Լյուցեռն (կանտոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Լյուցեռն
Դրոշ Զինանշան
Flag of Canton of Lucerne.svg
Wappen Luzern matt.svg
Lake Lucerne Weggis.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԿենտրոնական Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԼյուցերն
Ամենաբարձր կետBrienzer Rothorn?
ԲԾՄ436 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Lucerne?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն409 557 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1493,51 կմ²
Karte Kanton Luzern 2013.png
Հիմնադրված է1332 թ.
Սահմանակցում էԲեռն, Արգաու, Շվից, Ցուգի կանտոն, Օբվալդեն և Նիդվալդեն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-LU
Ավտոմոբիլային կոդLU
lu.ch(գերմ.)

Լյուցեռն (գերմ.՝ Luzern; ֆր.՝ Lucerne; իտալերեն՝ Lucerna; ռոմանշ.՝ Lucerna), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը Լյուցեռն քաղաքն է։ Կանտոնն զբաղեցնում է 1493 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 386 082, որի 15,8 տոկոսը օտարերկրացիներ էին[2]։ Կանտոնը Շվեյցարիայի Համադաշնության մաս է 1332 թվականից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների արդյունքները (Ռիգի սարի վրա գտնվող Շտիգելֆադբալմ քարանձավում հայտնաբերված քարե գործիքները, քարանձավային արջի ոսկորները և այլն) վկայում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս միջին քարեդարյան ժամանակներում (մեր թվականությունից շուրջ 30 հազար տարի առաջ)։ Մեզոլիթի դարաշրջանի առաջին բնակավայրը Լյուցեռնի կանտոնի տարածքում հայտնաբերվել է Վաուվիլերմոսում (ներկայումս այն ընդգրկված է Շվեյցարիայի՝ համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության գույքացանկում)[3]։ Կանտոնի տարածքւմ հայտնաբերվել են մի շարք հնագույն բնակավայրերի մնացորդներ ևս, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնը բաժանված է հետևյալ հինգ շրջանների.

  • Էտլեբուխ
  • Հոխդորֆ
  • Լյուցեռն
  • Զուրզեե
  • Վիլլիզաու

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնի հողերի շուրջ 90 %-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով[5]; Հիմնական արտադրատեսակներն են հացահատիկը, մրգերը, ծխախոտը, անասնապահական մթերքները։ Արդյունաբերությունը նույնպես զարգացած է։ Կանտոնի տնտեսության հաշվեկշռում մեծ է հատկապես տեքստիլ, մեքենաշինական, ցելյուլոզի-թղթի, փայտամշակման, մետաղագործության, ծխախոտի ու սննդի արտադրության մասնաբաժինը։ Հիշատակման է արժանի այն փաստը, որ Մեցնաու համայնքում է գտնվում լամինատի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Kronoswiss-ի գլխավոր գրասենյակը։

Չափազանց կարևոր դեր է խաղում զբոսաշրջությունը։ Լյուցեռնի կանտոնն ընդունում է Ալպերում իրենց հանգիստն անցկացնելու եկած տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։ Գերմանիայի և Իտալիայի միջև ուղևորահոսքի էական մասն անցնում է այս կանտոնի միջով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008 
  3. «KGS-Inventar»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010 
  4. UNESCO World Heritage Site – Prehistoric Pile dwellings around the Alps
  5. Federal Department of Statistics (2008)։ «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2009-ին։ Վերցված է 2009-01-15  (գերմ.)
  6. 6,0 6,1 Կաղապար:HDS

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]