Մարտին Հեդ
| Ծնվել է | օգոստոսի 11, 1819[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1904[1][2][3][…] (85 տարեկան) |
| Մահվան վայր | Սենտ Օգաստին |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ և ճանապարհորդ |
| Ոճ | Հուդզոն գետի դպրոց և լյումինիզմ |
| Ժանր | ծովանկար և բնանկար |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Sunset, Haywagon in the Distance? և Sunset: A Scene in Brazil? |
| Ներշնչվել է | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ |
| Պարգևներ | |
Մարտին Հեդ (անգլ.՝ Martin Johnson Heade, օգոստոսի 11, 1819[1][2][3][…], Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 4, 1904[1][2][3][…], Սենտ Օգաստին), ամերիկացի նկարիչ-նատուրալիստ։ Եղել է Հուդզոն գետի դպրոցի մասնակից[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1819 թվականի օգոստոսի 11-ին, Լամբերվիլլ բնավայրում, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Դելավեր գետի ափին։ Եղել է Ջոզեֆ Հիդի (գրական անունը` «Հեդ», Մարտինը այս անունը վերցրել է Նյու Յորք տեղափոխվելուց հետո) մեծ ընտանիքի ավագ որդին, որը ֆերմեր և սղոցարանի սեփականատեր էր։
Գեղանկարչության առաջին դասերը Հեդին տվել է տեղի նկարիչ Էդվարդ Հիքսը, որն օժտված էր նկարչի մեծ տաղանդով։ Հիքսի մոտ Մարտինը սովորել է միայն կերպարվեստի հիմքերը, իսկ գրելու տեխնիկան նա ինքնուրույնաբար է սովորել։ Հեդիի հաջողությունն այնքան մեծ է եղել, որ 1840 թվականին նա շարունակել է գեղանկարչական արվեստի ուսումը նախ Անգլիայում, այնուհետև` Ֆրանսիայում և Իտալիայում, հատկապես` Հռոմում, որտեղ սովորել է երկու տարվա ընթացքում[5]։
Երկու տարի հետո նա վերադարձել է Փենսիլվանիա, որտեղ առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1843 թվականին Հեդը մեկնել է Նյու Յորք և շարունակել է աշխատել դիմանկարի ժանրում, երբեմն կատարել է նատյուրմորտների ուրվանկարներ։
1848 թվականին նա կատարել է կրկնվող ճանապարհորդություն դեպի Հռոմ և այցելել է Փարիզ, ինչը ձևավորել է փոփոխական տեղերի և ճանապարհոդությունների հանդեպ նրա ձգտումը։ Հեդը այցելել է երկրի տարբեր քաղաքներ` Սենթ Լուիս, Չիկագո, Թրենթոն, Փրովիդենս և այլն։
1859 թվականին Մարտին Հեդը նորից է գործել Նյու Յորքում, որտեղ իր բոլոր ծանոթ-նկարիչներից ավելի մտերմացել է բնանկարիչ և ռոմանտիստ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի հետ։
1863 թվականին Հեդը ճանապարհորդություն է կատարել դեպի Բրազիլիա, որը դրախտ է կենսաբանների և պլեներների համար։ Այս երկրների բնությունը դարձել է Մարտին Հեդիի նկարների թեման` նրա բրազիլական շարքը ներառում է ավելի քան քառասուն նկար։ Նկարչի` բնության հանդեպ սերը նպաստել է ճանապարհորդություններին դեպի Նիկարագուա, Պանամա, Ճամայկա և Կոլումբիա։
1880-ական թվականներին Հեդը վերադարձել է նատյուրմորտների գեղանկարչությանը։
1883 թվականին նա ամուսնացել է և մեկնել է մշտական բնակություն հաստատելու Ֆլորիդայում (Սենթ Օգաստին քաղաքում), որտեղ մահացել է 1904 թվականի սեպտեմբերի 4-ին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Հեդի առաջին և կենդանության օրոք միակ երկրպագուն եղել է խոշոր արդյունաբերական մագնատ Հենրի Ֆլագլերը, որը կանոնավորապես ձեռք է բերել նկարչի աշխատանքները 1880-1890-ական թվականների շրջանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղամարդու դիմանկարը, 1840 թվական
- Մերի Ռեբեկա Քլարկ, 1857 թվական
- Մոզես Բրաուն, 1857 թվական
- Խոլորձ Կատտլեան և երեք բրազիլական կոլիբրին, 1871 թվական
- Խոշոր մագնոլիաները կապույտ թավշի վրա, 1890 թվական
- Երկու խոլորձները և կոլիբրիները լեռների ֆոնի վրա, 1870 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Martin Johnson Heade — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ Школа реки Гудзон(չաշխատող հղում)
- ↑ Американский художник Мартин Джонсон Хэд
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paintings by Martin Johnson Heade(անգլ.)
- White Mountain paintings by Martin Johnson Heade(անգլ.)
- Martin Johnson Heade Biography(անգլ.)
- Մարտին Ջոնսոն Հեդ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հեդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||