Ուոլթեր Մոնդեյլ
Ուոլթեր Ֆրեդերիկ Ֆրից Մոնդեյլ (անգլ.՝ Walter Frederick "Fritz" Mondale, հունվարի 5, 1928[2][3][4][…], Ceylon, Մարտին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ - ապրիլի 19, 2021[5], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Մինեսոտա նահանգի 23-րդ գլխավոր դատախազ (1960—1964), սենատոր (1964—1976), ԱՄՆ 42-րդ փոխնախագահ (1977—1981), 1984 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատների կողմից պաշտոնապես առաջադրվել է որպեսնախագահի թեկնածու։ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան (1993—1996)։ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց փոխնախագահներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթեր Մոնդեյլը ծնվել է 1928 թվականի հունվարի 5-ին Մինեսոտա նահանգի Սիլոն քաղաքում՝ մեթոդիստ քարոզիչ Թեոդոր Մոնդեյլի ընտանիքում։ Ուոլթեր Մոնդեյլի հայրը ուներ նորվեգական և գերմանական ծագում, իսկ մայրը՝ անգլիական և շոոտլանդական։
Երիտասարդություն, կրթություն և զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրություն ստանալուց հետո Ուոլթեր Մոնդեյլը 2 տարի սովորել է Մաքալասթերի քոլեջում, ինչից հետո ուսումը շարունակել է Մինեսոտայի համալսարանում։ 1951 թվականին Մոնդեյլը ավարտել է Մինեսոտայի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։
1951-1953 թվականներին Ուոլթեր Մոնդեյլը ծառայել է Կորեայում՝ սկզբում ռազմական զրահատանկային ստորաբաժանումում, իսկ որոշ ժամանակ անց որպես կրթական ծրագրերի մասնագետ և ռազմական թղթակից։ 1953 թվականին զորացրվել է կապրալի կոչումով և վերադարձել ԱՄՆ։
1953-1956 թվականներին Մոնդեյլը սովորել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում և ստացել իրավագիտության բակալավրի գիտական աստիճան։
Վաղ քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթեր Մոնդեյլը սկսել է քաղաքականությամբ զբաղվել 1940-ական թվականներից։ Հարելով Դեմոկրատական կուսակցությանը՝ Մոնդեյլը 1948 թվականին ակտիվորեն մասնակցել է Հյուբերտ Համֆրիի՝ ԱՄՆ Սենատի ընտրությունների քարոզարշավին։ Որոշ ժամանակ անց աշխատել է Օրվիլ Ֆրիմենի համար, վերջինիս օգնել է 1952, 1954 և 1958 թվականների Մինեսոտայի նահանգապետի ընտրությունների ժամանակ։
Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին նահանգապետ Ֆրիմենը Ուոլթեր Մոնդեյլին նշանակել է Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում, չնայած այն փաստին, որ Մոնդեյլը այդ ժամանակ 32 տարեկան էր իսկ իրավաբանական պրակտիկայով զբաղվել էր ընդհամենը 4 տարի։
Որպես Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազ, Մոնդեյլը ակտիվորեն պայքարել է ռասայական խտրականությունների և ընդհարումների դեմ, աջակցել է Ջոն Քենեդիի և Լինդոն Ջոնսոնի՝ ռասայական սեգրեգացիայի դեմ ուղղված քաղաքական կուրսին։
Սենատոր Համֆրին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նախագահ Ջոնսոնին աջակցելու պատճառով 1964 թվականի նոյեմբերին չի մասնակցել Սենատի հերթական ընտրություններին։ Ջոնսոն-Համֆրի զույգը հաղթել է ընտրություններում, այդ իսկ պատճառով Համֆրին չեր կարող ևս մեկ անգամ հավակնել սենատորի պաշտոնին։ Այդ ամենից հետո Սենատում Համֆրիի տեղը զբաղեցրել է Մոնդեյլը։
1964 թվականի դեկտեմբերի 30-ին Ուոլթեր Մոնդեյլը հրաժարվել է Մինեստոա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնից։
Սենատորի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1964-1976 թվականներին եղել է Մինեսոտայի սենատոր, վերընտրվել է 1966 և 1972 թվականներին։
Որպես սենատոր՝ եղել է ցենտրիստ, մինչև 1974 թվականը քիչ է հետաքրքրվել ներքաղաքական խնդիրներով։
Նախ ողջունում էր Վիետնամի պատերազմը, սակայն 1960-ական թվականներին սկսեց քննադատել այն։
1968 թվականին Քաղաքացիական իրավունքի օրենքի շրջանակներում լոբբինգ է արել «արդարացի բնակարանաշինության» օրինագծի վերաբերյալ։
Եղել է սենատական կոմիտեների և 1967 թվականին «Ապոլլոն-204» տիեզերանավի փորձարկման ժամանակ զոհված երեք տիեզերագնացաների մահվան հանգամանքները քննող կոմիտեի անդամ։
1972 թվականին նախագահի դեմոկրատական թեկնածու Ջորջ Մակքովերնը Մոնդեյլին առաջարկում է դառնալ իր աջակիցը, սակայն Մոնդեյլը մերժում է։
Մոնդեյլը մասնակցել է Չորչի կոմիսիայի աշխատանքներին, որը հետաքննում էրԿՀՎ և ՀԴԲ գործունեությունը, այդ թվում՝ տվյալ կառույցների ներգրավվածությունը անկախ պետությունների գործերին և օտարերկրյա գործիչների նկատմամբ մահափորձերին։
1976 թվականի հուլիսի 12-15-ը Նյու Յորքում կայացած Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայի շրջանակներում Ջիմի Քարթերը Ուոլթեր Մոնդեյլին ընտրեց որպես գործընկեր՝ նոյեմբերի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Քարթերի և Մոնդեյլի մասնակցությունն այդ ընտրություններին դեմոկրատների համար հաղթական էր, թեպետև ոչ երկարատև։
1976 թվականի դեկտեմբերի 30-ին Ուոլթեր Մոնդեյլը վաղաժամ դադարեցրել է սենատորի պարտականությունները։
Փոխնախագահի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի հունվարի 20-ին Ուոլթեր Մոնդեյլը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Դարձել է ԱՄՆ հիմնական նստավայրով առաջին փոխնախագահը։
1980 թվականի փետրվարին Մոնդեյլը կատարել է Լեյք Փլեսիդում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Սույն տարվա նոյեմբերի 4-ին կայացած նախագահական ընտրությունների շրջանակում Քարթերը և Մոնդեյլը վերընտրվելու նպատակով առաջադրել են իրենց թեկնածությունը, սակայն հանրապետական Ռեյգան-Բուշ զույգին հաջողվել է նրանց նկատմամբ հաղթանակ տանել։
1981 թվականի հունվարի 20-ին Ուոլթեր Մոնդեյլը փոխնախագահության լիազորությունները փոխանցել է Ջորջ Բուշ ավագին։
1984 թվականի նախագահական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի փետրվարի 21-ին Ուոլտեր Մոնդեյլ հայտարարել է 1984 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին որպես դեմոկրատական թեկնածու մասնակցելու մտադրության մասին։
Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի շրջանակներում Մոնդեյլի դեմ հիմնականում պայքարել են Ջեսսի Ջեքսոնը և սենատոր Գերի Հարթը։ 1984 թվականի հուլիսի 16-19-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած Փրայմերիզի և Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայի արդյունքներով Մոնդեյլը դեմոկրատների կողմից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Մոնդեյլը իրեն աջակից ընտրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջերալդին Ֆերարոյին։
Մոնդեյլը ակտիվորեն քննադատել է նախագահ Ռեյգանին՝ հարկերը նվազեցնելու քաղաքականության համար, որովհետև այն հանգեցրել է բյուջեյի դեֆիցիտի աճման և ԱՄՆ արտաքին պարտքի շատացման։ Մոնդեյլը անընդունելի է համարել նաև ռազմական մեծ ծախսերը և Ռեյգանի վարած կոշտ արտաքին քաղաքականությունը։ 1984 թվականին Ռեյգանը եղել է 73 տարեկան իսկ Մոնդեյլը իր հերթին փորձել է օգտվել այդ առիթից՝ կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու նպատակով։ Սակայն, նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Ռեյգանը հավաքած 525 ձայնով վերընտրվել է նախագահի պաշտոնում։
1984 թվականի նախագահական ընտրություններից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Մոնդեյլը վերադարձել է Մինեսոտա և վերսկսել իրավաբանական գործունեությունը։ 1986-1993 թվականներին գլխավորել է Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտը, 1993-1996 թվականներին եղել է ԱՄՆ դեսպան Ճապոնիայում։ 1998 թվականին Բիլ Քլինթոնի հանձնարարությամբ մեկնել է Ինդոնեզիա։
1990 թվականին հիմնել է Մոնդեյլ Քաղաքական ֆորումը։
2002 թվականին կրկին առաջադրվել է սենատորի պաշտոնում։ Ընտրությունից 11 օր առաջ է միացել ընտրարշավին՝ գործող սենատոր Փոլ Ուելսթոնի ավիավթարում զոհվելուց հետո։ Մոնդեյլը մեկ անգամ է մասնակցել հեռուստաբանաբանավեճի և պարտվել է հանրապետական Նորման Քոուլմանին։
2008 թվականին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հիլարի Քլինթոնին[8], իսկ նախագահական պայքարից նրա դուրս գալուց հետո՝ Բարաք Օբամային։
Մահացել է 2021 թվականի ապրիլի 19-ին[9]։ Հիշատակման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 1-ին՝ COVID-19 համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվելուց հետո։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1955-2014 թվականներին Ուոլթեր Մոնդեյլ ամուսնացած է եղել Ջոան Ադամսի հետ (1930—2014), ունեցել է երկու որդի՝ Թեդ (ծնվ. 1957) և Ուիլյամ Հոլլ, դուստր՝ Էլինոր (1961—2011)։ Էլինոր Մոնդեյլը եղել է դերասանուհի, լրագրող, հեռուստա և ռադիոհաղորդավարուհի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արժանիքների շքանշանի Մեծ խաչի ասպետ
- Պաուլոնիայի Ծաղիկների շքանշան մեծ ժապավենով (Ճապոնիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.army.mil/article/99450/Defense_Information_School_Holds_Inaugural_Hall_of_Fame_Induction
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 Former Vice President Walter Mondale dies at 93
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ http://www8.cao.go.jp/shokun/shiryoshu/tokadaijusho-jushosha.pdf
- ↑ [1] Արխիվացված 2008-11-27 Wayback Machine
- ↑ В США ушёл из жизни бывший вице-президент Уолтер Мондейл Արխիվացված 2021-04-20 Wayback Machine «MK.ru» 20 апреля 2021
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mondale Appearances on C-SPAN
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Մոնդեյլ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հունվարի 5 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 2021 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի փաստաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- ԱՄՆ դեսպաններ
- Ամերիկացի դիվանագետներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացիներ
- Ամերիկացիներ
- Ամերիկացիներ եվրոպական սերմամբ
- Ամերիկացի իրավաբաններ
- Իրավագետներ
- Ինքնակենսագիրներ ըստ ազգության
- Քաղաքականություն
- 20-րդ դարի ամերիկացիներ
- Մինեսոտա