Jump to content

Իսպանիայի արմատական հանրապետական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմատական հանրապետական կուսակցություն
իսպ.՝ Partido Republicano Radical
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԱռաջնորդԱլեսանդրո Լերուս
Մարտինես Բարիո
ՀիմնադիրԱլեսանդրո Լերուս
Հիմնադրված1908 թվական
Լուծարված1936 թվական
ԳաղափարախոսությունԿենտրոնամետություն[1],
ազատականություն,
սոցիալական ազատականություն,
հանրապետականիզմ,
արմատականություն,
հակակղերականություն,
պոպուլիզմ,
արմատական կենտրոնամետություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՄադրիդ
 Partido Republicano Radical Վիքիպահեստում

Իսպանիայի արմատական հանրապետական կուսակցություն (իսպ.՝ Partido Republicano Radical, PRR, նաև՝ Արմատական կուսակցություն, իսպ.՝ Partido Radical), իսպանական ազատական կենտրոնամետ կուսակցություն, որը հիմնադրվել է Ալեսանդրո Լերուսի կողմից Սանտանդերում (Կանտաբրիա) 1908 թվականին Նիկոլաս Սալմերոնի ղեկավարած Հանրապետական միության տրոհումից հետ։ Կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ալեսանդրո Լերուսը հակասական կերպար էր, ով հայտնի էր իր անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալներով և դեմագոգիկ հռետորաբանությամբ[2]։ Ենթադրվում է, որ կուսակցությունը սերտ կապեր է ունեցել «Մեծ իսպանական արևելք» (իսպ.՝ Gran Oriente Español) մասոնական օթյակի հետ[3]։

1910-ական և 1920-ական թվականներին հանդիսացել է Իսպանիայի հանրապետական բազմաթիվ սակավամարդ կուսակցություններից մեկը, որը հեղինակություն էր վայելում գերազանցապես Բարսելոնայում և Վալեսնիայում։ Երկրորդ հանրապետության ժամանակ կուսակցությունը դարձել է Իսպանիայի հիմնական քաղաքական կուսակցություններից մեկը, մի քանի անգամ ձևավորել կառավարություն։

Արմատական հանրապետական կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ալեսանդրո Լերուս (լուսանկարիչ Մանուել Կոմպանի, Nuevo Mundo, 1908 թվական

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատական հանրապետականների գաղափարախոսությունը հիմնված է ոչ հստակ որոշակի հիմքերի և առաջնորդի պոպուլիստական հակումների վրա։ Կուսակցության գոյության ժամանակահատվածում սկզբնական բռնի հակակղերականությունից ու արմատականությունից նկատելիորեն անցում է կատարել դեպի աջ կաթոլիկ-միապետականների հետ համագործակցություն։ Այսպես, 1909 թվականին Արմատական հանրապետական կուսակցության կողմնակիցների այսպես կոչված «երիտասարդ բարբարոսներ» խումբը ակտիվորեն մասնակցել է Կատալոնիայում տեղի ունեցած հակառազմականության ապստամբությանը, որն առավել հայտնի է որպես «Ողբերգական շաբաթ»։ Ապստամբությունն ուղեկցվել է հակակղերական ելույթներով, մասնավորապես, եկեղեցիների ու վանական համալիրների հրդեհումներով։ 1934-1935 թվականներին Լերուսը հարաբերություններ է հաստատում Անկախ աջերի իսպանական համադաշնության հետ, որը հետագայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ սատարել է գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյին։ Արմատական հանրապետականները Անկախ աջերի հետ երկու անգամ ձևավորել եեն կառավարություն։

Իսպանիայի թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Արմատական Հանրապետական կուսակցության պաստառ

Արմատական հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1908 թվականին Սանտանդերում (Կանտաբրիա) լրագրող Ալեսանդրո Լերուս Գարսիայի կողմից։ Նիկոլաս Սելմերոնի Հանրապետական միություն կուսակցությունից միացավ «Կատալոնյան համերաշխություն» դաշինքին, և քանի որ այդ քայլը Լերուսի համար անընդունելի էր, նա ու իր կողմնակիցները դուրս եկան կուսակցությունից։ Նրա կատալոնիզմին վերաբերվում է որպես իր գաղափարների թշնամի, քանի որ այն հանդես է գալիս Կատալոնիայի ու կատալոնյան տարածքների քաղաքական, լեզվական և մշակութային ինքնության հաստատման օգտին։ Չնայած որ Լերուսը մերժում է կատալոնյան ազգայնականությունը՝ 1900-ից 1920-ական թվականներին ինքն ու իր հիմնադրած Արմատական կուսակցությունը առավել շատ հեղինակություն է վայելել հենց Կատալոնիայում՝ առաջին հերթին Բարսելոնայում՝ մրցակցելով տեղական Տարածաշրջանային լիգայի ազգայնական-ինքնավարների հետ։ Անկախ այն հանգամանքից, որ Արմատական հանրապետականների առաջնորդը հաճախ մեղադրվում էր կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվելու համար, ժամանակի ընթացքում կուսակցությանը հաջողվում է գերիշխող դիրք գրավել Բարսելոնայի քաղաքային քաղաքականությունում։

Ի տարբերություն կատալոնյան կուսակցությունների՝ արմատականներն առավել մեծ ուշադրություն էին դարձնում աշխատավոր ընտրողներին ու նրանց շահերին։ Ստորին խավին կենտրոնացնելու Լերուսի հմտությունների համար նրան երբեմն սկսեցին անվանել «Պարալելո կայսր» մականունով, ինչը կապված է հայտնի պողոտայի հետ, որը հայտնի էր իր գիշերային կյանքով ու բաժանում էր հարուստների ու աղքատ բնակչության թաղամասերը։ Ավանդական հանրապետականները մշտապես թերահավատորեն էին վերաբերվում Լերուսի արմատականներին, այդ թվում կասկածելով, որ նրա գործունեւոթյունը ֆինանսավորվել է ժառանգական Ազատական կուսակցության կողմից որպես աշխատավոր դասակարգին անարխոսինդիկալիզմից շեղելու եղանակ։

1910 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած պատգամավորների կոնգրեսի ընտրությունները դարձան նոր կուսակցության առաջին քաղաքական փորձությունը։ Այդ ընտրություններին արմատական հանրապետականները մասնակցեցին հանրապետականների ու սոցիալիստների միությամբ, որում նաև ընդգրկվեց Հանրապետական միությունը, հանրապետական ֆեդերալիստները և սոցիալիստները։ Դաշինքը ղեկավարում էր հայտնի գրող և հրապարակախոս Բենիտո Պերես Գալդոսը[4]։ Դաշինքը հավաքեց 10,3 % ձայն՝ ստանալով 27 պատգամավորական մանդատ։ Լերուսի արմատականները կարողացան ստորին պալատում ստանալ 8 տեղ՝ հիմնականում հաջողության հասնելով Բարսելոնայում և Վալենսիայում, որտեղ նրանք գործում էին հանրապետական-ինքնավար գրող և քաղաքական գործիչ Վիսենտե Բլասկո Իբանես հետ միությամբ։

1914 թվականին նախատեսված ընտրություններից առաջ Լերսուսը ազգայնական ֆեդերալիստների հետ կնքեց այսպես կոչված «Սան Ժերվասի համաձայնագիրը»[5]։ Երկու կուսակցությունների կողմից ստեղծված Հանրապետական դաշինքը խորհրդարանական ընտրություններում նվաճեց պատգամավորական 11 մանդատ, որոնցից 5-ը բաժին հասան արմատականներին։ 1916 թվականին Հանրապետական դաշինքը կրկին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, և կարողացավ ստանալ պատգամավորական 6 տեղ, որից 5-ը կրկին զբաղեցրեցին արմատական հանրապետականները։

1918 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վերջերս ստեղծված Հանրապետական ֆեդերացիայի առաջնորդ Ալվարո դե Ալբորնոսը և չափավոր հանրապետականների ղեկավար Մելկիադես Ալվարեսը նախաձեռնեցին Ձախերի ալյանս դաշինքի ստեղծում, որին անդամագրվեցին նաև Լերուսի հանրապետական արմատականները, հանրապետական ֆեդերալիստները, հանրապետական ինքնավարները, կատալոնյան հանրապետականներն ու սոցիալիստները, ինչպես նաև մի շարք անկախ հանրապետականներ և կատալոնյան հանրապետական ազգայնականներ[4]։ 1898 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո առաջին անգամ հանրապետականները ընտրության գնացին միասնական ցուցակով, ինչը, ըստ էության, նրանց համար մեծ հաջողություն չապահովեց։ Ձախերի ալյանսը կարողացավ ընդամենը մի քանի պատգամավորական մանդատով ավելացնել խորհրդարանում հանրապետականները տեղերը՝ 33-ից դարձնելով 35-ի։ Արմատական հանրապետականների համար 1918 թվականի խորհրդարանական ընտրությունները իրենց անցած պատմության մեջ դարձան ամենաանհաջողը. նրանք ստացան ընդամենը 2 մանդատ։

1919 թվականի և 1920 թվականի խորհրդարանական ընտրությունները արմատական հանրապետականների համար առավել հաջողված էին։ 1919 թվականին Լերուսի Արմատական հանրապետական կուսակցությունը իսպանական խորհրդարանի ստորին պալատում նվաճեց պատգամավորական չորս մանդատ, իսկ հաջորդ տարի՝ 1920 թվականին՝ արդեն 8 մանդատ, որոնցից 3-ը ստացան արմատականների դաշնակիցներն ի դեմս անկախ հանրապետականների։ 1923 թվականի ընտրությունները կուսակցության համար փոքր-ինչ անհաջող էին։ Այն հավաքեց պատգամավորական 7 մանդատ, որոնցից երեքը վերցրեցին կրկին ստացան արմատական հանրապետականների դաշնակիցներն ՝ դեմս անկախ հանրապետականների։ Այդ ընտրությունները կուսակցության համար դարձան Բուրբոնների կազմակերպած վերջին ընտրությունները։ 1923 թվականի սեպտեմբերի 13-ին գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան Ալֆոնսո XIII թագավորի համաձայնությամբ իրականացրեց պետական հեղաշրջում։ Բռնատիրության ժամանակաշրջանում Արմատական հանրապետական կուսակցությունը սկսեց գործունեություն իրականացնել ընդհատակում։

1929 թվականին արմատականների ձախակողմյան հայացքներ ունեցող թևը բաժանվեց՝ ստեղծելով Հանրապետական արմատական սոցիալիստական կուսակցությունը։

Երկրորդ հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո XIII թագավորի գահակաալման ավարատին, որը ուղեկցվեց իսպանական միապետության խոր ճգնաժամով, արմատական հանրապետականներն այն կուսակցություններից մեկն էին, ովքեր ստորագրեցին «Սան Սեբաստիանի համաձայնագիրը»։ Այդ համաձայնագրի մասնակիցները Նիսետո Ալկալա Սամորայի գլխավորությամբ ձևավորեցին «Հանրապետական հեղափոխական կոմիտե»[6], ինչ որոշ պատմաբանների կարծիքով դարձավ «Ալֆոնսո XIII-ի միապետության ընդիմության կենտրոնական միջոցառումը»[7]։ 1931 թվականին թագավորին գահից հեռացնելուց և Իսպանիայի հանրապետության հռչակումից հետո «Հանրապետական հեղափոխական կոմիտեն» դարձավ Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը[8]։ Ժամանակավոր կառավարության աշխատանքներում մասնակցեցին նաև Լերուսի արմատական հանրապետականները։ Երկրորդ հանրապետության պատմության առաջին խորհրդարանական ընտրություններում, որը տեղի ունեցավ 1931 թվականի հունիսի 28-ին, արմատական հանրապետականները կարողացան նվաճել պատգամավորական 90 մանդատ և դառնալ Հիմնադիր ժողովում սոցիալիստներից հետո երկրորդ քաղաքական ուժը։

Իսպանիայի նոր սահմանադրության քննարկումների ընթացքում Իսպանիայի արմատական հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարեց առաջարկվող սահմանադրական փաթեթը, որը ներկայացվել էր Սահմանադրական հանձնաժողովի կողմից, որտեղ մասնավորապես ներկայացված էր շրջաններին տրվող ինքնավարության դրույթներ:Միևնուն ժամանակ, արմատական հանրապետականները հանդես եկան ընդդեմ միպալատանի խորհրդարանի գաղափարի դեմ՝ կոչ անելով պահպանել Սենատը որպես շրջանների հասարակական ներկայացուցչություն և առանձնահատուկ շահերի միջոց։ Նրան նաև չսատարեցին կրոնական օրդենների լուծարումը և պետության կողմից առանց փոխհատուցման սեփականության վերցնումը[9]

1931 թվականի դեկտեմբերին Լերուսը լքում Մանուել Ասանյայի ձախ կենտրոնամետ կաբինետը և 1932 - 1933 թվականներին ստանձնում խորհրդարանական ընդդիմության ղեկավարումը՝ կարողանալով իր կողմը գրավել չափավոր աջ և պահպանողական հայացքներ կրող մի շարք քաղաքական գործիչների, որոնց շարքում էր որպես օրինակ նախկինում ժառանգական Ազատական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ներկայում պահպանողական հանրապետական Սանտյագո Ալբան։

Խորհրդարանական ընդդիմության ընդլայնումը հանգեցրեց Ասանի հրաժարականին, և 1933 թվականի սեպտեմբերի 12-ին իսպանական կառավարության ղեկավարումն առաջին անգամ ստանձնեց Ալեսանդրո Լերուսը։ Արմատական սոցիալիստների, կատալոնյան տարածաշրջանականների, Հանրապետական գործողության գալիսիական ինքնավարների և ձախ արմատական սոցիալիստների ներգրավմամբ մեծ կոալիցիայի ստեղծման նրա փորձը հաջողություն չունեցավ։ Նախարարների խորհրդի նոր ղեկավար դարձավ Լերուսի համախոհ Դիեգո Մարտինես Բարիոն, ընդ որում, նրա կաբինետը դե ֆակտո կրում էր տեխնիկական բնույթ մինչև որ կկազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Արմատականների հաղթանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում 1933 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները Անկախ աջերի իսպանական համադաշնության պահպանողականներին տվեցին առաջին տեղը՝ այդպիսով նշանավորելով այսպես կոչված «պահպանողական երկամյակը» (1933 -1935)։ Արմատական հանրապետական կուսակցությունը, որը հանդես էր գալիս «Հանրապետություն, կարգուկանոն, ազատություն, սոցիալական արդարություն, համաներում» (իսպ.՝ República, orden, libertad, justicia social, amnistía) կարգախոսով[10], կրկին զբաղեցրեց երկրորդ տեղը՝ իր մանդատների թիվը հասցնելով 102-ի։ Այդ հաջողությունը Իսպանիայի նախագահ Նիսետո Ալկալա Սամորա ի Տորեսին հնարավորություն տվեց Ալեսանդրո Լերուսին հանձնարարել ձևավորել նոր կառավարություն, այլ ոչ թե աջակողմյան հայացքներ ունեցող միապետականներին՝ չնայած որ վերջինները հաղթել էին ընտրություններում։ 1933 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1935 թվականի դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում փոխվեց արմատական վեց կաբինետ, որոնցից չորսի ղեկավարումը ստանձնել էր Ալեսանդրո Լերուսը։ Բոլոր կաբինետները հանդիսանում էին աջ կենտրոնամետներ և ունեին Անկախ աջերի իսպանական համադաշնություն կուսակցության առաջնորդ Խոսե Մարիա Հիլ Ռոբլեսի աջակցությունը։ Նրա ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները երկու անգամ ընդգրկվեցին կառավարության կազմում։ Արմատականների կառավարությունում նաև ընդգրկվել էին աջ ազատականների, ագրարականների, գալիսիական աջ ինքնավարների և Լերուսի կուսակցությունից բաժանված արմատական ժողովրդավարների ներկայացուցիչներ։

Արմատական կուսակցության այդպիսի քաղաքականությունը իր որոշ անդամների մոտ դժգոհության պատճառ դարձավ։ Այսպես, կուսակցությունը լքեց Կլարա Կամպոամոր Ռոդրիգեսը, ով հանդիսանում էր իսպանացի առաջին երեք կին պատգամավորներից մեկը[11]։ 1934 թվականի ապրիլին Արմատական հանրապետական կուսակցության ձախ թևի մի խումբ պատգամավորներ նախկին վարչապետ Դիեգո Մարտինես Բարիոյի (հետագայում՝ Իսպանիայի վտարանդի կառավարության ղեկավար) առաջնորդությամբ լքեցին կուսակցությունը, քանի որ համաձայն չէին աջերի հետ համագործակցությանը։ Մայիսի 16-ին նրանք հիմնեցին Արմատական ժողովրդական կուսակցությունը, որը 1934 թվականի սեպտեմբերին միավորվեց հանրապետական այլ խմբերի հետ, որպեսզի ստեղծվի Հանրապետական միություն ազատական կենտրոնամետ կուսակցությունը։

1934 թվականի հոկտեմբերի 4-ին Լերուսի կառավարության կազմում Անկախ աջերի իսպանական համադաշնության անդամների ընդգրկումը հանգեցրեց ձախ հանրապետականների մասայական ելույթների, որոնք դժգոհ էին այդպիսի «պահպանողական շրջադարձով»։ Առավելի նշանակալի էր համաիսպանական գործադուլը, որը պատմության մեջ մնաց որպես 1934 թվականի հոկտեմբերյան հեղափոխություն և որը վերածվեց հակակառավարական ապստամբության, և 1934 թվականի հոկտեմբերի 6-ի իրադարձությունները (Իսպանական դաշնային հանրապետության կազմում Կատալոնյան պետության անկախության հռչակման փորձ)։ Այնուամենայնիվ, իշխանություններին հաջողվեց ճնշել բողոքի մասսայական գործողությունները։ Ձերբակալվեց կատալոնյան կառավարության ղեկավար Լուիս Կոմպանիս ի Ժովերը և դադարեցվեց Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակից բխող բոլոր գործընթացները։ Աստուրիայում աշխատավորների ապստամբությունը ճնշվեց գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի զորքերի կողմից։

Straperlo և կուսակցության փլուզում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պահպանողական երկամյակն» ավարտվեց 1935 թվականի աշնանը, երբ սկսվեց «ռուլետկայի սկանդալը»։ Պարզվեց, որ իշխանությունները թույլատրել են երեք հոլանդացի ձեռնարկատերեր Շտրաուսին, Պերելին ու Լովանին (նրանց անվանումների առաջին տառերով Strauss, Perel և Lowann այդ պատմությունը ստացավ նաև երկրորդ անվանումը՝ «Straperlo-ի սկանդալ»[12]) ռուլետկայի խաղատուն բացել՝ չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի գործող օրենքներն արգելում են ռուլետկայով ազարտային խաղերը։ Համաձայն Շտրաուսի խոստովանության՝ թույլտվության դիմաց ինքն ու իր բիզնես ընկերները պարտավորվում էին եկամտի 25 %-ը տալ անձամբ Ալեսանդրո Լերուսին, 10 %-ը՝ նրա համակոուսակից, Բարսելոնայի ալկալդ Յոհան Պիչ ի Պոնին և 5 %-ը (յուրաքանչյուրին) Ալեսանդրո Լերուսի զարմիկ ԱուրելիոԼերուսին, Միգել Գալանտեին և լրագրող Սանտյագո Վինարդելույին։ Բացի այդ,Յոհան Պիչ ի Պոնը իր վրա վերցրեց պարտականություն Ներիքն գործերի նախարար դել Ռաֆայել Սալազար Ալոնսոյին վճարել 100000 պեսետ։ Արդյունքում, Լերուսը ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Անկուսակցական գործիչ Յոհակիմ Չապապրիետ ի Տորեգրոսայի կողմից ձևավորվեց կառավարություն, որի առանցքային դերակատարումը կրկին վերապահվեց Արմատական հանրապետական և Անկախ աջ իսպանական համադաշնություն կուսակցություններին։

1955 թվականի նոյեմբերին՝ արդեն Լերուսի հրաժարականից հետո ի հայտ եկավ ևս մեկ կոռուպցիոն սկանդալ, որը պատմության մեջ մնաց որպես «Նոբելի գործ» (իսպ.՝ Asunto Nombela): Գնդապետ Անտոնիո Նոբելը արմատականների մի շարք առաջնորդների, առաջին հերթին՝ վարչապետ Մորենո Կալվոյի տեղակալին, մեղադրեց «Compañía de África Occidental»-ի փոխհատուցման հետ կապված զեղծարարության մեջ։ Այս նոոր սկանդալը Անկախ աջերի իսպանական համադաշնության առաջնորդ Հիլ Ռոբլեսի կողմից օգտագործվեց որպես պատրվակ, որպեսզի դադարեցվեր արմատականների հետ Չապապրիտոյի ղեկավարած դաշնակցային կառավարությանը աջակցությունը՝ ենթադրելով, որ երկրի նախագահը ստիպված կլինիկառավարություն ձևավորելու իրավունքը տրամադրել աջերին։ Սակայն, Ալկալա Սամորան հրաժարվեց իշխանությունը հանձնել մի կուսակցության, որը չի հռչակել հանրապետությանն իր հավատարմությունը։ Նա կառավարության ղեկավարի պաշտոնը վստահեց ազատական Մանուել Պորտելե իՎալյադերասին։ Նոր կաբինետը նույնպես դարձավ աջ կենտրոնամետ և չստացավ խորհրդարանի վստահությունը։ Այսպիսով նախագահ Ալկալա Սամորան որոշում կայացրեց նշանակել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

1936 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնցում վստահ հաղթանակ տարավ ձախերի ու Ազգային ճակատի ազատականների կոալիցիան՝ նվաչելով պատգամավորական 473 մանդատից 240-ը։ Լերուսի արմատական հանրապետականները կոռուպցիոն սկանդալների համար այդպես էլ չկարողացան արդարացում գտնել ընտրողների առջև[13] смогли получить всего 8 мандатов.[14]:

Ընտրություններում ձախողումից հետո Արմատական հանրապետական կուսակցությունը գործնականում դադարեց գոյություն ունենալ՝ կորցնելով իր ազդեցությունն ու համախոհներին։

Ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություններ Մանդատներ Ծանոթագրություն
Քանակ +/- %
1910 թվականի խորհրդարանական ընտրություններ 8/404 առաջին մասնակցություն 1,98 Հանրապետականների ու սոցիալիստների կոալիցիայի կազմում
1914 թվականի խորհրդարանական ընտրություններ 5/408 3 1,23 Հանրապետական կոալիցիայի կազմում
1916 թվականի խորհրդարանական ընտրություններ 5/409 չի փոխվել 1,22 Հանրապետական կոալիցիայի կազմում
1918 թվականի խորհրդարանական ընտրություններ 2/409 3 0,49 Ձախերի ալյանց կոալիցիայի կազմում
1919 թվականի խորհրդարանական ընտրություններ 4/409 2 0,98
1920 թվականի խորհրդարանական ընտրություններ 8/409 4 1,96 որոնցից 5-ը Արմատական հանրապետական կուսակցությունից + երեք անկախ հանրապետականներ
1923 թվականի խորհրդարանական ընտրություններ 7/409 1 1,71 որոնցից 4-ը Արմատական հանրապետական կուսակցությունից + երեք անկախ հանրապետականներ
Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ժամանակաշրջան (1923 - 1930)
1931 թվականի խորհրդարանական ընտրություններ 90/470 83 19,15 Հանրապետականների ու սոցիալիստների միության կոալիցիայի կազմում
1933 թվականի խորհրդարանական ընտրություններ 102/473 12 21,57 Արմատականների և կենտրոնամետների միության կոալիցիայի կազմում
1936 թվականի խորհրդարանական ընտրություններ 8/473 94 1,69
Աղբյուր՝ Historia Electoral[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Francisco Alejo Fernández, Juan Diego Caballero Oliver. (2003). Cultura andaluza: geografía, historia, arte, literatura, música y cultura popular, p. 161. MAD-Eduforma, 2003. p. 428. ISBN 978-84-665-2913-6. «En 1908 fundó el Partido Republicano Radical, de centro»
  2. Townson, Nigel (2000). Crisis of Democracy in Spain: The Radical Republican Party & the Collapse of the Centre under the Second Republic (1931-1936). Sussex Academic Press. էջ 444. ISBN 1-898723-95-8.
  3. Stanley G. Payne. The Collapse of the Spanish Republic, 1933—1936: Origins of the Civil War, p. 48. Yale University Press (May 31, 2006), p. 432.(անգլ.) ISBN 0-300-11065-0
  4. 4,0 4,1 «Republicanos» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. Carles Bonet Revés. La España de los otros españoles, 2010. Ed. Planeta, pág. 307
  6. Daniele Conversi: The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, p. 38 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. University of Nevada Press, 2000. Google Books
  7. Paul Preston: Revolution and War in Spain, 1931—1939, p. 192. Routledge, 2002. Google Books
  8. Juliá, 2009, էջ 129
  9. Juliá, 2009, էջեր 230−235
  10. Casanova, 2007, էջեր 107−108
  11. Casanova, 2007, էջ 145
  12. José Martínez de Sousa. Diccionario de Usos y Dudas del Español Actual. VOX, Círculo de Lectores, 1999
  13. Julio Gil Pecharromán. La Segunda República. Esperanzas y frustraciones, Madrid: Historia 16, 1997. P. 84
  14. Hugh Thomas. La Guerra Civil Española, Ed. Grijalbo, 1976. P. 180
  15. «Historia Electoral Español» (իսպաներեն). Historia electoral.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Santos Juliá Díaz La Constitución de 1931. — Iustel (Madrid), 2009. — 519 с. ISBN 978-84-9890-083-5(իսպ.)
  • Julián Casanova República y guerra civil. Vol. 8 de la Historia de España. — Crítica / Marcial Pons (Barcelona), 2007. — 526 с. ISBN 9788484328780(իսպ.)
  • Nigel Townson, (2002). La República que no pudo ser. La política de centro en España (1931-1936).. — 2002. — 536 с. ISBN 84-306-0487-1(իսպ.)