Նվարդ Անդրեասյան
Նվարդ Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1952 (71 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
Կայք | nvart.andreassian.free.fr |
Նվարդ Անդրեասյան (նոյեմբերի 4, 1952, Ստամբուլ, Թուրքիա), ժամանակակից հայ խմբավար, դիրիժոր և մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվարդ Անդրեասյանը ծնվել է Ստամբուլում մտավորականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ստամբուլի հայկական միջավայրում։ 1967 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժնում՝ Հերման Տերտերյանի մոտ, ավարտել է 1971 թվականին, ստանալով խմբավարի և նվագախմբի դիրիժորի որակավորում[1]։
1974 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա։ Սովորել է Փարիզի Էկոլ Նորմալ դը Մյուզիքում (ֆր.՝ École Normale de Musique de Paris) Պիեռ Դերվոյի (ֆր.՝ Pierre Dervaux) մոտ, մշակել է օպերային ու սիմֆոնիկ երաժշտության դիրիժորության հմտությունները ու ստացել դիրիժորական բարձր վկայական։ 1976-1978 թվականներին նշանակվել է օգնական դիրիժոր Փարիզի Գրանդ օպերայում։ Նվարդ Անդրեասյանը վարպետության դասեր է անցել դիրիժորներ՝ Միշել Տաբաչնիկի, Ժան Ֆուրնեի, Պիտեր Էոտվոսի, Իգոր Մարկևիչի, Դանիել Բարենբոյմի և Էնդրյու Լոգ Օլդհեմի մոտ։ Նա նաև հաճախել է ժամանակակից երաժշտության վերլուծության դասընթացներ Մաքս Դոյչի, դասական երաժշտության դասընթացներ՝ Ռոլան Կատուարի մոտ և դիրիժորական կատարողական արվեստի կատարելագործման դասընթացներ Սերջիու Չելիբիդակեի և Պիեռ Բուլեզի մոտ[2]։
2010-ականներին վերադարձել է Թուրքիա, 2010 թվականի հուլիսին կազմակերպել է հայ-թուրքական երիտասարդական նվագախմումբը։ Համագործակցել է Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տարբեր երկրներում աշխատել է որպես գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար[3]։
Կատարողական գործունեություն և հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համերգներ է ունեցել Ֆրանսիայում[4]՝ Փարիզի Գրանդ օպերայում, 1980-2003 թվականներին ղեկավարել է և գլխավոր դիրիժոր է եղել Ժամանակակից երաժշտության Պոլիքրոմիա անսամբլում[5],1980-1989 թվականներին Լիլի կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, 1982-1987 թվականներին Ժամանակակից երաժշտության անսամբլը։ 1968-1974 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախումբը։ 1998 թվականին Նվարդ Անդրեասյանը եղել է Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի և Տյանցզինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը[5]։ 1989 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայյում, Արգենտինայում, Վենեսուելայում։ 1985-1986 թվականներին ղեկավարել է Քյոլնի Կլարա Շումանի սիմֆոնիկ նվագախումբը, 1988 և 1990 թվականներին Բեռլինի Եվրոպական Ժամանակակից երաժշտության անսամբլը 1989 թվականին Ֆրանսիայի ժամանակակից երաժշտության GRIS համույթը։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի ազգային օպերայի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (1995-1996), ինչպես նաև Հայաստանի Կոմպոզիտորների Միության Նոր երաժշտության անսամբլի հրավիրյալ ղեկավարը[5]։ Համերգներ է ունեցել նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում Բելգիայում, Նիդերլանդներում և Վենեսուելայում[2][3][6]։
Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայում և այլ երկրներում Նվարդ Անդրեասյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել համալսարանական ոլորտում։ Լիլի կոնսերվատորիայում՝ 1981-1989 թվականներին եղել է խմբերգային և նվագախմբային դիրիժորության դասախոս։ 1982-1989 թվականներին ղեկավարել է Լիլ III համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի կատարողական արվեստի ամբիոնի երգչախումբը ու նվագախումբը[2]։
Նվարդ Անդրեասյանը «Ժամանակակից երաժշտության կատարողական արվեստ» թեմայով դասախոսություններ է վարել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում; Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի Կամերային երաժշտության ամբիոնում Ժամանակակից կատարողական արվեստ է դասավանդել։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 - Երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ, Բեզանսոն, Ֆրանսիա,
- 1980 - Եհուդի Մենուհին հիմնադրամի միջազգային մրցանակ, Մեծ Բրիտանիա
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Heike Liess։ Psychologischer Instinkt und die Fähigkeit zur Kommunikation. Ein Porträt der armenischen Dirigentin Nvart Andreassian. In։ Archiv Frau und Musik (Hrsg.)։ VivaVoce. Nr. 32, 1994,, 1994, ISSN 1439-0612
- Blankenburg, Elke Mascha, Dirigentinnen im 20. Jahrhundert : Portraits von Marin Alsop bis Simone Young, Published by Hamburg։ Europ. Verl.-Anst., 2003, ISBN 10։ 3434505369 / ISBN 13։ 9783434505365(գերմ.)
- Nvart Andreassian Conductor, SizzleBook, Published on March 16, 2022(չաշխատող հղում) (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Elke Mascha Blankenburg: Dirigentinnen im 20. Jahrhundert. Portraits von Marin Alsop bis Simone Young. Hamburg Europäische Verlagsanstalt, 2003, ISBN 3-434-50536-9, S. 235.
- ↑ 2,0 2,1 2,2 «Dirigentinnen». dirigentinnen.de. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 «Maestro Nvart Andreassian: I knew I would become a director at the age of nine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: Text "Azad-Hye" ignored (օգնություն) - ↑ «Rental & Licensing». www.boosey.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Nvart_Andreassian_dossier.pdf» (PDF). Dropbox (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «FESTIVALS...». nvart.andreassian.free.fr. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Եռաքաղաքացի դիրիժորը քառորդ դար անց վերադարձել է Երևանի օպերային թատրոն». Times.am (անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նվարդ Անդրեասյան. Ղեկավարելով սիմֆոնիկ երաժշտություն աշխարհով մեկ
- Պաշտոնական կայք
- Andreassian-Biographie, կենսագրական
|