Կյուսնախտ ամ Ռիգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կյուսնախտ ամ Ռիգի
շվեյց. գերմ.՝ Küssnacht
Զինանշան
Wappen kuessnacht.png

20140223 Küssnacht 2.jpg
Կոորդինատներ: 47°4′58″ հս․ լ. 8°26′27″ ավ. ե. / 47.08278° հս․. լ. 8.44083° ավ. ե. / 47.08278; 8.44083
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես36,2 կմ², 29,37 կմ²
ԲԾՄ445 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն12 845 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1],
13 084 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային ինդեքսներ6403
Ավտոմոբիլային կոդSZ
Պաշտոնական կայքkuessnacht.ch
##Կյուսնախտ ամ Ռիգի (Շվեյցարիա)
Red pog.png

Կյուսնախտ ամ Ռիգի (2004 թվականի հունվարի1-ից՝ պաշտոնապես՝ Կյուսնախտ; գերմ.՝ Küssnacht am Rigi, ալեմանյան բարբառ՝ Chüsnacht am Rigi), քաղաք և համայնք Շվեյցարիայի Շվից կանտոնում: Դասվել է տարածաշրջանային բիզնես կենտրոնների շարքին[3]:

Զբաղեցնում է 29.37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 55.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 26.4%-ը անտառապատ է: Համայնքի տարածքից 16 հեկտար զբաղեցնում են լճերն ու գետերը[4][5]: Քաղաքը տեղ է գտել Ռիգի սարի ստորոտին, Լյուցեռն և Ցուգ լճերի միջև:

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12,845, որի 21.1%-ը օտարերկրացիներ էին: Ընդ որում՝ ամբողջ բնակչության 5.2%-ը կազմում էին Գերմանիայում ծնվածները[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում Կյուսնախտն առաջին անգամ հիշատակվել է 840 թվականին՝ որպես in Chussenacho: 1424 թվականին ստացել է Շվիցի կանտոնի շրջանի կարգավիճակ:

Ավանդազրույցի համաձայն՝ Վիլհելմ Տելլը Կյուսնախտի մոտ գտնվող Գեսելբուրգ սարի մերձակայքում՝ Hohle Gasse-ում է նետահարել ավստրիական ոստիկանապետ Գեսլերին:

Այս բնակավայրում է 1935 թվականի օգոստոսի 29-ին ավտովթարի զոհ դարձել Բելգիայի թագուհի Աստրիդը, և վթարի վայրում, ի հիշատակ նրա, մատուռ է կառուցվել:

Կյուսնախտում ամեն տարի դեկտեմբերի 5-ին՝ Սուրբ Նիկողայոսի հիշատակի օրը, սկիզբ է առնում լայնորեն հայտնի Klausjagen (Saint Nicholas chase) փառատոնը, որը շարունակվում է նաև գիշերը: Ընդսմին՝ շքերթի մասնակիցների թիվն անցնում է հազարից, հանդիսականներինը՝ քսան հազարից:

Հիշատակման արժանի փաստերից է նաև այն, որ Կյուսնախտում է ծնվել շվեյցարացի նշանավոր նկարիչ Հանս Էմենեգերը[7]:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուսնախտի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Գեսելբուրգի ամրոցը և Hohle Gasse-ն՝ Վիլհելմ Տելլի մատուռով հանդերձ: Բնակավայրի հին քաղաքամասն ու նրա կազմի մեջ ներառված Մեռլիշախեն գյուղակն էլ ընդգրկված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Küssnacht