Միքայել Ալավերդով
Միքայել Ալավերդով | |
---|---|
նոյեմբերի 14, 1900[1] - հոկտեմբերի 9, 1968[1] (67 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ |
Պարգևներ |
Միքայել Անդրեյի Ալավերդով (նոյեմբերի 14, 1900[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 9, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1945):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Ալավերդովը ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 14-ին Շուշի քաղաքում։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ակադեմիան։ 1918 թվականից ծառայել է համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի մարմիններում։ 1925 թվականին գործուղվել է Իրան, 1928-1930 թվականներին՝ Իրանում խորհրդային հետախուզության գործակալ։ 1930-1934 թվականներին աշխատել է զինվորական հակահետախուզության կենտրոնական ապարատում (Մոսկվա), 1933-1934 թվականներին ղեկավարել Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հետախուզական գործակալությունները։ 1934 թվականին՝ Աֆղանստանում, 1936 թվականին՝ Թուրքիայում արտաքին հետախուզության գործակալ, 1941-1944 թվականներին Աֆղանստանում անգլիական հետախուզության հետ բացահայտել ու ոչնչացրել է գերմանական հետախուզական ցանցը, կանխել Աֆղանստանում և Իրանում նացիստական հեղաշրջման փորձը։ 1944-1947 թվականներին Մոսկվայում ղեկավարել է արտաքին հետախուզության տեղեկատվության բաժինը, 1947-1955 թվականներին՝ հետախուզության, ապա՝ բարձրագույն հետախուզական դպրոցի պետի տեղակալ։ 1955 թվականին զորացրվել է[2][3][4][5]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1968 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանոցում։
Մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեներալ-մայոր (09.07.1945)
- «Պատվո նշան» շքանշան (20.09.1943)[6]
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (05.11.1944)[6]
- Լենինի շքանշան (21.02.1945)[6]
- Կարմիր դրոշի շքանշան (03.11.1944, 20.07.1949)[6]
- «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=10375
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 44-45։
- ↑ «Аллахвердов Михаил Андреевич»։ www.hrono.info։ Վերցված է 2019-06-16
- ↑ «Архив Александра Н. Яковлева - Альманах "Россия. ХХ век" - Биографический словарь»։ www.alexanderyakovlev.org։ Վերցված է 2019-06-16
- ↑ «Кто руководил органами госбезопасности: 1941-1954»։ old.memo.ru։ Վերցված է 2019-06-16
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Аллахвердов, Михаил Андреевич - Кадровый состав НКВД 1935-1939»։ nkvd.memo.ru։ Վերցված է 2019-06-16
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шарапов Э. П. Наум Эйтингон — карающий меч Сталина. СПб., «Нева», 2003
- Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 428—429. — 800 с. — ISBN 5-17018975-3.
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1968 մահեր
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Խորհրդային բանակի ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային հետախույզներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ