Սերջիու Չելիբիդակե
Սերջիու Չելիբիդակե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Sergiu Celibidache |
Ծնվել է | հունիսի 28 (հուլիսի 11), 1912[1] Ռոման, Ռումինիայի թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 14, 1996[2][3][4][…] (84 տարեկան) Լա Նեվիլ սյուր Էսոն |
Գերեզման | Լա Նեվիլ սյուր Էսոն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Պարգևներ | |
![]() |
Սերջիու Չելիբիդակե (ռումիներեն՝ Sergiu Celibidache, հունիսի 28 (հուլիսի 11), 1912[1], Ռոման, Ռումինիայի թագավորություն - օգոստոսի 14, 1996[2][3][4][…], Լա Նեվիլ սյուր Էսոն), գերմանական քաղաքացիությամբ ռումինացի դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելիբիդակեն ծնվել է Ռումինիայի Ռոման քաղաքում։ Երաժշտությամբ սկսվել է զբաղվել դաշնամուրով, այնուհետև Բուխարեստում, իսկ ավելի ուշ Փարիզում, ստացել է երաժշտական, փիլիսոփայական և մաթեմատիկական ուսում։ Նրա կյանքում մեծ նշանակություն ունեցավ Մարտին Շտայնկեի հետ հանդիպումը, որը, ապագայում նրան ծանոթացրեց բուդդայականության հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերջիուն սովորել է Բեռլինի երաժշտական Բարձրագույն դպրոցում, Վալտեր Գմայնդլի (դիրիժորություն), Հուգո Դիստլերի (ձայնակարգություն) և Հայնց Տիսսենի (կոմպոզիցիա) մոտ։ 1945-1946 թվականներին գլխավորել է Բեռլինյան ռադիոյի սիմֆոնիկ օրկեստրը։ Միաժամանակ 1945 թվականի օգոստոսի 29-ին իր դեբյուտն է նշում, փաստացի առանց պատրաստվելու, Բեռլինյան ֆիլարմոնիկական օրկեստրում և, որպես գլխավոր դիրիժոր, այնտեղ մնացել է մինչև 1952 թվականը։ Ավելի ուշ աշխատել է Ստոկհոլմյան, Շտուտգարտյան և Փարիզյան ռադիոնների օրկեստրերում։ 1970 թվականին նրան պարգևատրում են դանիական Լեոնի Սոննիգի պարգևով։ 1979 թվականից մինչև մահը ընկած ժամանակաշրջանում Չելիբիդակեն համարվել է Մյունխենյան ֆիլարմոնիկական օրկեստրի երաժշտական ղեկավար։ Նա պարբերաբար դասեր էր տալիս Գերմանիայում գտնվող Մայնցի Համալսարանում, և նաև, 1984 թվականին Կյերտիսովսկիի երաժշտական համալսարանում, որն էլ տեղակայված է Ֆիլադելֆիա քաղաքում։
Չելիբիդակեի կյանքը ավարտվում է 1996 թվականին, 84 տարեկան հասակում, Լյա Նեվիլ սյուր Էսսոնում, որը գտնվում է Պիտիվիե շրջանում, Փարիզի մոտակայքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.gandul.info/magazin/sergiu-celibidache-100-de-ani-de-la-nasterea-celebrului-dirijor-surpriza-google-9789257
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1996 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գերմանացի դիրիժորներ
- Ռումինացի դիրիժորներ
- Ռումինացի կոմպոզիտորներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի երաժշտական մանկավարժներ
- Գերմանացի դասական երաժիշտներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռումինացի երաժիշտներ