Շինեյդ Օ'Քոնոր
Շինեյդ Օ'Քոնոր | |
---|---|
Բնօրինակ անուն | Shuhada' Sadaqat[1], Magda Davitt[2] և անգլ.՝ Sinéad Marie Bernadette O'Connor[2] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sinéad Marie Bernadette O'Connor[3] |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1966[4][5] Glenageary, Դուբլին[6] |
Երկիր | Իռլանդիա |
Մահացել է | հուլիսի 26, 2023[7][8][9] (56 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[10] |
Գերեզման | Deans Grange Cemetery[9] |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք[11], փոփ ռոք[2], ռեգգի[12], ֆոլկ ռոք[13], college rock?[11], Կելտական ռոք[11] և ինդի փոփ[11] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[14], վոկալ[13], Վիսթլ, հարվածային գործիք և դաշնամուր |
Լեյբլ | Chrysalis Records, Ensign Records, Vanguard Records, One Little Independent Records? և Nettwerk |
Կրթություն | Նյութոնի դպրոց[15] |
Անդամակցություն | Big Blue Ball?[16] և In Tua Nua?[17] |
Ամուսին | John Reynolds?[18][19], Nick Sommerlad?[18][20], Steve Cooney?[18] և Barry Herridge?[21][18] |
Պարգևներ | |
Կայք | sineadoconnor.com |
Sinéad O'Connor Վիքիպահեստում |
Շուհադա Սադաքաթ (անգլ.՝ Shuhada' Sadaqat[31], ի ծնե՝ Շինեյդ Մարի Բեռնադետ Օ'Քոնոր, անգլ.՝ Sinéad Marie Bernadette O’Connor, դեկտեմբերի 8, 1966[4][5], Glenageary, Դուբլին[6] - հուլիսի 26, 2023[7][8][9], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[10]), իռլանդացի երգչուհի և երգահան։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա արտահայտվել իր հոգևոր հայացքների, ակտիվության, սոցիալ-քաղաքական հայացքների, իր վնասվածքների և հոգեկան առողջության հետ կապված պայքարների մասին։ 1999 թվականին նա լատինական Տրիդենտին եկեղեցու կողմից ձեռնադրվել է որպես քահանա․ մի աղանդ, որը չի ճանաչվում հիմնական կաթոլիկ եկեղեցու կողմից։ Շինեյդ Օ'Քոնորը հետևողականորեն խոսել է երեխաների շահագործումների, մարդու իրավունքների, հակառասիզմի և կանանց իրավունքների հետ կապված խնդիրների մասին։
2017 թվականին Օ'Քոնորը փոխել է իր անունը՝ Մագդա Դավիթ։ 2018 թվականին՝ իսլամ ընդունելուց հետո, նա անունը փոխել է Շուհադա Սադաքաթի[32][33][34]։ Սակայն մինչ իր մահը նա շարունակել է ձայնագրել և ելույթ ունենալ իր ծննդյան անունով[35]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գլենագարիում՝ Դուբլինի արվարձանում, 1966 թվականի դեկտեմբերի 8-ին։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ութ տարեկան է եղել։ Հեռացվել է կաթոլիկ դպրոցից, որտեղ սովորել է առանց խանդավառության։ Շուտով ձերբակալվել է խանութից գողության համար և ուղարկվել Մագթաղինե որբանոց[36]։
Հարազատների հարսանիքին կատարել է Բարբրա Ստրեյզանդի «Evergreen» երգը։ 15-ամյա Օ'Քոնորին ուշադրություն է դարձրել Պոլ Բիրնը՝ իռլանդական In Tua Nua խմբի հարվածային գործիքահարը՝ հայտնի որպես Բոնոյի և U2-ի հովանավորյալ։ Որոշ ժամանակ Օ'Քոնորն աշխատել է խմբի հետ, հանդես եկել որպես գլխավոր երգչուհի, դարձել է նրանց առաջին «Take My Hand» սինգլի համահեղինակ և թողել է դպրոցը։
Օ'Քոնորի մայրը 45 տարեկանում մահացել է ավտովթարից 1985 թվականի փետրվարի 10-ին, երբ աղջիկը տասնութ տարեկան էր[37][38]։ Օ'Քոնորն սկսել է երգել դուբլինյան սրճարանում, ընդունվել է երաժշտական քոլեջ։
1985 թվականին նա պայմանագիր է կնքել «Ensign Records» ձայնագրման ստուդիայի հետ և տեղափոխվել Լոնդոն։ 1986 թվականին նա իր դեբյուտը կատարել է «Գերուհին» ֆիլմի սաունդթրեքում։ Նա ձայնագրել է U2-ի կիթառահար Եդժի հետ։ Այնուհետև Օ'Քոնորը հանձն է առել ինքնուրույն արտադրել իր ստեղծագործությունները, վերաշարադրել է ամբողջ ալբոմը և այն անվանել «Առյուծը և կոբրան» (1987)։ Վերնագիրը վերաբերում է Աստվածաշնչի 90-րդ սաղմոսին։
Քննադատները «Առյուծն ու Կոբրան» հռչակել են տարվա ամենաուժեղ դեբյուտներից մեկը։ Սկավառակը 1988 թվականին հայտնվել է ամերիկյան Billboard 200 վարկանիշի 36-րդ հորիզոնականում։
1990 թվականին նա բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ թմբկահար Ջոն Ռեյնոլդսից և ձայնագրել իր երկրորդ ալբոմը՝ «I Do Not Want What I Haven't Got»։ Այդ սկավառակի թողարկմամբ Օ'Քոնորը դարձել է գերաստղ և ստացել Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն այլընտրանքային ալբոմ» անվանակարգում։ Ալբոմը մեկ տարի մնացել է ԱՄՆ-ի չարթերում և վեց շաբաթ անընդմեջ մնաց առաջին հորիզոնականում։
Նրա ամենահայտնի «Nothing Compares 2» U սինգլը հիթ է դարձել և չորս շաբաթ անընդմեջ գլխավորել ԱՄՆ-ի չարթերը։ Երգի տեսահոլովակում գրեթե մշտապես պատկերված է Օ'Քոնորի դեմքը, որն արտահայտում է տարբեր հույզեր։ Երգը գրվել է Փրինսի կողմից և առաջին անգամ այն կատարել է «The Family» խումբը՝ 1985 թվականին։
Օ'Քոնորը երկրորդ անգամ ամուսնացել է բեք-վոկալիստ Հյու Հարիսի հետ։
1992 թվականին Օ'Քոնորը նկարահանվել է գրող Էմիլի Բրոնտեի դերում «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմում։ Երգչուհու երրորդ ալբոմը «Am I Not Your Girl?» թողարկվել է 1992 թվականին և Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել միայն 27-րդ հորիզոնականը։
«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» ծրագրում Օ'Քոնորը կատարել է Բոբ Մառլի «War» երգը, բայց փոքր-ինչ փոխել է դրա բառերը՝ հիշատակելով երեխաների հանդեպ բռնությունը, և իր ելույթն ավարտել է նրանով, որ ցուցադրաբար պատռել է Հովհաննես Պողոս II-ի լուսանկարը տեսախցիկների առջև։
Երկու շաբաթ անց Նյու Յորքի «Madison Square Garden»-ի բեմում, որտեղ նշվում էր Բոբ Դիլանի կարիերայի 30-ամյակը, Օ'Քոնորը պետք է կատարեր Դիլանի «I Believe in You» երգը, սակայն երգչուհուն սուլել են և մի քանի անգամ թույլ չեն տվել սկսել կատարումը։ Այդ ժամանակ Օ'Քոնորը կանգնեցրել է երաժիշտներին և կրկին կատարել «War» երգը։
Շուտով Օ'Քոնորը հեռացել է մեծ շոու բիզնեսից և վերադարձել Դուբլին, որտեղ սովորել է օպերա և խաղացել «Համլետ» ողբերգության գլխավոր հերոսուհի Օֆելյայի դերը։ Փիթեր Գեբրիելի կողմից կազմակերպված «WOMAD» փառատոնին նա ունեցել է հյուրախաղեր։
Լուրեր են տարածվել, որ Օ'Քոնորը նյարդային խանգարում ունի և ինքնասպանության փորձ է կատարել։
1994 թվականին թողարկվել է երգչուհու չորրորդ ստուդիական սկավառակը՝ «Universal Mother»։ Չնայած գովասանքի գնահատականներին, այն մեծ հաջողություն չի ունեցել հանրության շրջանում․ նրա ամենաբարձր նվաճումը Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել 36-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց Օ'Քոնորը հայտարարել է, որ այլևս չի շփվի մամուլի հետ։
2000 թվականին Օ'Քոնորը նոր պայմանագիր է կնքել Atlantic Records ամերիկյան ձայնագրման լեյբլ հետ և հունիսին թողարկել «Faith and Courage» նոր ալբոմը։ Այն գրվել է Սքոթ Քաթլերի և Էն Պրևինի, Դեյվ Ստյուարտի, Բրայան Ինոյի և Ուայկլեֆ Ջինի համահեղինակությամբ։ «Այս ալբոմը իմ Աստվածն է և իմ որդիները»,- ասել է Օ'Քոնորը։
2002 թվականին լույս է տեսել երգչուհու «Sean-Nos Nua» սկավառակը։ 2003 թվականի ամռանը Օ 'Քոնորը հայտարարել է, որ ցանկանում է լքել երաժշտական բիզնեսը։ Նրա խոսքով՝ նա այլևս չի ցանկանում հայտնի լինել և ցանկանում է վերադառնալ սովորական, նորմալ կյանքին։ Նա հերքել է լուրերն այն մասին, որ երաժշտության աշխարհից հեռանալու պատճառը այսպես կոչված «գերհոգնածության համախտանիշն է», և հայտարարել է, որ որոշել է հեռանալ երաժշտությունից, որպեսզի նվիրվի տարրական դպրոցում կրոնի ուսուցմանը։
2003 թվականին թողարկվել է երգչուհու «DVD Goodnight», «Thank You» համերգային ձայնագրությունների ժողովածուն։
2020 թվականին Օ’Քոնորը հայտարարել է, որ հաջորդ ամառ կհրապարակի նոր հուշերը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ալբոմ | Անգլիա | ԱՄՆ | Ավստրալիա | Գերմանիա | Շվեյցարիա | Ավստրիա | Ֆրանսիա | Շվեդիա | Կանադա | իռլանդիա | Համաշխարհային վաճառք |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1987 | The Lion and the Cobra | 27 | 36 | - | 52 | 12 | - | - | 37 | 17 | 1 | 2,500,000 |
1990 | I Do Not Want What I Haven't Got | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 8,000,000 |
1992 | Am I Not Your Girl? | 6 | 27 | 17 | 24 | 11 | 9 | 26 | 16 | 11 | - | 1,500,000 |
1994 | Universal Mother | 19 | 36 | 31 | 38 | 11 | 7 | 21 | 11 | 16 | - | 1,500,000 |
1997 | Gospel Oak EP | 28 | 128 | - | - | - | - | - | - | 94 | - | 250,000 |
1997 | So Far… the Best of Sinéad O’Connor | 28 | - | - | 97 | - | 27 | - | - | - | - | 2,000,000 |
2000 | Faith and Courage | 61 | 55 | 18 | 38 | 19 | 21 | 27 | 59 | 18 | - | 1,000,000 |
2002 | Sean-Nós Nua | 52 | 139 | 61 | 75 | 67 | 29 | 69 | - | - | - | 225,000 |
2003 | She Who Dwells in the Secret Place of the Most High Shall Abide Under the Shadow of the Almighty | - | - | - | - | - | - | 90 | - | - | - | 100,000 |
2005 | Collaborations | - | - | - | - | - | - | - | - | - | - | 500,000 |
2005 | Throw Down Your Arms | - | - | - | - | - | - | 26 | - | - | 19 | 250,000 |
2007 | Theology | 157 | 168 | - | 86 | - | - | 81 | - | - | 18 | 375,000 |
2012 | How about I Be Me (And You Be You)? | |||||||||||
2014 | I’m Not Bossy, I’m The Boss |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Երգ | ԱՄՆ | Billboard Hot 100 | Alternative Songs | US Dance | Ավստրալիա | Իռլանդիա | Կանադա | Ալբոմ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1986 | «Heroine» (The Edge featuring Sinéad O’Connor) | 89 | — | — | — | — | 12 | — | «Captive OST» |
1987 | «Troy» | — | — | — | — | — | — | — | «The Lion & the Cobra» |
1988 | «Mandinka» | 17 | — | — | 14 | — | 6 | 44 | «The Lion & the Cobra» |
1988 | «I Want Your (Hands on Me)» | 77 | — | 26 | 20 | — | — | — | «The Lion & the Cobra» |
1988 | «Jump in the River» (Sinéad O’Connor & Karen Finley) | 81 | — | 17 | — | — | 29 | — | - |
1990 | Nothing Compares 2 U | 1 | 1 | 1 | — | 1 | 1 | 1 | «I Do Not Want…» |
1990 | «The Emperor’s New Clothes» | 31 | 60 | 1 | — | 20 | 5 | 3 | «I Do Not Want…» |
1990 | «Three Babies» | 42 | — | — | — | — | 19 | — | «I Do Not Want…» |
1990 | «I Am Stretched on Your Grave» | — | — | — | 27 | — | — | — | «I Do Not Want…» |
1991 | «My Special Child» | 42 | — | — | — | — | 6 | 87 | - |
1991 | «Silent Night» | 60 | — | — | — | — | 12 | — | - |
1992 | «Visions of You» (Jah Wobble and the Invaders of the Heart featuring Sinéad O’Connor) |
35 | — | — | — | — | — | — | «Rising Above Bedlam» |
1992 | «Success Has Made a Failure Of Our Home» | 18 | — | 20 | — | 37 | 11 | 78 | «Am I Not Your Girl?» |
1992 | «Don’t Cry For Me Argentina» | 53 | — | — | — | — | — | — | «Am I Not Your Girl?» |
1994 | «You Made Me the Thief of Your Heart» | 42 | — | 24 | — | 43 | 4 | — | «In the Name of the Father soundtrack» |
1994 | «Thank You For Hearing Me» | 13 | — | — | — | — | — | — | «Universal Mother» |
1994 | «Fire on Babylon» | — | — | — | — | — | — | 61 | Universal Mother |
1995 | «Famine» / «All Apologies» | 51 | — | — | — | — | — | — | «Universal Mother» |
1995 | «Haunted» (Shane MacGowan & Sinéad O’Connor) | 30 | — | — | — | — | 6 | — | - |
1997 | «This Is To Mother You» | 28 | — | — | — | — | — | — | «Gospel Oak EP» |
1997 | «This Is A Rebel Song» | 60 | — | — | — | — | 29 | — | «So Far…The Best Of Sinead O’Connor» |
2000 | «No Man’s Woman» | — | — | — | — | — | — | — | «Faith and Courage» |
2000 | «Jealous» | 86 | — | — | — | 58 | — | — | «Faith and Courage» |
2002 | «Troy (The Phoenix From the Flame)» (remix) | 48 | — | — | 3 | — | — | — | - |
2003 | «Tears From the Moon» (Conjure One featuring Sinéad O’Connor) | 42 | — | — | 3 | — | — | — | - |
2003 | «Guide Me God» (Ghostland featuring Sinéad O’Connor and Natacha Atlas) | — | — | — | 20 | — | — | — | - |
2003 | «1000 Mirrors» (Asian Dub Foundation featuring Sinéad O’Connor) | 81 | — | — | — | — | — | — | «Enemy of the Enemy» |
2003 | «Special Cases» (Massive Attack featuring Sinéad O’Connor) | 15 | — | — | — | — | — | 25 | «100th Window» |
2003 | «A Hundred Thousand Angels» (Graham Bolger Remix) | — | — | — | — | — | 18 | — | «Ltd Edition» |
2007 | «I Don’t Know How To Love Him» | — | — | — | — | — | — | — | «Theology» |
2007 | «Something Beautiful» | — | — | — | — | — | — | — | «Theology» |
2007 | «Illegal Attacks» (Ian Brown featuring Sinéad O’Connor) | 16 | — | — | — | — | — | — | «The World Is Yours» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wilkinson B. Sinead O'Connor converts to Islam and changes name to Shuhada' — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 Rate Your Music — 2000.
- ↑ Sinéad O'Connor: Irish singer dies aged 56 — 2023.
- ↑ 4,0 4,1 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Sinéad O'Connor: Irish singer dies aged 56 / BBC News Online — 2023.
- ↑ 7,0 7,1 7,2 Sullivan C. Sinéad O’Connor obituary / The Guardian — 2023.
- ↑ 8,0 8,1 8,2 Sinéad O'Connor: Pink & Brandi Carlile covern „Nothing Compares 2 U“ (գերմ.) — 2023. — ISSN 1618-5129
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Sinéad O'Connor's Final Resting Place Is A Peaceful Plot In South Dublin (բրիտ․ անգլ.) — 2023.
- ↑ 10,0 10,1 10,2 Healy C. Sinead O'Connor found 'unresponsive & pronounced dead at scene', cops confirm — 2023.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Allmusic — 1991.
- ↑ Gardner C. Sinéad O'Connor, Who Had A Love Affair With Reggae Music, Dead At Age 56 — 2023.
- ↑ 13,0 13,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Carroll R. ‘She found peace here’: local people tell of Sinéad O’Connor’s last years in Ireland (բրիտ․ անգլ.) — 2023. — ISSN 0261-3077
- ↑ Sinéad O’Connor’s tribute to Waterford teacher in new book (բրիտ․ անգլ.) — 2021.
- ↑ Big Blue Ball Biography, Songs, & Albums
- ↑ Sinéad O'Connor Biography, Songs, & Albums
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Caruso S. Sinéad O'Connor's Marriages: What She Said About Her Past Spouses / People — 2023.
- ↑ https://web.archive.org/web/20230727020830/https://prnt.sc/3Oyz59tYleIq
- ↑ Sinead O'Connor 'to wed' (բրիտ․ անգլ.) — 2001.
- ↑ Trennung nach 16 Tagen: Sinead O'Connor zu wild für ihren vierten Ehemann (գերմ.) / Hrsg.: Die Welt — 2011.
- ↑ Här är alla vinnare i Rockbjörnen – 1979 till 2022 (շվեդերեն) — 2010.
- ↑ 23,0 23,1 Grein P. Sinead O’Connor Blazed a Trail for Women at the 1990 MTV Video Music Awards — 2023.
- ↑ 24,0 24,1 https://archive.ph/20170219003236/http://www.mtv.com/vma/1990#selection-870.27-917.210
- ↑ 25,0 25,1 A Life in Pictures: Sinéad O'Connor — 2023.
- ↑ https://www.grammy.com/awards/33rd-annual-grammy-awards
- ↑ History
- ↑ Chronik der ARD | Goldene Europa 94 — 2021.
- ↑ Kilday G. Alberto Iglesias Named Film Composer of the Year at the World Soundtrack Awards — 2012.
- ↑ Choice Music Prize reveals Classic Irish Album winner — 2023.
- ↑ «Sinéad O'Connor converts to Islam — BBC News». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Sinéad O'Connor Biography, Songs, & Albums». AllMusic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Wilkinson, Bard (2018 թ․ հոկտեմբերի 26). «Sinead O'Connor converts to Islam and changes name to Shuhada'». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sinéad O'Connor converts to Islam».
- ↑ Reaction to Sinéad O'Connor on Late Late shows we still have a long way to go on empathy and mental health
- ↑ «To Sinead O'Connor, the pope's apology for sex abuse in Ireland seems hollow — washingtonpost.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «"Schoolboy swept to death from rock"». Lightshot (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sinéad O'Connor Says She Still Loves Her Mother Despite Years of Physical and Sexual Abuse». Peoplemag (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինեյդ Օ'Քոնոր» հոդվածին։ |
|