Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուբար Ասլանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նուբար Ասլանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1943 (80 տարեկան) Աթենք, Հունաստան |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Հայաստանի կոմպոզիտորների միություն և Իսրայելի կոմպոզիտորների միություն |
Կայք | noubaras.do.am |
Նուբար Աբրահամի Ասլանյան (հունիսի 18, 1943, Աթենք, Հունաստան), Հայֆայում բնակվող հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ[1] (1982), Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուբար Ասլանյանը ծնվել է 1943 թվականին, Աթենք քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի արվեստանոց[1])։ 1994 թվականից հաստատվել է Իսրայելում։ Մշակել է տասը հայ կոմպոզիտորի 20 մանկական երգ՝ փողային նվագախմբի համար[2]։ 2004 թվականին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Իսրայելի արտգործնախարարության և Հայաստանում Իսրայելի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նուբար Ասլանյանի հեղինակային համերգը` նվիրված Իսրայելի անկախության 56-ամյակին[2]։
Ասլանյանի ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնցերտներ և կոնցերտին մենակատարի և նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնցերտ Ֆլեյտայի և լարային նվագախմբի համար, 1968։
- Կոնցերտ-պոեմ «Սիփանա քաջեր» փողի և նվագախմբի համար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին, 2005[3]։
- Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 1, 2014։
- Կոնցերտ կլարինետի և նվագախմբի համար, 2015։
- Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 2, 2018։
- Կոնցերտին շեփորի և լարային նվագախմբի համար (1997) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)[4]
Վոկալ սիմֆոնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հիմն Արցախին», խառը երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ։ Խոսք՝ Ն. Ասլանյան, 1990։
- «Անդաստան» Արևմտյան Հայաստանի հիմնը։ 2011, խոսք՝ Դանիել Վարուժանիհանդիսանում է Արևմտյան Հայաստանի հիմնը[5]։
- «Չենք լռելու», խառը երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ։ 2011, խոսք՝ Ն. Ասլանյանի[6]։
- «Գարունների թմբկահարը»[7], մանկական երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ՝ նվիրված «Պիոներ կանչ» թերթի 60-ամյակին։ 1985, խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
- «Բալլադ պիոներական», մանկական երգչախումբ և սիմֆոնիկ նվագախումբ։ Խոսք՝ Սեյրան Հովակիմյանի։ 1982։
Քայլերգեր և վալս կոնցերտ փողային նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հինգ ազգահայրենասիրական քայլերեգր «Սարդարապատ» ընդհանուր վերնագրով, 1965՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 50-ամյակին, «Արդյոք ովքեր են» մշակում,
- «Եռագույն դրոշ» մշակում, «Զեյթունցոց քայլերգ» մշակում, «Զորավար Անդրանիկին» մշակում, 1992։
- «Ռոդինա», չորս ռազմական քայլերգեր՝ «Ցատք քայլերգ», 1999, «Դեսանտը չի հանձնվում», 2000, «ԶԻինվորի երազանքը», 1987, «Միլիցիայի առօրյան», 1987։
- «Մեր երթը», մանկական երգչախումբ և փողային նվագախումբ, 1989։
- Վալս-կոնցերտ՝ նվիրված «Երևան» փողային նվագախմբին։ 1994։
Երեք պիես փողային նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պարային», 1987։
- «Զբոսանք», 2013։
- «Ֆանֆարներ»՝ նվիրված Արամ Խաչատրյանի 90-ամյակին, 1993։
10 հայ կոմպոզիտորների 20 մանկական երգերի գործիքավորում և մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողային նվագախմբի համար՝ կատարվել են 12.12.1984 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության 12-րդ համագումարում, Ն. Ասլանյանի ղեկավարությամբ, Ա. Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում։
Երգչախումբ a cappella (առանց նվագակցության)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանտատ «Բերքի տոն»։ Խառը երգչախումբ։ 1981, տեքստ՝ Սեյրան Հովակիմյանի[Նշում 1]։
- «Հրաժեշտ»։ Խառը երգչախումբ։ 2009, Տեքստ՝ Դավիթ Մելիքսեթյանի։
- «Քեզ պատրիարք»։ տղամարդկանց երգչախումբ։ 2010, տեքստ՝ Նուբար Ասլանյան։
Վոկալ (անսամբլային, կամերային)[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կտակ» վոկալ ցիկլ ձայնի (մեցցո կամ դրամատիկ սոպրանո) և դաշնամուրի համար։ 2006։ Տեքստ՝ Սերան Հովակիմյանի և Նուբար Ասլանյանի։
- «Չորս հոգևոր և ազգահայրենասիրական երգերի մշակում»՝ սոպրանո, բաս և կամերային նվագախումբ։ 1992 (Ի կոյս, Նոր ծաղիկ, Սուրբ ես տեր, Ողբ Վասպուրականի)։
Վոկալ (երգեր և դաշնամուր)[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կա մի երկիր», 1984։ Խոսք՝ Արամայիս Սահակյանի։
- «Իմ Երևան», 1983։ Խոսք Սեյրան Հավակիմյանի։
- «Իմ Մուսա լեռ», 1992։ Տեքստ՝ Նուբար Ասլանյան։
- «Նա գնաց»՝ երգ Իցհակ Ռաբինի հիշատակին (1995):
Մանկական երգեր և խմբերգեր դաշնամուրի նվագակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մանուշակին» 1964։ Խոսք՝ Գրիգոր Եղիկյանի։
- «Մեր կանաչ տուն»։ 1982։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
- «Հավատարմություն»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
- «Գարունների թմբկահարը»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
- «Բալլադ պիոներական»։ Խոսք՝ Սեյրան Հովակիմյանի։
- «Մեր երթը» 1988։ Խոսք՝ Սարո Գյոդակյանի։
Ժող գործիքների նվագախումբ և վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բալլադ Սայաթ նովային» («Երազ տեսա», Եղիշե Չարենց) 1985։
Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ լարային քառյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նվիրված Գրիգոր Հախինյանին, 1967։
- «Նվիրված ծնողներիս՝Աբրահամ և Եսթեր Ասլանյանների հիշատակին», 2002։
- «Հայաստան «1988-1993»՝ նվիրված Էդուարդ Միրզոյանին և Սպիտակի երկրաշարժ, 1994։
- Նվիրված ուսուցիչներիս՝ Գրիգոր Եղիազարյանին և Գրիգոր Հախինյանին, 2007։
- «Նվիրված բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ-գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանի հիշատակին», 2021։
- «Մի հա իշ» հրեական երգի մշակում լարային քառյակի համար, 1997։
- Պոեմ Իրինա Մալինաի հիշատակին լարային քառյակի համար, 2017։
Անսամբլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլեգիա` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, փայտյա փողային քառյակ, 2007։
- Էլեգիա՝ նվիրված Արթուր Բալյանի հիշատակին, չորս փողի համար, 1993։
- «Ալբոմ փողի և դաշնամուրի համար», 1986, նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)։
- «Զարթոնք» («Աղոթք» և «Ծնունդ»), պղնձյա փողային կվինտետ, 2006։
- Էլեգիա՝ նվիրված մորս հիշատակին։ Ջութակահարների անսամբլ և դաշնամուր, 1981։
- «Հուշեր» եղբորս հիշատակին, թավջութակի և դաշնամուրի համար, 2013։
- «Մի անգամ Հայֆայում», 2013։ Չորս փողի համար։
- «Սարերում» սյուիտ՝ փայտյա փողային քառյակի և դաշնամուրի համար (2001)՝ նվիրված Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանին։
Սոնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոնատ թիվ 1, մենանվագ թավջութակի համար «Էնտեբբե-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին, 1996։
- Սոնատ թիվ 2, մենանվագ թավջութակի «Մոնոլոգ», 2005։
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1971։
- Սոնատ դաշնամուրի համար՝ նվիրված առաջին կատարող Կարինե Բաղդասարյանին և 1992-1993 թվականների ձմեռն անցկացրած հայ ժողովրդին։
- Սոնատ ֆլեյտայի և հոբոյի համար «Քելե լաո, քելե էրթանք մըր էրկիր»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին (2000)
Պիեսներ մենանվագ գործիքների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մի կյանքի պատմություն», պրելյուդ, դաշնամուր/Solo 1970:
- «Մեր քաջերին», դաշնամուր/Solo, 2005:
- «Մտորումներ», կիթառ/Solo, 2001:
- «Դիմում»՝ նվիրված Երկրորդ լիբանանյան պատերազմի անմեղ զոհերին, ալտ/Solo, 2006:
- «Էլեգիա»՝ նվիրված Լյոնգինաս Գադլյաուսկասի հիշատակին։ Կլարինետ/Solo, 1995:
- «Հարց և պատասխան» դաշնամուրի համար, 2021, նվիրված դաշնակահար Խագայ Յոդանին։
Սիմֆոնիկ պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մուսալեռցիներ», պիես սիմֆոնիկ նվագախմբի համար[10]
- Պոեմ «Դեպ առաջ»
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայֆայի քաղաքապետարանի հատուկ դիպլոմով և մեդալ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ,
- ՀԱՄԿԽ (Համամիութենական արհմիությունների միության կենտրոնական խորհուրդ) պատվոգիր, Մոսկվա, 1985,
- Ռաբինովիչի միջազգային ֆոնդի մրցանակ[11]։
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին[12]
- Բաց նամակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Նուբար Ասլանյան (Հայֆա-Իսրայել) 14.03.2012
- Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված։ Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին[13]։
- Դինքի տիկնոջն է հանձնվել իսրայելաբնակ հայ կոմպոզտորի պոեմ-էլեգիան, «Ազգ», 10.03.07:
- Господа кавказские татары (я Ленина очень люблю) 19.07.2010, defacto.am
- Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը, 2014-11-10, asekose.am
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կանտատն ունի 4 կատարում (նաև Հայաստանի ռադիոյի ֆոնդ՝ «Հայ երգի կամերային երգչախմբի» կատարմամբ՝ դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան։ Առաջին կատարողը Կոնսերվատորիայի «Օպերային Ստուդիայի» երգչախումբն է եղել, խմբավար՝ Վալերիա Ալեքսանյան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Անահիտ Աղաբաբյանի պետական քննության նյութն է եղել, իսկ Կոմպոզիտորների միության Պլենումում այն կատարել է «Հայրեն» երգչախումբը՝ Սեդրակ Տեր Ղազարյանի ղեկավարությամբ։ Ամենամեծ հաջողությունն արձանագրվել է 2009 թվականին,Հարավային Կորեաայի Սեուլ, Թոնգ Յոնգ քաղաքներում կայացած Ասիական 12 երկրների՝ ACL 2009 փառատոնը, որտեղ Կանտատը կատարել է Լեհաստանի ռադիոյի քառաձայն երգչախումբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Israel Composers' League | Israel Music Center - Music Publishing | Composers»։ www.israelcomposers.org։ Վերցված է 2023-05-14
- ↑ 2,0 2,1 Նուբար Ասլանյան. «Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»
- ↑ «Նուբար Ասլանյան. «Ես ուզում եմ, որ աշխարհը լսի այս գործը»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2019-03-01
- ↑ «Ես կարծում եմ, ինձ չեք համարի գլուխ գովան. Նուբար Ասլանյան»։ www.usarmenianews.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-01
- ↑ Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017։ Շուշի: Շուշի հիմնադրամ հրատարակություն։ 2017։ ISBN 978-9939-9084-8-9
- ↑ Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը քայլերգ է ստեղծել «Չենք լռելու»–ի համար
- ↑ Noubar Aslanyan "Garunneri tmbkahare"-"SPRINGS' DRUMMER (1985)
- ↑ Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 1
- ↑ Noubar Aslanyan Cantata"Berqi ton"-"Celebration of Harvest" PART- 2
- ↑ Նուբար Ասլանյան, «Մուսալեռցիներ»
- ↑ Турчинский Борис (2020-12-28)։ «Любовь, вдохновение, опыт, успех.»։ Israelrussianwriters (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-11
- ↑ Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին, Մայիս 09, 2011, բնօրինակը © Լրագիր
- ↑ «Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Հունիսի 18 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Իսրայելի կոմպոզիտորների միության անդամներ