Ճագում սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մղամուճ սպիտակից)
Ճագում սպիտակ
MistletoeInSilverBirch.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Փոկածաղկազգիներ
Լատիներեն անվանում
Viscum album


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 27906
NCBI 3972

Ճագում սպիտակ (լատ.՝ Viscum album), փոկածաղկազգիների ընտանիքն պատկանող թփիկ։ Հայկական տարանունները` ճագոմ, Ճագում, Ճուշ, մզամուրճ, մղամուրճ, պանթումա, սպիտակ ճագոմ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոկածաղկազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար, գնդաձև, կիսամակաբույծ բույս է, որն ունի 0,3-0,5 սմ բարձրություն և մինչև 120 սմ թփի տրամագիծ: Աճում է սաղարթավոր և փշատերև ծառերի վրա, արմատներով թափանցելով դրանց կեղևի և բնափայտի մեջ, ուր առաջացնելով բազմաթիվ ծծաններ, սնվում է տվյալ ծառի հաշվին: Ունի հակադիր, հաստ, կաշեկերպ տերևներ: Բույսը երկտուն է, հազվադեպ` միատուն, բայց ծաղիկները միշտ բաժանասեր են, դեղնականաչավուն, սպիտակ, պտուղը հյութալի հատապտուղ է` 1 - 2 երբեմն ավելի սերմերով, որոնք պատված են կպչուն, լորձանման զանգվածով: Բույսը ծաղկում է մարտ - ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս - սեպտեմբեր ամիսներին և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը: Աճում է հատկապես կաղնու, տանձենու, խնձորենու, ուռենու, ավելի սակավ` լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճու, եղևնու վրա: Բազմանում է սերմերով և արմատային ելունդներով: Մղամուճի յուրաքանչյուր նմուշ կարող է ապրել մինչև քառասուն տարի: Մեր հանրապետությունում աճում է ընդամենը մեկ տեսակ, որը հիմնականում հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Մեղրու, Կիրովականի անտառների, ինչպես նաև բոլոր պտղատու այգիների ծառերի վրա:

Viscum album leaves kz.jpg
Viscum-album(flower).jpg
Viscum album 003.JPG
Viscum-album-germination.JPG
Մղամուճ սովորական: տերևները, ծաղիկը, պտուղները, սածիլները

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից` պինիտ, կվեբրախիտ, կեղևը` գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները` կաուչուկ, ինոզիտ C Վիտամին, կարոտին:

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Viscum album 003.JPG

Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը: Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում են ձեռքով: Կոշտ մասերը դեն գցելուց հետո դալար մասերը կտրատում են 15 - 20 սանտիմետր չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը, որ ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ` թղթով փաթաթված ձևով: Մղամուճն օգտագործվում է արթրոզների, սպոնդիլիտի (ողնաբորբ), հոդերի խրոնիկական ախտահարումների ժամանակ: Մաքուր մզվածքն օգտագործվել է վիրահատման ոչ ենթակա քաղցկեղի դեպքում: Մղամուճը մեզ մոտ` գիտական բժշկության մեջ չի կիրառվում: Սակայն պետք է նշել, որ բույսի ջրիկ մզվածքը` օմելենը և չոր մզվածքը` ռեվիսցենը ունեն արյան ճնշումն իջեցնող, սրտի աշխատանքն ուժեղացնող, անոթները լայնացնող, աղիների շարժունակությունը բարձրացնող, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը նվազեցնող և հեմոստատիկ հատկություն, որի շնորհիվ օգտագործվում են տարբեր բնույթի արյունահոսությունների, աթերոսկլերոզի և աղիների ատոնիայի ժամանակ: Այն մտել է ռադիկուլիտի ժամանակ օգտագործվող ակոֆիտ պատրաստուկի կազմի մեջ: Ըստ Ս.Մ. Կիտի և Գ.Գ. Օռլիկի, դեղաբույսն օժտված է նաև որոշակի հիպոգլիկեմիկ ներգործությամբ: Սակայն թունավոր լինելու պատճառով չի կարելի երկարատև օգտագործել, այն էլ մեծ դոզաներով: Բավական է ասել, որ նրա որոշ բաղադրատարրեր, ինչպես վիսկոտոքսինը, փորձնականորեն ներերակային կիրառելուց, առաջ է բերում բորբոքումներ և ընդհանուր թունավորման երևույթներ:

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում,Եվրոպայում, և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրում։

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մղամուճը վնասակար բույս է. այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին: Պտուղներից ստացվող սեսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Հ. Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։

  • Ա. Թորոսյան, «Հայաստանի Դեղաբույսերը» , «Հայաստան» հրատարակչություն, Երևան - 1983 թվական, էջ 214