Թին վիսլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր վիսլեր

Թին վիսլ (անգլ.՝ Tin Whistle, իռլ.՝ Feadóg stáin), ֆլեյտաների ընտանիքին պատկանող ազգային երաժշտական գործիք, որը լայն տարածում ունի Բրիտանական կղզիներում, Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Գործիքը պատրաստվում է փայտից և մետաղից։ Այն ունի շատ մեղմ և նուրբ հնչողություն և նմանվում է հայկական սրնգին։

Օգտագործումը[խմբագրել]

Տարբեր չափսեր ունեցող վիսլեր

Ինչպես արդեն հայտնի և ֆլեյտան համարվում է ամենահին երաժշտական գործիքներից մեկը։ Բոլոր երկրներում այս գործիքը առաջինն է մտել գործառության մեջ։ Դժվար է ասել, թե որտեղից է վիսլը հայտնվել Իռլանդիայում և դրան հարող տարածքներում, բայց այն օգտագործվում է արդեն շատ վաղ ժամանակներից։ Երրորդ դարից սկսած Անգլիայում և Իռլանդիայում օգտագործվում էին ոսկրից պատրաստած փոքր ֆլեյտաներ։ Այնուհետև շրջանառության մեջ մտան իտալական տարբեր չափսի ֆլեյտաներ։ 14-րդ դարում Շոտլանդիայում օգտագործվում էր Տուսկուլում վիսլ անունով գործիք, որը ուներ մետաղյա տասնչորդ սանտիմետր երկարության խողովակ։ 17-րդ դարում այս տիպի ֆլեյտաները սկսեցին անվանվել ֆլաժոլետներ, ինչպես դրանք անվանվում էին Ֆրանսիայում։ Ֆլաժոլետ տերմինը օգտագործվում է մինչ օրս։ 19-րդ դարից սկվում է օգտագործվել թին վիսլ անունը։ Գոյություն ուներ այս գործիքի մեկ այլ տարատեսակ՝ փեննի վիսլը, որը օգտագործվում էր որպես խաղալիկ։ Երեխաները այս գործիքը նվագում էին փողոցներում փող աշխատելու նպատակով։ Այստեղից էլ գալիս է տերմինի բացատրությունը՝ փեննի նշանակում է մանրադրամ։ Գործիքը արագ սկսում են օգտագործել Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում։ Այն օգտագործվում էր ազգային երաժշտության մեջ։ Գործիքի ոչ թանկ գնի շնորհիվ այն կարելի էր գտնել գրեթե բոլոր տներում։ Այն դառնում է շատ հայտնի։ Տարբեր ֆլեյտա պատրաստողներ վիսլը պատրաստում են նաև պղնձից։

Վիսլի խողովակի ծայրին միանում է լեզվակը որը կարող է լինել մետաղից կամ պլաստմասից։ Հանդիպում են տարբեր գույնի լեզվակներ։

Գործիքը լայն օգտագործում ունի Իռլանդական և Շոտլանդական ազգային երաժշտական խմբերում։ Բացի ազգային երաժշտությունից այն նաև օգտագործվում է ֆոլկ ռոք և ֆոլկ մետալ երաժշտականժանրերում։