Մոլեգին հողմերի դարավանդ (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մոլեգին հողմերի դարավանդ
Emily Brontë's Wuthering Heights և Stormfulde højder
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրմելոդրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքՄոլեգին հողմերի դարավանդ
Թվական1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորPeter Kosminsky?[1][2][3]
ՊրոդյուսերMary Selway?
Սցենարի հեղինակAnne Devlin?
ԴերակատարներԺուլիետ Բինոշ[2][3][4], Ռեյֆ Ֆայնս[2][3][4], Ջանեթ ՄակԹիր[3][4], Ջերեմի Նորթհեմ[2][4], Sophie Ward?[4], Paul Geoffrey?[4], Simon Shepherd?[4], Սայմոն Ուորդ[3][4] և Sinéad O'Connor?[4]
ՕպերատորMike Southon?
ԵրաժշտությունՌյուիչի Սակամոտո
ՄոնտաժԹոնի Լոուսոն
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն105 րոպե

«Մոլեգին հողմերի դարավանդ» (անգլ.՝ Emily Brontë's Wuthering Heights), անգլիացի գրող Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» գրքի էկրանավորումը: Դրաման նկարահանվել է 1992 թվականին «Paramount Pictures»-իկողմից: Ռեժիսորը Պետեր Կոսմինսկին է: Գլխավոր դերերում խաղում են Ռեյֆ Ֆայնսն ու Ժուլիետ Բինոշը:

Ֆիլմը 1992 թվականին մասնակցել է Տոկիոյի միջազգային կինոփառատոնին[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթին և Հինդլին հարազատ եղբայր ու քույր են, որոնք ապրում են հեռավոր ու կտրված մի վայրում[6]: Նրանց ոչինչ չէր խանգարում մինչև այն պահը, երբ մի անգամ նրանց հայրը տուն չբերեց ոմն Հիտքլիֆին: Վերջինս անտուն երիտասարդ էր, ով սովամահ էր լինում Լիվերպուլում, սակայն փրկվեց այստեղ հայտնվելով:

Այդ պահից սկսած «Մոլեգին հողմերի դարավանդում» կրքերը սկսեցին շիկանալ: Օրեցօր գեղեցկադեմ Հիտքլիֆն ավելի է սկսում դուր գալ Քեթին ու նրա հորը, ով իր զավակներից պահանջել էր տղային ընդունել իրենց ընտանիք և դարձնել լիիրավ անդամ: Միևնույն ժամանակ, օրըստօրե աճում էր Հինդլիի ատելությունը Հիտքլիֆի հանդեպ: Հենց ընտանիքի հայրը մահանում է, Հինդլին Հիտքլիֆին ուղարկում է ձիանոց:

Քեթին սիրում է Հիթքլիֆին, սակայն սոցիալական տարբերությունը թույլ չէր տալիս, որ նրանք ամուսնանան իրար հետ: Այդ պատճառով աղջիկն իր սիրտը տալիս է ուրիշին՝ հարուստ հարևանին, որը վաղուց աչք էր դրել աղջկան: Բայց արդյոք հե՞շտ է հրամայել սրտին: Մերժված Հիտքլիֆը չի պատրաստվում ներել աղջկան՝ հասցրած վիրավորանքի համար և պատրաստ է ամբողջ կյանքը նվիրել վրեժխնդրությանը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Փոլ Ջեֆրի Լոքֆուդ
Ռեյֆ Ֆայնս Հիթքլիֆ
Ժուլիետ Բինոշ Քեթրին Էրնշո
Ջոն Վուդվայն պարոն Էրնշո
Ջերեմի Նորթեմ Հինդլի Էրնշո
Ջանին Վուդ Ֆրենսիս Էրնշո
Ջեյսոն Ռիդինգտոն Գերթոն Էրնշո
Սայմոն Շեպերդ Էդգար Լինթոն
Սոֆի Ուորդ Իզաբելլա Լինթոն
Ջոնաթան Ֆյորտ Լինթոն Հիթքլիֆ
Սայմոն Ուորդ պարոն Լինթոն
Ջենիֆեր Դենիել տիկին Լինթոն
Ջանեթ Մաքթիր Նելլի Դին
Շինեյդ Օ՛Քոնոր Էմիլի Բրոնտե
Թրևոր Քուփեր դոկտոր Քեննեթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]