Նաիրուհի Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նաիրուհի Ալավերդյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 25, 1941[1] Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 10, 2021 (80 տարեկան) Ստեփանակերտ |
Մասնագիտություն | երգչուհի և պարուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Նաիրուհի Իսահակի Ալավերդյան (հունիսի 25, 1941[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 10, 2021, Ստեփանակերտ), հայ խորհրդային պարուհի, երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է Ստեփանակերտում, Իսահակ Ալավերդյանի և Քնարիկ Սուլեյմանյանի ընտանիքում։ Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը (1968), Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1980)։ 1958 թվականից՝ Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։
Ալավերդյանի երգացանկում կան նաև արտասահմանյան երգիչների կատարումներ։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1982
- ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2001
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2016[3]
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[4]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օհանջանյան Ն., Արցախյան բեմի թագուհին (Նաիրուհի Ալավերդյանի 60-ամյակի կապակցությամբ), Ե., 2002։
- Նաիրուհի [Երգչուհի Նաիրուհի Ալավերդյանի կյանքն ու ստեղծագործությունը], կազմ. և խմբ.՝ Ա. Մովսիսյանի, Ե., 2013։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10356
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նաիրուհի Ալավերդյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է 2016-09-29
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-29
- ↑ Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 25 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2021 մահեր
- Ստեփանակերտ քաղաքում մահացածներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- Հայ պարուհիներ
- ԼՂՀ ժողովրդական արտիստներ