Jump to content

Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուբար Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նուբար Ասլանյան
Ծնվել էհունիսի 18, 1943(1943-06-18) (81 տարեկան)
Աթենք, Հունաստան
Երկիր Իսրայել և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Հայաստանի կոմպոզիտորների միություն և Իսրայելի կոմպոզիտորների միություն
Կայքnoubaras.do.am
 Noubar Aslanyan Վիքիպահեստում

Նուբար Աբրահամի Ասլանյան (հունիսի 18, 1943(1943-06-18), Աթենք, Հունաստան), Հայֆայում բնակվող հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ[1] (1982), Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար Ասլանյանը ծնվել է 1943 թվականին, Աթենք քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի արվեստանոց[1]1994 թվականից հաստատվել է Իսրայելում։ Մշակել է տասը հայ կոմպոզիտորի 20 մանկական երգ՝ փողային նվագախմբի համար[2]։ 2004 թվականին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Իսրայելի արտգործնախարարության և Հայաստանում Իսրայելի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նուբար Ասլանյանի հեղինակային համերգը` նվիրված Իսրայելի անկախության 56-ամյակին[2]։

Ասլանյանի ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտներ և կոնցերտին մենակատարի և նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնցերտ Ֆլեյտայի և լարային նվագախմբի համար, 1968։
  • Կոնցերտ-պոեմ «Սիփանա քաջեր» փողի և նվագախմբի համար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին, 2005[3]։
  • Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 1, 2014։
  • Կոնցերտ կլարինետի և նվագախմբի համար, 2015։
  • Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 2, 2018։
  • Կոնցերտին շեփորի և լարային նվագախմբի համար (1997) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)[4]

Վոկալ սիմֆոնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլերգեր և վալս կոնցերտ փողային նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինգ ազգահայրենասիրական քայլերեգր «Սարդարապատ» ընդհանուր վերնագրով, 1965՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 50-ամյակին, «Արդյոք ովքեր են» մշակում,
  • «Եռագույն դրոշ» մշակում, «Զեյթունցոց քայլերգ» մշակում, «Զորավար Անդրանիկին» մշակում, 1992։
  • «Ռոդինա», չորս ռազմական քայլերգեր՝ «Ցատք քայլերգ», 1999, «Դեսանտը չի հանձնվում», 2000, «ԶԻինվորի երազանքը», 1987, «Միլիցիայի առօրյան», 1987։
  • «Մեր երթը», մանկական երգչախումբ և փողային նվագախումբ, 1989։
  • Վալս-կոնցերտ՝ նվիրված «Երևան» փողային նվագախմբին։ 1994։

Երեք պիես փողային նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարային», 1987։
  • «Զբոսանք», 2013։
  • «Ֆանֆարներ»՝ նվիրված Արամ Խաչատրյանի 90-ամյակին, 1993։

10 հայ կոմպոզիտորների 20 մանկական երգերի գործիքավորում և մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողային նվագախմբի համար՝ կատարվել են 12.12.1984 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության 12-րդ համագումարում, Ն. Ասլանյանի ղեկավարությամբ, Ա. Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում։

Երգչախումբ a cappella (առանց նվագակցության)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանտատ «Բերքի տոն»։ Խառը երգչախումբ։ 1981, տեքստ՝ Սեյրան Հովակիմյանի[Նշում 1]։
    • 1. «Արևածագ», 2. «Գովք ցորենին», 3. «Անձրև»[8] 4. «Հողի բույրը» 5.«Բերքի տոն»[9]։
  • «Հրաժեշտ»։ Խառը երգչախումբ։ 2009, Տեքստ՝ Դավիթ Մելիքսեթյանի։
  • «Քեզ պատրիարք»։ տղամարդկանց երգչախումբ։ 2010, տեքստ՝ Նուբար Ասլանյան։

Վոկալ (անսամբլային, կամերային)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կտակ» վոկալ ցիկլ ձայնի (մեցցո կամ դրամատիկ սոպրանո) և դաշնամուրի համար։ 2006։ Տեքստ՝ Սերան Հովակիմյանի և Նուբար Ասլանյանի։
  • «Չորս հոգևոր և ազգահայրենասիրական երգերի մշակում»՝ սոպրանո, բաս և կամերային նվագախումբ։ 1992 (Ի կոյս, Նոր ծաղիկ, Սուրբ ես տեր, Ողբ Վասպուրականի)։

Վոկալ (երգեր և դաշնամուր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կա մի երկիր», 1984։ Խոսք՝ Արամայիս Սահակյանի։
  • «Իմ Երևան», 1983։ Խոսք Սեյրան Հավակիմյանի։
  • «Իմ Մուսա լեռ», 1992։ Տեքստ՝ Նուբար Ասլանյան։
  • «Նա գնաց»՝ երգ Իցհակ Ռաբինի հիշատակին (1995):

Մանկական երգեր և խմբերգեր դաշնամուրի նվագակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանուշակին» 1964։ Խոսք՝ Գրիգոր Եղիկյանի։
  • «Մեր կանաչ տուն»։ 1982։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Հավատարմություն»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Գարունների թմբկահարը»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Բալլադ պիոներական»։ Խոսք՝ Սեյրան Հովակիմյանի։
  • «Մեր երթը» 1988։ Խոսք՝ Սարո Գյոդակյանի։

Ժող գործիքների նվագախումբ և վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ լարային քառյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նվիրված Գրիգոր Հախինյանին, 1967։
  • «Նվիրված ծնողներիս՝Աբրահամ և Եսթեր Ասլանյանների հիշատակին», 2002։
  • «Հայաստան «1988-1993»՝ նվիրված Էդուարդ Միրզոյանին և Սպիտակի երկրաշարժ, 1994։
  • Նվիրված ուսուցիչներիս՝ Գրիգոր Եղիազարյանին և Գրիգոր Հախինյանին, 2007։
  • «Նվիրված բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ-գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանի հիշատակին», 2021։
  • «Մի հա իշ» հրեական երգի մշակում լարային քառյակի համար, 1997։
  • Պոեմ Իրինա Մալինաի հիշատակին լարային քառյակի համար, 2017։

Անսամբլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեգիա` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, փայտյա փողային քառյակ, 2007։
  • Էլեգիա՝ նվիրված Արթուր Բալյանի հիշատակին, չորս փողի համար, 1993։
  • «Ալբոմ փողի և դաշնամուրի համար», 1986, նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)։
  • «Զարթոնք» («Աղոթք» և «Ծնունդ»), պղնձյա փողային կվինտետ, 2006։
  • Էլեգիա՝ նվիրված մորս հիշատակին։ Ջութակահարների անսամբլ և դաշնամուր, 1981։
  • «Հուշեր» եղբորս հիշատակին, թավջութակի և դաշնամուրի համար, 2013։
  • «Մի անգամ Հայֆայում», 2013։ Չորս փողի համար։
  • «Սարերում» սյուիտ՝ փայտյա փողային քառյակի և դաշնամուրի համար (2001)՝ նվիրված Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանին։

Սոնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնատ թիվ 1, մենանվագ թավջութակի համար «Էնտեբբե-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին, 1996։
  • Սոնատ թիվ 2, մենանվագ թավջութակի «Մոնոլոգ», 2005։
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1971։
  • Սոնատ դաշնամուրի համար՝ նվիրված առաջին կատարող Կարինե Բաղդասարյանին և 1992-1993 թվականների ձմեռն անցկացրած հայ ժողովրդին։
  • Սոնատ ֆլեյտայի և հոբոյի համար «Քելե լաո, քելե էրթանք մըր էրկիր»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին (2000)

Պիեսներ մենանվագ գործիքների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի կյանքի պատմություն», պրելյուդ, դաշնամուր/Solo 1970:
  • «Մեր քաջերին», դաշնամուր/Solo, 2005:
  • «Մտորումներ», կիթառ/Solo, 2001:
  • «Դիմում»՝ նվիրված Երկրորդ լիբանանյան պատերազմի անմեղ զոհերին, ալտ/Solo, 2006:
  • «Էլեգիա»՝ նվիրված Լյոնգինաս Գադլյաուսկասի հիշատակին։ Կլարինետ/Solo, 1995:
  • «Հարց և պատասխան» դաշնամուրի համար, 2021, նվիրված դաշնակահար Խագայ Յոդանին։

Սիմֆոնիկ պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մուսալեռցիներ», պիես սիմֆոնիկ նվագախմբի համար[10]
  • Պոեմ «Դեպ առաջ»

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայֆայի քաղաքապետարանի հատուկ դիպլոմով և մեդալ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ,
  • ՀԱՄԿԽ (Համամիութենական արհմիությունների միության կենտրոնական խորհուրդ) պատվոգիր, Մոսկվա, 1985,
  • Ռաբինովիչի միջազգային ֆոնդի մրցանակ[11]։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին[12]
  • Բաց նամակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Նուբար Ասլանյան (Հայֆա-Իսրայել) 14.03.2012
  • Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված։ Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին[13]։
  • Դինքի տիկնոջն է հանձնվել իսրայելաբնակ հայ կոմպոզտորի պոեմ-էլեգիան, «Ազգ», 10.03.07:
  • Господа кавказские татары (я Ленина очень люблю) 19.07.2010, defacto.am
  • Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը, 2014-11-10, asekose.am

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կանտատն ունի 4 կատարում (նաև Հայաստանի ռադիոյի ֆոնդ՝ «Հայ երգի կամերային երգչախմբի» կատարմամբ՝ դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան։ Առաջին կատարողը Կոնսերվատորիայի «Օպերային Ստուդիայի» երգչախումբն է եղել, խմբավար՝ Վալերիա Ալեքսանյան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Անահիտ Աղաբաբյանի պետական քննության նյութն է եղել, իսկ Կոմպոզիտորների միության Պլենումում այն կատարել է «Հայրեն» երգչախումբը՝ Սեդրակ Տեր Ղազարյանի ղեկավարությամբ։ Ամենամեծ հաջողությունն արձանագրվել է 2009 թվականին,Հարավային Կորեաայի Սեուլ, Թոնգ Յոնգ քաղաքներում կայացած Ասիական 12 երկրների՝ ACL 2009 փառատոնը, որտեղ Կանտատը կատարել է Լեհաստանի ռադիոյի քառաձայն երգչախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Israel Composers' League | Israel Music Center - Music Publishing | Composers». www.israelcomposers.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 Նուբար Ասլանյան. «Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»
  3. «Նուբար Ասլանյան. «Ես ուզում եմ, որ աշխարհը լսի այս գործը»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. «Ես կարծում եմ, ինձ չեք համարի գլուխ գովան. Նուբար Ասլանյան». www.usarmenianews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  5. Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017. Շուշի: Շուշի հիմնադրամ հրատարակություն. 2017. ISBN 978-9939-9084-8-9.
  6. Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը քայլերգ է ստեղծել «Չենք լռելու»–ի համար
  7. Noubar Aslanyan "Garunneri tmbkahare"-"SPRINGS' DRUMMER (1985)
  8. Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 1
  9. Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 2
  10. Նուբար Ասլանյան, «Մուսալեռցիներ»
  11. Турчинский, Борис (2020 թ․ դեկտեմբերի 28). «Любовь, вдохновение, опыт, успех». Israelrussianwriters (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  12. Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին, Մայիս 09, 2011, բնօրինակը © Լրագիր
  13. «Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։