Jump to content

Գերհարդ Մերկատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մերկատոր Գերհարդից)
Գերհարդ Մերկատոր
Gerhard Kremer[1]
Ծնվել էմարտի 5, 1512[1][2][3][…]
Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…]
Մահացել էդեկտեմբերի 2, 1594(1594-12-02)[4][7][1][…] (82 տարեկան)
Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
ԳերեզմանChurch of Our Saviour[8]
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտությունմաթեմատիկոս, աշխարհագրագետ, փիլիսոփա, աստվածաբան, քարտեզագիր, գյուտարար, cosmographer, համալսարանի դասախոս, գործիքներ ստեղծող և գրող
Հաստատություն(ներ)Լյովենի Հին համալսարան[1]
Գործունեության ոլորտաշխարհագրություն[9], Քարտեզագրություն[9], մաթեմատիկա[9], աստվածաբանություն[9] և փիլիսոփայություն[9]
Պաշտոն(ներ)cosmographer?
Ալմա մատերԼյովենի Հին համալսարան (1532)[1] և Brethren of the Common Life? (1530)[1]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[7][10] և հոլանդերեն
Գիտական ղեկավարGemma Frisius?
Եղել է գիտական ղեկավարՋոն Դի[11]
Հայտնի աշակերտներՋոն Դի[11]
Ամուսին(ներ)Barbara Schellekens?[1] և Gertrude Vierlings?[12]
Երեխա(ներ)Գերհարդ Մերկատոր, Rumold Mercator? և Arnold Mercator?
Ստորագրություն
Изображение автографа
 Gerardus Mercator Վիքիպահեստում

Գերհարդ Մերկատոր, Գերհարդ վան Կրեմեր (Gerhardus Mercator, Gerhardus van Kremer, մարտի 5, 1512[1][2][3][…], Ռուպելմոնդ, Ֆլանդրիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…] - դեկտեմբերի 2, 1594(1594-12-02)[4][7][1][…], Դույսբուրգ, United Duchies of Jülich-Cleves-Berg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), ֆլամանդացի քարտեզագիր։ Եվ գերմաներեն Kremer, և' նրա լատիներենացված Mercator ձևերը նշանակում են վաճառական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1512 թվականին Ռուպելմոնդում (արևելյան Ֆլանդրիա, այժմ Բելգիա)։ Սկզբում սովորել է Հերտոգենբոսում (այժմ Նիդերլանդներ), ապա Լուվենի (այժմ Բելգիա) համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1532 թվականից Գեմա Ֆրիսիուսի հետ միասին սկսում է պատրաստել Երկրի և Լուսնի գլոբուսներ, միաժամանակ պատրաստում է ճշգրիտ օպտիկական գործիքներ, դասավանդում աշխարհագրություն և աստղագիտություն։

1544 թվականին Մերկատորը, որ բողոքականության կողմնակից էր, մեղադրվում է հերետիկոսության մեջ և ձերբակալվում։ Ազդեցիկ կապերի միջոցով ազատվում է, բայց վախենալով հետապնդումներից տեղափոխվում է Դույսբուրգ (Գերմանիա)։ Մահացել է այդտեղ 1594 թվականին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայի քարտեզը

Զբաղվել է ճշգրիտ օպտիկական (գեոդեզիական) գործիքների, գլոբուսների, քարտեզների պատրաստումով։ Հանույթային աշխատանքներ է կատարել Լոթարինգիայում ու Բավարիայում, կազմել այդ շրջանների առաջին տեղագրական քարտեզները։ Իր կազմած քարտեզների ժողովածուն անվանել է «Ատլաս», և այդ անունը, մտնելով համաշխարհային գրականության մեջ, գործածվում է աշխարհի բոլոր լեզուներում։

Ստեղծել է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան (Մերկատորի պրոյեկցիա), որը ծովային քարտեզների համար մինչև հիմա էլ անփոխարինելի է։ Այդ պրոյեկցիայի վրա լոքսոդրոմիան պատկերված է ուղիղ գծով, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ որոշելու նավի կուրսը։ Մեծ արժեք է ներկայացնում Մերկատորի կազմած և նրա մահից հետո՝ 1595 թվականին որդիների կողմից հրատարակված աշխարհի ատլասը, որը մաթեմատիկական ճշտությամբ և կատարման գեղեցկությամբ իր ժամանակին իր հավասարը չի ունեցել և օրինակ է ծառայել ուրիշ ատլասներ կազմելու համար։ Մերկատորը որոշել է երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները։

Մերկատորի անունով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 493
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերհարդ Մերկատոր» հոդվածին։