Հայաստանի անկախության տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի անկախության տոն

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ռազմաշքերթ
Տեսակպետական տոն
ԱմսաթիվՍեպտեմբերի 21
Տոնվում էՀայաստան Հայաստան
Հաստատված1991 թվականի սեպտեմբերի 21
Տոնումհրավառություն, համերգներ, ռազմաշքերթ
ԿապվածԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու հետ

Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը[1]։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում[2][3]։

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։

Անկախության տոնի ռազմական շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, իսկ 2026 թվականին նախատեսվում է նաև զորահանդես[4]։ 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել[5]։

1996[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ[6]։

1999[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության ութերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ։ Ռազմական շքերթը գլխավորել է գեներալ մայոր Մանվել Գրիգորյանը, իսկ զորահանդեսը ընդունել է գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության տասնհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը ղեկավարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով զորահանդեսի մասնակիցներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ[7]։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդես[8][9][10]։ Զորահանդեսը ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ զորահանդեսը գլխավորել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը[11]։ Հայաստանում Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը առաջին անգամ մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսին[10]։ Ռազմական ոստիկանության, Խաղաղապահ բրիգադի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վետերանները նույնպես մասնակցել են զորահանդեսին[10]։

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը՝ Հայաստանի պատմության մեջ[12][13]։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350, 000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «: ПРАЗДНИК.BY». www.prazdnik.by (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Անկախության օր (Հայաստան) - դասարան․ամ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է - Մեդիամագ
  4. «Первый был проведен в 1992 году. Тогда шла Карабахская война, армия независимой Республики Армения только формировалась, и военнослужащие прямо с площади отправлялись на фронт. Второй парад состоялся в 1996 году, в честь пятилетия создания армянской армии, когда уже был заключен договор о перемирии. Затем был исторический парад 1999 года, во время которого стоявший на трибуне глава правительства Вазген Саркисян со слезами на глазах приветствовал солдат и от радости и волнения все время стучал рукой по трибуне».
  5. «Armenia Marks Independence Anniversary».
  6. pandukht (2011 թ․ սեպտեմբերի 22). «Военный парад 1996 года в Ереване». Pandukht. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Armenia Marks Independence Day With Military Parade». Human Rights Armenia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Armenia Parades Military Might On Independence Day». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  9. «Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Army Displays Military Might on Independence Day | Asbarez.com». asbarez.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  11. «The parade was commanded by Chief of Staff of the Armenian Armed Forces, Colonel-General Yuri Khachaturov. The parade was received by the Armenia's Defense Minister Seyran Ohanyan».
  12. «Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia | Asbarez.com». asbarez.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Երևանում մեկնարկել է Անկախության 25 ամյակին նվիրված շքերթը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  14. «Armenia Showcases New Missiles in Independence Day Parade | Armenian News By MassisPost». Armenian News By MassisPost (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]