Մելիտոպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մելիտոպոլ
ուկր.՝ Мелітополь
Դրոշ Զինանշան
Prapor of Melitopol.gif Melitopol COA.png

Melitopol from TV tower.jpg
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԶապորոժիեի մարզ
ՇրջանՄելիտոպոլի շրջան
Հիմնադրված է1784 թ.
Մակերես49,66[1] կմ²
ԲԾՄ38 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Պաշտոնական լեզուուկրաիներեն և ռուսերեն
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն[2]
Բնակչություն156 962[3] մարդ (2012)
Խտություն3195 մարդ/կմ²
Ազգային կազմուկրաինացիներ, ռուսներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ619(2)
Փոստային ինդեքսներ72300
Պաշտոնական կայքmlt.gov.ua
##Մելիտոպոլ (Ուկրաինա)
Red pog.png

Մելիտոպոլ (ուկր.՝ Мелітополь, հուն․՝ Μελιτόπολη — «մեղրի քաղաք»), քաղաք Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում։ Մելիտոպոլի շրջանի վարչական կենտրոնն է։

Նախկին անվանումներն են՝ Կիզ-Յար (մինչև 1816 թվականը), Նովոալեքսանդրովկա (մինչև 1842 թվականը)։

Գտնվում է Մոլոչնայա գետի ափին, Մոլոչնի լիմանի մոտ, որը գտնվում է Ազովի ծովի հարևանությամբ։

Քաղաքում գտնվում է Մելիտոպոլ երկաթուղային կայարանը՝ Ղրիմ տանող ճանապարհի տրանզիտային կետը։

Քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվում է «Քարե գերեզման» (ուկր.՝ Кам'яна́ моги́ла) բնական հուշարձանը։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիտոպոլում և Մելիտոպոլի շրջանում կլիման չափավոր ցամաքային է շոգ, չոր ամառներով, հաճախակի են լինում երաշտներ և չորահողմեր, ձմեռը համեմատաբար ցուրտ է, սակավաձյուն է, դիտվում են փոշու փոթորիկներ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +9,4 ˚C: Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը տատանվում է -3,5 ˚C-ից մինչև -4,5 ˚C-ի միջև, իսկ ամենատաք ամսվա (հուլիս) ջերմաստիճանը՝ 22,5-23,5 ˚C-ի միջև։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 400-450 մմ։ Ամռան սեզոնը Մելիտոպոլում սկսվում է մայիսի 10-ից և տևում է 126-128 օր, երբեմն մինչև սեպտեմբերի կեսերը։ Տեղումները թափվում են կարճատև հորդառատ անձրևների տեսքով։ Երկու-երեք ամառներից մոտավորապես մեկը լինում է շատ շոգ և չոր, ուղեկցվում է չորահողմերով։ Աշունը Մելիտոպոլում այն տարվա եղանակն է, երբ օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15 ˚C-ից։ Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին դիտվում են առաջին ցուրտ եղանակները։ Տեղումները թափվում են անձրևների տեսքով, իսկ երբեմն ձյան տեսքով։ Գերիշխում են հյուսիսարևելյան քամիները.[4]:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի և շրջանի տարածքը հիմնականում գտնվում է Մերձսևծովյան ցածրավայրում: Իրենից ներկայացնում է հարթ, թեթևակի դեպի հարավ թեքված հարթավայր, որը հասնում է մինչև Սև և Ազովի ծովերը։

Հյուսիս-արևելքում շրջանի սահմանի մեջ է մտնում Մերձազովյան դաշտավայրը, որտեղ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 150-250 և ավելի մետր։ Ամենախոշոր ջրագրական համակարգը Մոլոչնայա գետն է (197 կմ երկարություն, 3450 կմ² ավազանի մակերես), որը թափվում է Մոլոչնի լիմանի մեջ (168 կմ² մակերես)։ Մոլոչնայա գետի հիմնական վտակներն են՝ Չինգուլ (աջ), Կուրոշանի (Կրուլման), Յուշանլի, Արաբկա (ձախ)։

Արևմուտքում Մոլոչնի լիմանի մեջ թափվում է Տաշչենակ գետը։ Գետի հովիտն ունի սեղանակերպ տեսք, որի լայնությունը գետի միջին հոսանքում տատանվում է 2-5 կմ-ի միջև, իսկ Մոլոչնի լիմանի շրջանում կազմում է 9 և ավելի կիլոմետր։ Հովտի լանջերն անհամաչափ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիտոպոլի երկաթուղային կայարան

Մելոտոպոլյան տափաստաններում՝ փոխարինելով միմյանց, բնակվել են բազմաթիվ քոչվորական ժողովուրդներ՝ սկյութներ (մ.թ.ա. 7-րդ դարից), հոներ (մ.թ. 4-րդ դարից), ավարներ (6-րդ դարից), խազարներ (8-րդ դարից), պեչենեգներ (10-րդ դարից), թաթարներ (13-րդ դարից

1783 թվականից Մելոտոպոլի տարածքը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1784 թվականի փետրվարի 2-ին ստեղծվել է Մելոտոպոլի գավառը, որի կենտրոնը պետք է դառնար Մելիտոպոլ քաղաքը։ Քաղաքի անվանումն առաջացել է հին հուն․՝ μέλι «մեղր» (սեռական հոլով՝ μέλιτος) և πόλις «Պոլիս, քաղաք»[5]), Մոլոչնի լիմանի մոտ ժամանականին իբր գոյություն ունեցող Մելիտե հունական գաղութի հիշատակին[6], և այժմ «մեղրի քաղաք» անվանումը հաճախ օգտագործվում է որպես Մելոտոպոլի ոչ պաշտոնական անվանում։ Սակայն, շրջանի թույլ բնակեցված լինելու պատճառով քաղաքն այդպես էլ չի հիմնադրվել։ Երկար ժամանակ գավառը մայրաքաղաք չի ունեցել, այնուհետև 1796-1797 թվականները մայրաքաղաք է եղել Տոկմակ քաղաքը, իսկ 1801 թվականից՝ Օրեխով քաղաքը։

17-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ժամանակակից Մելիտոպոլի տեղում գոյություն է ունեցել նոգայական Կիզ-Յար գյուղը, իսկ 1814 թվականին գյուղի տեղում հիմնադրվել է Նովոալեքսանդրովկա ավանը։ Հայտնի չէ, թե երբ է հիմնադրվել Մելիտոպոլ քաղաքը, այդ պատճառով որպես հիմնադրման թվական են համարվում 1784-1814 թվականների միջև ընկած թվականներից որևէ մեկը[7]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 156 962 մարդ[8], իսկ 2013 թվականի դրությամբ՝ 156,984 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 49,66 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 3195 մարդ/կմ²։ Մելիտոպոլ քաղաքը համարվում է Զապորոժիեի մարզի երկրորդ և Ուկրաինայի 34-րդ խոշոր քաղաքը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «Ռուսերենը դարձավ Զապորոժիեի մարզի համար մարզային լեզու»։ korrespondent.net։ 16.08.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2013-08-01  (ուկր.)
  3. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ Վերցված է 2013-08-01  (ուկր.)
  4. Մելիտոպոլի բնությունը
  5. «Тайна географических названий», Сергеев И. В. — Москва: 'Детская литература', 1963 — с.236
  6. История городов и сел Украинской ССР. Запорожская область. / Ин.-т истории АН УССР-К.: Глав.ред. Украинской Сов. Энциклопедии, 1981 г. 728 с.
  7. «Сколько лет Мелитополю?», статья в «Мелитопольских ведомостях».
  8. «Міста та райони Запорізької області за 2009 рік: статистичний щорічник», под ред. В. П. Головешко, ответственный за выпуск Г. Ф. Песочина, Государственный комитет статистики Украины, главное управление статистики в Запорожской области, 272 с.
  9. «Мелитополь — Брив-ла-Гайард: чужая родня», статья в «Мелитопольских Ведомостях»
  10. «Международные отношения»։ Инвестиционный портал։ Վերցված է 2014-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]