Անդրանիկ Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Մակարյան
մայիսի 12, 1966(1966-05-12)[1] (57 տարեկան) -
ԾննդավայրՉինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿոչումԳեներալ-լեյտենանտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1998)
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան և Արիության մեդալ

Անդրանիկ Արտավազդի Մակարյան (մայիսի 12, 1966(1966-05-12)[1], Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ (2020)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մակարյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 12-ին, Չինարի գյուղում։ 1991 թվականին ավարտել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը։ 1995-1998 թվականներին սովորել է ՌԴ պաշտպանության նախարարության Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 2006 թվականին ընդունվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերի Անդրկովկասյան օկրուգի Հոկտեմբերյանի սահմանապահ ջոկատի ուղեկալի պետի տեղակալ, 1992 թվականի մարտին տեղափոխվել է ՀՀ զինված ուժեր և նշանակվել Տավուշի սահմանապահ պարետատան հետախուզության պետ։ 1993-1994 թվականներին եղել է Տավուշում տեղակայված մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1994-1995 թվականներին` Տավուշի գնդի հրամանատարի տեղակալ։ 1998-2000 թվականներին վարել է զորամիավորման հրամանատարի տեղակալի, այնուհետև շտաբի պետի պաշտոնները։ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2003 թվականի դեկտեմբեր եղել է Վազգեն Սարգսյանի անվան առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, 2003 թվականի դեկտեմբերին նշանակվել է բանակային կորպուսի շտաբի պետ։ 2007 թվականի հուլիսից նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2010 թվականի օգոստոսին՝ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ։

Զինվորական կորչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեներալ-լեյտենանտ, 2020[2]
  • Գեներալ-մայոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության» մեդալ
  • Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան, 2015[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզոյան Լավրենտի, Տավուշ։ Վավերագրություն։-Եր., «Աստղիկ» հրատ., 2010.- 856 էջ։
  • Հասրաթյան Ս. Հաղթող բանակի զորահանդեսը/Ս.Հասրաթյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2013.-176 էջ։