնողներին օգնելու նպատակով: Հասակ առնելով՝ ակտիվորեն ներգրավվել է հասարակական-քաղաքական պայքարում: Դեռ պատանի՝ ընդունվել է մասոնների շարքերը, նրանց կազմակերպության մեջ հասել մեծ բարձունքների (1929-1934 թվականներին եղել է «Իսպանիայի մեծ արևելք» օթյակի Մեծ Վարպետ)[6]:

1930 թվականին նա մասնակցել է Սան Սեբաստիանի պակտի ստորագրմանը: Իսպանական երկրորդ հանրապետության հաստատման ժամանակ, լինելով վարչապետ Ալեխանդրո Լեռուսի ղեկավարած Արմատական հանրապետական կուսակցության աչքի ընկնող անդամներից մեկը, ստացել է ժամանակավոր կառավարության հաղորդակցության ուղիների նախարարի պաշտոնը: 1933 թվականին նշանակվել է ներքին գործերի նախարար, դրանից մեկ ամիս անց՝ երկրի վարչապետ (68 օրով): Հիասթափվելով Լեռուսի վարած քաղաքականությունից՝ լքել է նրա կուսակցությունը,[7] հիմնադրել ու ղեկավարել Հանրապետական միությունը, անձամբ անդամակցել Իսպանական ժողովրդական ճակատին[8] և իր ղեկավարած միությունն էլ միավորել վերջինիս հետ:

1936 թվականին ընտրվել է Կորտեսի (Իսպանիայի խորհրդարանի) նախագահ,[9] այդ նույն տարում շատ կարճ ժամանակով զբաղեցրել է նաև հանրապետության նախագահի պաշտոնը, ավելի ուշ՝ հուլիսի 19-ին, ֆրանկոյականների բարձրացրած խռովությանն ի պատասխան, նշանակվել է երկրի վարչապետ ՝ այն հույսով, որ նրան կհաջողվի հեղաշրջման ղեկավարներին համոզել, որ վայր դնեն զենքերն ու հանձնվեն: Սակայն հասկանալով, որ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, նա նույն օրն ևեթ հրաժարական է տվել[10]:

1939 թվականին, այն բանից հետո, երբ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում և Իսպանիայում հաստատել ֆաշիստական վարչակարգ, Դիեգո Մարտինես Բարիոն հեռացել է հայրենիքից,[11] ապաստան գտել նախ՝ Ֆրանսիայում, այնուհետև՝ Լատինական Ամերիկայում՝ Կուբայում, Մեքսիկայում, որտեղ ղեկավարել է Ազատության իսպանական միությունը: 1945 թվականին՝ Մեխիկոյում (ըստ այլ աղբյուրների՝ Մոնտեվիդեոյում կամ Փարիզում) գտնվելու ժամանակ նրան հռչակել են Իսպանիայի Հանրապետության՝ արտաքսման մեջ գտնվող նախագահ:[12] until 1962.[13] Այդ տիտղոսը նա կրել է մինչև իր մահը:

Դիեգո Մարտինես Բարիոն մահացել է 1962 թվականի հունվարի 1-ին, Փարիզում, ուր վերադարձել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Երեսունութ տարի անց՝ 2000 թվականին նրա աճյունը տեղափոխվել է իր հայրենի քաղաքը՝ Սևիլյա և վերահուղարկավորվել Սան Ֆեռնանդո գերեզմանատանը:

2008 թվականին Սևիլյայի քաղաքային խորհուրդը, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, հրատարակել է «Հանրապետականի խոսքը» ժողովածուն, որտեղ ամփոփված են Մարտինեսի կյանքի կարևոր դրվագների մասին պատմող ուշագրավ նյութեր, նրա ճառերը, ինչպես նաև նամակների ընտրանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мартинес Баррио Диего // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1863-1923 Archived 2008-11-07 at the Wayback Machine., Brief History of the Spanish Masonry
  7. Jackson, Gabriel. (1967). The Spanish Republic and the Civil War, 1931-1939. Princeton University Press. Princeton. p. 123
  8. Jackson, Gabriel. (1967). The Spanish Republic and the Civil War, 1931-1939. Princeton University Press. Princeton. p. 185
  9. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 152
  10. Beever Antony (2006)։ The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939։ London: Phoenix։ էջ 69։ ISBN 978-0-7538-2165-7 
  11. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 895
  12. Beever Antony (2006)։ The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939։ London: Phoenix։ էջ 423։ ISBN 978-0-7538-2165-7 
  13. Thomas, Hugh. (2001). The Spanish Civil War. Penguin Books. London. p. 923.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "You Snake!", Artikel im TIME-Magazine vom 16. Oktober 1933
  • Präsidenten des Kongresses und Senats
  • "Father Out", Artikel im TIME-Magazine vom 20. April 1936
  • "On The Road To Madrid", Artikel im TIME-Magazine vom 20. August 1945
  • "Fugitives from Franco", Artikel im TIME-Magazine vom 10. September 1945