Շվից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
'
գերմ.՝ Schwyz, ֆր.՝ Schwytz
Դրոշ Զինանշան
Flag of Canton of Schwyz.svg
Wappen des Kantons Schwyz.svg
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա
Կարգավիճակ Շվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում է Շվեյցարիա և Central Switzerland
Վարչկենտրոն Schwyz
ԲԾՄ 516 մետր
Օրենսդրական մարմին Cantonal Council of Schwyz
Պաշտոնական լեզուներ գերմաներեն
Բնակչություն 155 863 մարդ (2016)
Տարածք 907,88 կմ² կմ²
Karte Kanton Schwyz 2010.png
Հիմնադրված է 1240 թ.
Սահմանակցում է Uri, Canton of Glarus, Canton of St. Gallen, Ցյուրիխ, Canton of Zug, Canton of Lucerne, Նիդվալդեն և Obwalden
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ CH-SZ
Ավտոմոբիլային կոդ SZ
Կոորդինատներ: 47°4′ հս․ լ. 8°45′ ավ. ե. / 47.067° հս․. լ. 8.750° ավ. ե. / 47.067; 8.750
sz.ch

Շվից (գերմ.՝ Schwyz [ʃviːts], ֆր.՝ Schwy(t)z, իտալ.՝ Svitto, ռոմանշ.՝ Sviz), գերմանալեզու կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը Շվից քաղաքն է։ Բնակչությունը՝ 149 830 մարդ (կանտոնների շրջանում զբաղեցնում է 17-րդ տեղը 2012 թվականի տվյալներով):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուցերն և Լաուերց լճերից ու Ռիգա լեռան կողմից տեսարան դեպի Շվից

Կանտոն Շվիցը գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում։ Կանտոնի տարածքով է հոսում Զիլ գետը։ Այն նաև իր մեջ ներառում է Ցյուրիխ, Ֆիրվալդշտետ և Ցուգա լճերը։

Շվից կանտոնի տարածքը 908,1 կմ² է (Շվեյցարիայի կանտոնների շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը)։ Հողի 41,0 %-ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 33,7 %-ը կազմում են անտառները, 5,4 %-ը նախատեսված է շենքերի և ճանապարհների համար, իսկ 20,0 %-ը չի օգտագործվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր աղբյուրներում Շվիցը 972 թվականին առաջին անգամ հիշատակվում է որպես ազատ գյուղական համայնք։

Հետագայում Հաբսբուրգի դուքսերը, որոնց սկզբնական ունեցվածքը գտնվում էր ներկայիս Շվեյցարիայի հյուսիսային մասում, բարձր իրավունքներ ունեին Շվիցի նկատմամբ։ 1240 թվականին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը Շվիցին շնորհեց արտոնյալ հավաստագիր, որը վերջ դրեց նրա դատական կախվածությանը Հաբսբուրգների դինաստիայից, սակայն վերջինս չի ճանաչել այդ ուղարկված հավաստագիրը։

1291 թվականի օգոստոսի 1-ին Շվից կանտոնը կնքեց «բոլոր ժամանակների պայմանագիրը» երկու այլ «անտառային կանտոնների» հետ՝ Ուրի և Ունտերվալդենի: Այս ակտը Շվեյցարական միության սկիզբն էր, որի իրավահաջորդը ժամանակակից Շվեյցարական Համադաշնությունն է (նրա անունը կապված է Շվից կանտոնի անվան հետ, իսկ ժամանակակից Շվեյցարիայի դրոշը ստեղծվել է այս կանտոնի դրոշի հիման վրա): Պայմանագրի նպատակն էր հակազդել Հաբսբուրգների փորձերին՝ վերականգնելու երեք կանտոնների նկատմամբ վերահսկողությունը, դրանով իսկ ապահովելով Սեն Գոթարդի անցակետը, որի միջոցով Գերմանիայից դեպի Հյուսիսային Իտալիա է անցնում կարևոր առևտրային երթուղին[1]:

Рост территории кантона Швиц

Շվեյցարիայի միության փաստացի անկախությունն ամրապնդվեց այն բանից հետո[1],երբ 1315 թվականի նոյեմբերի 15-ին հաղթանակ տարան շվեյցարական Մորգարտեն լեռան մոտ: Դրանից հետո բոլոր նոր շրջանները աստիճանաբար միացան Շվեյցարիայի միությանը, իսկ գոյության երկրորդ շրջանում (1513-1798 թվականներ) այն ձեռք բերեց համեմատաբար կայուն կառուցվածք՝ ներառյալ 13 լիիրավ կանտոններ, ինչպես նաև մի շարք դաշնակցային շրջաններ[2]: Շվիցը XIV դարի վերջին և XV դարի առաջին կեսին կարևոր դեր էր խաղում միության գործերում: Այն զգալիորեն ընդլայնել է իր տարածքը:

Հելվետյան հանրապետության կազմում ընդգրկվելուց հետո (1798-1815) Շվիցը կորցրել է իր քաղաքական ու վարչական անկախությունը Ուրի, Ունտերվալդենի և Ցուգի հետ միասին եղել է մեկ կանտոնի մեջ՝ Վալդշտետեն: Սակայն, 1803 թվականին, Միջնորդության ակտի հռչակումով, հանրապետությունը վերակազմավորվեց և Շվիցը վերադարձավ կանտոնի կարգավիճակին, միանալով ներկայիս Գերզաուի Հանրապետության տարածքին (1814 թվականին այն վերականգնել է իր անկախությունը, իսկ 1818 թվականին ստիպված էր նորից միանալ Շվից կանտոնին, դառնալով նրա վեցերորդ շրջանը):

1815 թվականին Շվեյցարիայի միությունը վերականգնվել է համակարգի հին սկզբունքների հիման վրա, սակայն 1848 թվականին դարձել է դաշնություն, որի սուբյեկտներից մեկը հանդիսանում է այդ ժամանակվա Շվից կանտոնը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնի վարչական բաժանումը

Շվից կանտոնը բաղկացած է վեց գավառներից՝ Այնզիդելն, Գերզաու, Կյուսնախտ, Մարխ, Հյոֆե, Շվից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են կոմունաների (կանտոնի ընդհանուր տարածքում գոյություն ունի 30 կոմունա)։

Շրջան Բնակչություն,
մարդ (2012)
Տարածք,
կմ²
Վարչական կենտրոն Կոմունաների թիվ
Այնզիդելն 14 632 110,4 Այնզիդելն 1
Գերզաու 2118 23,7 Գերզաու 1
Կյուսնախտ 12 401 36,2 Կյուսնախտ ամ Ռիգի 1
Մարխ 40 221 191,4 Լախեն 9
Հյոֆե 27 754 44,4 Վոլերաու 3
Շվից 52 704 506,4 Շվից 15
Ընդամենը (6) 147 445 912,5 Շվից 30

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1833-1950 թվականները կանտոնի բնակչությունը գրեթե կրկնապատկվել է և 38.351-ից դարձել է 71.082 բնակիչ, թեև այդ աճը ավելի դանդաղ էր ընթանում, քան պետության այլ շրջաններում։1870-1914 թվականներին Եվրոպայից (հիմնականում Իտալիայից) ներգաղթած շատ գաղթականներ տեղափոխվել են կանտոն։ Այս իրադարձությունը համընկավ Շվեյցարիայից դեպի Միացյալ Նահանգներ բնակչուրյան արտագաղթի հետ,և ըստ այդ ցուցանիշի Շվիցը երրորդ տեղն է զբաղեցնում Շվեյցարիայում։ XIX դարի վերջին և XX դարի առաջին կեսին Շվեյցարայի ներքաղաքական միգրացիայի գործընթացների շնորհիվ Շվիցի բնակչության կազմը փոփոխության է ենթարկվել (եթե 1860 թվականին բնակչության գրեթե 80 %-ը բնակվում էր այն նույն վայրում, որտեղ ծնվել են, ապա 1950 թվականին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 50 %):

Բնակչություն՝ այլ ազգեր[3] Թվաքանակ
{{{2}}} Շվեյցարիա 81,37 %
{{{2}}} Գերմանիա 4,29 %
Flag of Serbia.svg Սերբիա 2,22 %
{{{2}}} Իտալիա 2,12 %
{{{2}}} Պորտուգալիա 0,84 %
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա 0,80 %
{{{2}}} Խորվաթիա 0,79 %
{{{2}}} Մակեդոնիա 0,66 %
{{{2}}} Թուրքիա 0,65 %
{{{2}}} Ավստրիա 0,59 %

1950-2010 թվականներին կանտոնի բնակչությունը կրկնապատկվել է և 2010 թվականին բնակչությունը կազմել է 146 730 բնակիչ։ Այս շրջանում շվեյցարական կանտոնների շարքում Շվիցը ունեցել է բնակչության աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը։

2000 թվականի դրությամբ բնակչության 25․6 %-ը կազմում են երեխաներն ու դեռահասները (0-19 տարեկանները), մեծահասակները (20-64 տարեկանները)՝ 61․4 %-ը, իսկ տարեցները (64 տարեկանից բարձր) կազմում են կանտոնի բնակչության 9 %-ը։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը (ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների[4]) խոսում է գերմաներեն (115 688 կամ 89․9 %), երկրորդ ամենատարածված լեզուն համարվում է սերբախորվաթերենը (2667 կամ 2,1 %), երրորդը՝ ալբաներեն (2077 կամ 1,9 %), 502 մարդ խոսում է ֆրանսերեն, 2447 մարդ՝ իտալերեն և 234 մարդ, ովքեր խոսում են ռոմանշերեն լեզվով։

Կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարդահամարի տվյալների համաձայն[4], Շվից կանտոնի բնակչության 72․2 %-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, որը եկեղեցու ամենամեծ կրոնական դրսևորումն է, 11․8 %-ը պատկանում է Շվեյցարիայի բարեփոխված եկեղեցուն, 4․35 %-ը մուսուլմաններ են, իսկ 4․92 %-ը չի դավանում կրոնական ոչ մի ուղղություն (աթեիստ

Քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը համարվում է Կենտրոնական խորհուրդը, որը բաղկացած է 100 հոգուց։

Կուսակցություն 1996 2000 2004 2008 2012 Տարածքների բաժանումը 2012 թվականին
Շվեյցարական ժողովրդական կուսակցություն (SVP) 12 20 27 41 35

Кантональный Совет Швица 2012.png

Շվեյցարիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն (CVP) 46 43 34 29 29
Ազատական արմատական կուսակցություն (FDP) 29 26 24 21 23
Շվեյցարայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SP) 11 11 15 9 10
Այլ 2 0 0 0 3

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ Շվիցում գործազրկության մակարդակը կազմել է 2․3 %։ 2008 թվականի դրությամբ, տնտեսության առաջնային հատվածում աշխատել է 4723 մարդ և եղել է 1789 ձեռնարկություն։ 18 661 մարդ և 1937 ձեռնարկություն աշխատել է արդյունաբերության ոլորտում, բարձրագույն հատվածում աշխատել է 41 198 մարդ և 6207 ձեռնարկություն։

Աշխատող բնակչության 15․9 %-ը օգտվում է հասարակական տրանսպորտից, որպեսզի հասնի աշխատավայր, իսկ 56 %-ը աշխատանքի է գնում անձնական մեքենայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 История средних веков. Т. 1 / Под ред. З. В. Удальцовой и С. П. Карпова. — М.: Высшая школа, 1990. — 495 с. — ISBN 5-06-000011-7. — С. 306.
  2. История средних веков. Т. 2 / Под ред. З. В. Удальцовой и С. П. Карпова. — М.: Высшая школа, 1991. — 400 с. — ISBN 5-06-000012-5. — С. 100.
  3. http://www.sz.ch/documents/wohnbevoelkerung_gemeinden_herkunft_2010.pdf
  4. 4,0 4,1 STAT-TAB Datenwürfel für Thema 40.3 - 2000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]