Շուշիի ազատագրման օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազգային արարողություն Մայր Հայաստան հուշարձանի մոտ

Շուշիի ազատագրման օր, ազգային տոն, որը նշվում է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում։ Այն նշվում է մայիսի 8-ին և 9-ին՝ որպես 1992 թվականին ադրբեջանական ուժերից Շուշիի ազատագրման և Ստեփանակերտի պաշարման ավարտի տարեդարձ։ Երկու հանրապետությունները լինելով նախկին խորհրդային միության մաս, տոնի հետ մեկտեղ նշում են նաև հաղթանակի օրվա ավանդական տոնակատարությունները, որը նվիրված է 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմի ավարտին։ Օրը Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական տոնն է, որը համարվում է նաև բանակի կազմավորման օր։

Ոգեկոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ.

Բազմաթիվ պաշտոնյաներ և վետերաններ ծաղկեպսակներ են դնում Երևանի Հաղթանակի զբոսայգում և Եռաբլուրում գտնվող անհայտ զինվորի շիրիմին։ Շնորհավորական ուղերձներ են հայտնում Հայաստանի նախագահը և Արցախի նախագահը։

2005 թվականի տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին հետխորհրդային երկրները տոնում էին հաղթանակի 60-ամյակը[1]։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել է Հաղթանակի օրվա շքերթին։

2007 թվականի տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին նշում էին Շուշիի ազատագրման տասնհինգերորդ տարեդարձը։ Տոնակատարությունները ներառում էին Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական թևի կողմից կազմակերպված մարաթոնը, որը սկսվեց Հայաստանի ներսում և ավարտվեց մայիսի 9-ի նախօրեին՝ Շուշիում։ Հայաստանում այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիսավոր բացել է Շուշիի անվան հրապարակը։

2020 տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Շուշիի ազատագրման 28-ամյակի տոնակատարությունները չեղարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, որի պատճառը COVID-19 համավարակն էր[2][3]։ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ անցկացվել է հայկական ռազմաօդային ուժերի և ռուսական 102-րդ ռազմակայանի թռիչքային անցում[4][5]։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալել էր ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ասելով, որ նա «Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն է»[6]։

2021 տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի տոնակատարություններն առաջինն էին, որ Շուշիում չանցկացվեցին[7]։ Նույն տարվա սկզբին մահացած Արկադի Տեր-Թադևոսյանը մայիսի 8-ին հետմահու ճանաչվեց Հայաստանի ազգային հերոս[8]։

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշիի կորստից հետո հայ հասարակության մեջ հարցեր կային օրվա շարունակական տոնակատարության վերաբերյալ։ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հայտնել է, Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ (նկատի ունենալով վարչապետ Փաշինյանին), հավասարազոր է կրկնակի նվաստացմանը[9]։ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական թերթը հանդես է եկել ավանդույթի շարունակման օգտին[10]։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը ենթադրել է, որ բախումներ կարող են լինել, եթե Փաշինյանը Շուշիի ազատագրման օրը ժամանի Եռաբլուր զինվորական պանթեոն[11][12]։

Զինվորական շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի աատագրման օրվա զորահանդեսը Ստեփանակերտում մայիսի 9-ին անցկացվում էր որպես նշանավորում քաղաքի ազատագրմանը։ Այն կազմակերպվում էր պաշտպանության նախարարության կողմից և սովորաբար տևում էր մեկ ժամ 45 րոպե։ Շքերթը սովորաբար տեղի էր ունենում հինգ տարին մեկ անգամ Վերածննդի հրապարակում և այն ցուցադրում էր պաշտպանության բանակի պաշտպանունակությունը։ Պատմականորեն անցկացվել են հետևյալ շքերթները.

  • 1995 - Տոնի պատվին առաջին շքերթը տեղի ունեցավ 1995 թվականին, որը նշում էր երկու տոների 3-րդ տարեդարձը։ Շքերթը համընկավ նաև Հայրենական մեծ պատերազմի ոսկե հոբելյանի (50-ամյակի) հետ, որը ռազմական շքերթներով նշվեց նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում (բացառությամբ Բալթյան երկրների )[13]։ Զորահանդեսի հրամանատարն էր ԼՂՀ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը, իսկ ընդունողը՝ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը[14]։
  • 1997 - Այս շքերթը նշում էր ազատագրման 5-ամյակը[14]։
  • 2007 - 2007 թվականի շքերթին[15] մասնակցեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նախագահ Ղուկասյանը նշեց, որ հայերը գնահատում են իրենց նախնիների ներդրումը, ովքեր մասնակցել են թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմին, թե՛ Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Ղուկասյանը նաև կրկնեց այն կետը, որ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում իրենց ապագայի վերաբերյալ վերջնական խոսքը կասեն հանրապետության քաղաքացիները[16]։ Շքերթը ղեկավարում էին գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և նրա տեղակալ գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը։
  • 2012 - Տոնեց քաղաքի ազատագրման 20-ամյակը։ Շքերթին մասնակցում էին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը և ՀՀ ՊՆ պատվո պահակային գումարտակը[17]։
  • 2017 - Շքերթի մեկնարկից առաջ Վերածննդի հրապարակում անցկացվում է զենքի ցուցադրություն։ Շքերթը գլխավորում էին նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը[18]։

Շքերթի ժամանակ սովորաբար հնչում էր հանդիսավոր երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագահական ֆանֆար
  • Պրեոբրաժենսկի գնդի ցմահ գվարդիայի երթ
  • Հոբելյանական դանդաղ երթ «Կարմիր բանակի 25 տարվա»
  • Ռազմական երթ թիվ 1
  • Ռազմական երթ թիվ 2
  • Երևանի տոնական երթ
  • Մեր անունն է հայկական բանա
  • День Победы (երգ)
  • Ավիաերթ
  • Էրեբունի

Երկրապահի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրապահի օրը մասնագիտական տոն է բոլոր երկրապահների համար[19], որը նշվում է ամեն տարի Շուշիի ազատագրման օրը[20][21]։ Այն մեծարում է Վազգեն Սարգսյանի հիմնադրած Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին, որը բաղկացած է զինված ուժերի վետերաններից։ Երկրապահի օրվա պաշտոնական կարգավիճակը տվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2001 թվականի հունվարի 6-ին, իսկ Հայաստանի խորհրդարանը հաստատել է նույն տարվա հուլիսի 24-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liberation of Shushi End of WWII Cause for Celebrations in Armenia». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2005 թ․ մայիսի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  2. «No mass events on Armenian Genocide Commemoration Day». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 11. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  3. «Armenia: Some Businesses to Reopen; No April 24 Public Commemoration». Hetq.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  4. «Planes fly past Mother Armenia statue ahead of Victory Day». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  5. «Armenia and Artsakh Celebrate Victory Day and Shushi Liberation • MassisPost». 2020 թ․ մայիսի 10.
  6. «Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին». president.am.
  7. LLC, Helix Consulting. «Շուշիի ազատագրման օրը՝ առանց Շուշի. օրվա համար նախատեսված ծրագիր դեռ չկա, քննարկումներ են ընթանում - Այսօր' թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  8. «Acting PM hands over Arkady Ter-Tadevosyan's Order of Motherland to his son». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  9. LLC, Helix Consulting. «"Встречать День освобождения Шуши с капитулянтом, сдавшим Шуши, равносильно двойному унижению"». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  10. ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հանուն հայոց գալիք հաղթանակների». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  11. «Yerevan.today: Armenia ruling party MP advises acting PM to not go to Yerablur Military Pantheon on May 9». news.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  12. «We mourn the captivity of Shushi, but must celebrate its Liberation Day – Nikol Pashinyan». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  13. «Parade in 1995, Stepanakert». Marut Vanyan. 2011 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  14. 14,0 14,1 LLC, Academy Of Development. «Պաշտպանության բանակի զորահանդեսները | ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք». nkrmil.am.
  15. «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net.
  16. Danielyan, Emin. "Karabakh Leader Demands ‘Final Say’ In Peace Talks." RFE/RL. May 9, 2007. Retrieved May 12, 2007.
  17. «Զինվորական նվագախումբ. փամփուշտից ոչ պակաս կարեւոր». mediamax.am.
  18. «Karabakh holds military parade (PHOTOS)». news.am.
  19. Новости — Армения
  20. «В Армении отмечают день "Еркрапа"» (ռուսերեն). Regnum. 2006 թ․ մայիսի 8. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «Праздники». www.calend.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]