Մասնակից:Ovsanna Markosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը գրքով․ հեղ․՝ Խոսե Ֆերաս դե Ալմեյդա Ջունիոր

Մտածողություն, ընդգրկում է «մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության»[1]։ Թեև մտածողությունը գոյաբանական արժեք ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։

Քանի որ մտածողությունը հիմնված է մարդու գործողությունների և մարդկային փոխազդեցությունների վրա, դրա ֆիզիկական և մետաֆիզիկական ծագումը, գործընթացները և ազդեցությունները հասկանալը շատ գիտաճյուղերի նպատակն է եղել, ներառյալ՝ փիլիսոփայություն, լեզվաբանություն, հոգեբանություն, նյարդաբանություն, արհեստական բանականոություն, կենսաբանություն, սոցիոլոգիա և ճանաչողական գիտություն։

Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

Ծագումնաբանություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածկոտ պահ (1904)․ հեղ․՝ Յուջին դե Բլաս

Մտածողություն բառը ծագում է հին անգլերեն þoht կամ geþoht բառերից, ինչպես նաև þencan «հասկանալ մտքում, հաշվի առնել» արտահայտությունից[2]։

«Մտածողություն» բառը կարող է նշանակել[3][4]

  • մտածելու եզակի արդյունք կամ եզակի միտք («Իմ առաջին միտքն էր՝ ոչ»։)
  • մտավոր գործունեության արդյունք («Մաթեմատիկան մտածողության հսկա ոլորտ է»։)
  • մտածելու որոշում կամ համակարգ («Հոգնել էի այդքան շատ մտածելուց»։)
  • մտքի ուժգնություն, պատճառ, պատկերացում և այլն ( «Նրա բոլոր մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին իր աշխատանքի վրա»)
  • գաղափարի քննարկում կամ արտացոլում («Մահվան մասին միտքը սարսափեցնում է ինձ»։)
  • հիշողություն («Ես մտածում եմ իմ մանկության մասին»։)
  • կիսատ կամ անկատար մտադրություն («Որոշ մտքեր ունեմ իրագործելու»։)
  • սպասում կամ ակնկալիք («Նրան նորից տեսնելու միտք չունի»։)
  • քննարկում, ուշադրություն, հոգատարություն կամ կապվածություն («Նա ոչինչ չգիտեր իր արտաքին տեսքի մասին» և «Ես դա առանց մտածելու արեցի »։)
  • դատողություն, կարծիք կամ հավատ («Նրա կարծիքով ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»։)
  • գաղափարներ, որոնք բնութագրում են հատուկ վայր, դաս կամ ժամանակ («Հունական մտածողություն»։)
  • ինչ-որ բան գիտակցելու վիճակում լինել(«Դա ինձ ստիպեց մտածել տատիկիս մասին»։)
  • ձգտել հավատալ ինչ-որ բանի հատկապես պակաս համոզվածությամբ(«Կարծում եմ կանձրևի, բայց համոզված չեմ»։)
Հուիկեն մտածելիս․ ձենբուդդիստ քահանա Դազու Հուիկեի դիմանկարը, որը վերագրվում է 10-րդ դարի նկարիչ Շի Քեին։

Սահմանումներ, որոնք կարող են կամ չեն կարող պահանջել, որ միտքը

  • ծագի մարդու ուղեղում (տե՛ս մարդակերպություն),
  • ծագի որպես կենդանի կենսաբանական համակարգի մաս,
  • ծագի միայն իրազեկման գիտակցական մակարդակում,
  • պահանջված լեզու է լինի,
  • սկզբունքային կամ նույնիսկ հայեցակարգային, վերացական լինի («ֆորմալ»),
  • ներառի այլ հասկացություններ, ինչպիսիք են նկարագրությունները, մեկնաբանությունը, պատկերացումը, պլանավորումը կամ մտապահումը։

Մտածողության սահմանումները կարող են նաև ուղղակի կամ անուղղակի կերպով ծագել մտքի տեսություններից։

Տեսություններ․

  • «Մտածողության գործընթացների և մտածող մեքենաների տեսության ամփոփ նկարագիր» (Կայնիելլո)[5] – մտածողության գործընթացներ և մտավոր երևույթներ՝ մոդելավորված մաթեմատիկական հավասարումների տեսքով
  • Մակերևույթներ և էություններ․ Նմանությունը որպես մտածողության հումք և կրակ (Հոֆստադեր և Սանդերr)[6] – նմանությունների վրա կառուցված տեսություն
  • Լեզվի և մտածողության նյարդային տեսություն (Ֆելդման և Լակոֆֆ)[7] – լեզվի և տարածական հարաբերությունների նյարդային մոդելավորում
  • Մտածողության ձևեր – մտածողության կառուցվածքը, ուժը և սահմանափակումները (Բաում)[8] – մտավոր մոդելների հիման վրա կառուցված տեսություն
  • Չգիտակցված մտածողության տեսություն [9][10] – մտածողություն, որը գիտակցված չէ
  • Լեզվաբանության տեսություններ – մտածողության բովանդակությունը (Սթիվեն Պինկեր, Նոամ Չոմսկի)[11] – Լեզվաբանական և ճանաչողական տեսություն այն մասին, որ մտածողությունը հիմնված է սինթետիկ և լեզվաբանական անընդհատ կրկնվող գործընթացների վրա
  • Մտածողության վարկածների լեզուն (Ջերրի Ֆոդոր)[12] – Մտավոր վիճակները ներկայացնող սինթետիկ կոմպոզիցիա – Բառացի՝ «Մտածողության լեզու»։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածելու տեղիք տվող այս ժամանակներում ամենաշատը մտածելու տեղիք է տալիս այն, որ մենք դեռևս չենք մտածում։
Մտածողը (1840–1917), հեղ․՝ Ռոդեն․ տեղադրված է Ռոդենի թանգարանի այգում

Փիլիսոփայության մեջ ֆենոմենոլոգիական շարժումը դիտվում է որպես արմատական փոփոխություն, որի միջոցով մենք հասկանում ենք միտքը։ «Գոյություն և ժամանակ» գրքում մարդու գոյության կառուցվածքի մասին Մարտին Հայդեգերի ֆենոմենոլոգիական վերլուծությունները նոր լույս են սփռում անձի ավանդական ճանաչողական կամ ռացիոնալ մեկնաբանությունների վրա, որը ազդում է այն ձևի վրա, թե ինչպես ենք մենք հասկանում մտածելակերպը։ Ոչ ճանաչողական հասկացողության դերի գաղափարը հավանական թեմատիկ գիտակցության մեկնության մեջ 1970-1980 թվականներին առաջ բերեց արհեստական բանականության շուրջ քննարկումներ[14]։

Ֆենոմենոլոգիան, ինչևէ, մտածողության միակ մոտեցումը չէ ժամանակակից Արևմտյան փիլիսոփայության մեջ։ Մտքի փիլիսոփայությունը փիլիսոփայության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է մտքի, մտավոր իրադարձությունների, մտավոր գործընթացների, մտավոր հատկությունների, գիտակցության էությունը և դրանց կապը ֆիզիկական մարմնի, հատկապես ուղեղի հետ։ Հոգեֆիզիկական խնդիրը, օր․՝ մտքի և մարմնի միջև հարաբերակցությունը, սովորաբար դիտարկվում է որպես կենտրոնական խնդիր մտքի փիլիսոփայության մեջ, չնայած, որ կան այլ խնդիրներ կապված մտքի էության հետ, որը չի ներառում վերջինիս կապը ֆիզիկական մարմնի հետ[15]։

Հոգեֆիզիկական երկճյուղավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեֆիզիկական խնդիրը առնչվում է այն կապերի բացատրության հետ, որոնք գոյություն ունեն մտքերի կամ մտավոր գործընթացների և մարմնի վիճակների և մարմնական գործընթացների միջև[15]։ Այս ոլորտում աշխատող փիլիսոփաների գլխավոր նպատակն է բացատրել մտքի և մտավոր գործընթացների էությունը, և ինչպես է ազդվում կամ նույնիս արդյոք ազդվում է մարմնի կողմից և ինչպես կարող է ազդել մարմնի վրա։

Մարդկային ընկալման փորձը կախված է արտաքին աշխարհի տարբեր զգայական համակարգից եկող խթանիչներից, և այդ խթանիչները փոփոխություններ են առաջացնում անձի հոգեկանում՝ հանկարծակի առաջացնելով այնպիսի զգացողություններ, որը կարող է լինել հաճելի կամ տհաճ։ Օրինակ՝ մեկի մոտ պիցցայի կտոր ուտելու ցանկությունը կարող է նրան ստիպել շարժել իր մարմինը յուրահատուկ ձևով և ուղղությամբ՝ ստանալու այն, ինչ ինքն է ցանկանում։ Դրանից հետո հարց է ծագում, թե ինչպես կարող է գիտակցական փորձառությունը ծագել այնպիսի գորշ նյութից, որն ունի էլեկտրաքիմիական հատկություններ։ Խնդիր է ծագում բացատրել, թե ինչպես կարող են մեկի հայեցակարգային մոտեցումները (օր․՝ հավատալիքները և ցանկությունները) ոչնչացնել անհատի նեյրոնները և կապել նրա մկանները միանգամայն ճիշտ ձևով։ Դրանք հանելուկի որոշ հատվածներ են, որոնք առնչվում են մտքի իմացաբանների և փիլիսոփաների հետ՝ սկսված դեռևս Ռենե Դեկարտի ժամանակներից[16]։

Ֆունկցիոնալիզմ ընդդեմ մարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ հասկացությունները դասական, ֆունկցիոնալ նկարագրությունն են այն բանի, թե ինչպես ենք մենք աշխատում որպես ճանաչողական, մտածող համակարգեր։ Այնուամենայնիվ, ակնհայտորեն անլուծելի հոգեֆիզիկական խնդիրը ասվում է, որ հաղթահարվել և շրջանցվել է մարմանական ճանաչողության մոտեցումների շնորհիվ, որի արմատները նշված են Հայդեգերի, Պիաժեի, Վիգոտսկու, Մերլո Պոնտիի և պրագմատիստ Ջոն Դյուիի աշխատություններում[17][18]։

Այս մոտեցումը պնդում է, որ միտքը և նրա գործընթացները առանձին վերլուծելու վերաբերյալ դասական մոտեցումը մոլորեցնող է․ փոխարենը մենք պետք է տեսնենք, որ մարմնավորված ագենտի միտքը, գործողությունները և շրջակա միջավայրի ընկալումներն ու պատկերացումները ամբողջի մասն են, որոնք պայմանավորում են մեկը մյուսին։ Ուստի, մտքի առանձին ֆունկցիոնալ վերլուծությունները մեզ կհեռացնեն հոգեֆիզիկական խնդրից, որը չի կարող լուծվել[19]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոնը (հայտնի է նաև որպես նյարդային բջիջ) նյարդային համակարգի դյուրագրգիռ բջիջն է, որը տեղեկատվությունը մշակում և փոխանցում է էլեկտրաքիմիական ազդանշանով։ Նեյրոնները գլխուղեղի, ողնաշարավորների ողնուղեղի, անողնաշարավորների վենտրալ նյարդային հանգույցի և ծայրամասային նյարդերի հիմնական բաղադրիչներն են։ Նեյրոնների մասնագիտացված տեսակներն են․ զգայական նեյրոններ, որոնք պատասխանատու են հպվելու, ձայն արձակելու, լուսարձակելու և բազմաթիվ այլ խթանող ազդեցությունների համար, որոնք հետո ազդանշան են ուղարկում ողնուղեղին և գլխուղեղին։ Շարժուն նեյրոնները ազդանշան են ստանում գլխուղեղից և ողնուղեղից, որոնք առաջացնում են մկանային կծկումներ և ազդեցություն են ունենում գեղձերի վրա։ Ինտերնեյրոնները նեյրոնները կապում են այլ նեյրոնների հետ ողնուղեղի և գլխուղեղի միջև։ Նեյրոնները պատասխանում են ստիմուլներին, և կապում են այդ ստիմուլների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի հետ, որը մշակում է տեղեկատվությունը և պատասխան ազդակներ է ուղարկում մարմնի այլ հատվածներին գործելու համար։ Նեյրոնները չեն մասնակցում կորիզակիսմանը և սովորաբար ոչնչանալուց հետո չեն կարող տեղափոխվել, չնայած աստրոցիտները կարող են վերածվել նեյրոնների, քանի որ դրանք երբեմն բազմաստիճան են։

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը գնացքով ճամփորդության ժամանակ մտածելիս

Հոգեբանները, որպես մտավորականներ, կենտրոնացած են և նպատակադրված մտածելու և գտնելու գործնական խնդիրների վերաբերյալ հարցերի պատասխաններ կամ լուծումներ։ Կոգնիտիվ հոգեբանությունը հոգեբանության այն ճյուղն է, որը ուսումնասիրում է ներքին մտավոր գործընթացները, ինչպիսիք են լուծումը, հիշողությունը և լեզուն։ Այսպիսի մտածողությամբ դպրոցը հայտնի է որպես կոգնիտիվիզմ, որը հետաքրքրված է այն խնդրով, թե ինչպես են մարդիկ մտավոր եղանակով ներկայացնում ինֆորմացիայի մշակումը։ Այն իր հիմքերն ունի Մաքս Վեռթեյմերի, Վոլֆգանգ Քյոլերի և Կուրտ Կաֆկայի Գեշտալտ հոգեբանության մեջ և Ժան Պիգետի աշխատանքում, ով ներկայացրել է էտապների/փուլերի տեսությունը, որը նկարագրում է երեխայի ճանաչողական զարգացումը[20]։

Կոգնիտիվ հոգեբանները կիրառում են հոգեֆիզիկական և փորձարարական մոտեցումներ հասկանալու, ախտորոշելու և լուծելու այն խնդիրները, որոնք կապված են մտավոր գործընթացների հետ և գտնվում են խթանների և պատասխանների միջև։ Նրանք ուսումնասիրում են մտածողության տարբեր ասպեկտները, ներառյալ փաստարկների հոգեբանությունը, և այն, թե ինչպես են մարդիկ որոշումներ և ընտրություններ կայացնում, լուծում խնդիրները, ինչպես նաև ստեղծարար հայտնագործություններ կատարում և ստեղծագործ մտքեր արտայատում։ Ճանաչողական տեսությունը պնդում է, որ խնդիրների լուծումները կամ վերցվում են ալգորիթմներից- կանոններ, որոնք անպայմանորեն չեն հասկացվում, բայց լուծում են խոստանում, կամ էվրիստիկայից - կանոններ, որոնք հասկացվում են, բայց միշտ չէ, որ լուծում են երաշխավորում։ Ճանաչողական գիտությունը տարբերվում է ճանաչողական հոգեբանությունից այն ալգորիթմներով, որոնք նախատեսված են ուսումնասիրելու մարդու վարքագիծը համակարգիչ կիրառելիս։ Այլ դեպքերում լուծումները կարող են հայտնաբերվել ներըմբռնման միջոցով, հարաբերությունների պատահական իրազեկմամբ։

Զարգացման հոգեբանության մեջ Ժան Պիաժեն առաջատարն էր ծնունդից մինչև հասունության շրջանը մտածողության զարգացման ուսումնասիրության գործում։ Իր ճանաչողական զարգացման տեսության մեջ մտածողությունը հիմնվում է շրջակա միջավայրի գործողությունների վրա։ Պիաժեն նշում էր, որ շրջակա միջավայրը ընկալվում է գործողությունների սխեմաներում օբյեկտների յուրացումով և դրանք օբյեկտի մեջ տեղավորվում են այնքանով, որքանով թույլատրում է սխեմայի պահանջները։ Ասիմիլյացիայի և կեցության միջև այսպիսի փոխազդեցության արդյունքում մտածողությունը փուլերի հերթականությամբ է ընթանում, որոնք միմյանցից տարբերվում են որակապես հասկացողության և հետևության ներկայացման և բարդության տեսանկյունից։ Այսինքն՝ մտածողությունը զարգանում է՝ հիմնվելով կյանքի առաջին երկու տարիների սենսոմոտոր փուլերի՝ վաղ մանկության ներքին պատկերացումների վրա։ Հետագայում այդ պատկերացումները աստիճանաբար վեր են ածվում տրամաբանական կառույցների, որոնք առաջին հերթին գործում են իրականության կոնկրետ հատկությունների հիման վրա կոնկրետ գործողությունների փուլում, և հետո գործում են վերացական հատկությունների հիման վրա, որոնք էլ ձևավորում են կոնկրետ հատկություններ ֆորմալ գործողությունների փուլում[21]։ Վերջին տարիներին մտածողության վերաբերյալ Պիաժեի հայեցակարգը ներառվել է տեղեկատվության մշակման հայեցակարգերում։ Այսպիսով, մտածողությունը համարվում է այնպիսի մեխանիզմների արդյունք, որոնք պատասխանատու են տեղեկատվության ներկայացման և մշակման համար։ Համաձայն այս հայեցակարգի՝ մշակման արագությունը, ճանաչողական վերահսկողությունը և աշխատանքային հիշողությունը մտածողության հիմքում ընկած գլխավոր գործառույթներն են։ Կոգնիտիվ զարգացման նոր-Պիաժեյան տեսություններում մտածողության զարգացումը ծագում է մշակման արագության աճից, ընդլայնված ճանաչողական վերահսկողությունից և աճող աշխատանքային հիշողությունից[22]։

Պոզիտիվ հոգեբանությունը շեշտում է մարդու հոգեբանության դրական կողմերը որպես նույնքան կարևոր, որքան տրամադրության խաթարումները և այլ բացասական ախտանիշներն են։ «Հատկանիշների ուժերը և արժանիքները» գրքում Պետերսոնը և Սելիգմանը թվարկում են դրական հատկանիշների բազմաթիվ տեսակներ։ Չի ակնկալվում, որ մեկ անձը պետք է ունենա ամեն մի ուժ կամ էլ ամբողջությամբ դրսևորի տվյալ հատկանիշը։ Ցուցակը խրախուսում է դրական մտածողությունը, որը կառուցվում է մարդկային ուժերի հիման վրա, այլ ոչ թե ինչպես «ուղղել» այդ «ախտանիշները»[23]։

Հոգեվերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իդը», «էգոն» և «սուպեր էգոն» «հոգեկան ապարատի» երեք հատվածներն են՝ սահմանված Զիգմունդ Ֆրոյդի՝ հոգեկանի կառուցվածքային մոդելում․ դրանք այն երեք տեսական կառույցներն են, որոնց ակտիվության և փոխազդեցության հիման վրա նկարագրվում է հոգեկան կյանքը։ Այս մոդելի համաձայն, անհամատեղելի բնազդային միտումները ընդգրկված են «իդ»-ում, հոգեկանի կազմակերպված իրատեսական հատվածը «էգո»-ն է և քննադատական, բարոյական գործառույթը կատարում է «սուպեր էգոն»[24]։

Անգիտակցականը առաջարկվել է Ֆրոյդի կողմից նրա հոգեվերլուծության տեսության էվոլյուցիայի միջոցով՝ որպես մարդկային ցանկության կողմից նրա կամքի վրա ազդող զգացմունքային ուժ, որը դեռ գործում է ցածր յուրացվածությամբ մտքի սահմաններում։ Ֆրոյդի համար անգիտակցականը բնազդային ցանկությունների, կարիքների և հոգեկան կրիչների պահեստ է։ Քանի դեռ անցած մտքերը և հիշողությունները կարող են թաքցվել անմիջական գիտակցությունից, դրանք ուղղորդում են անհատի մտքերն ու զգացմունքները անգիտակցականի տիրույթից։[25]

Հոգեվերլուծության համար անգիտակցականը չի պարունակում այն ամենը, ինչը գիտակցված չէ, այլ այն, ինչը ակտիվ կերպով ճնշվում է գիտակցված մտքի կողմից կամ անձը չի ցանկանում այն հասցնել գիտակցությանը։ Որոշ իմաստով այս տեսակետը եսը կապում է անգիտակցականի հետ որպես հակառակորդ՝ ինքն իրեն ստիպելով պաահել այն, ինչը թաքնված է անգիտակցականում։ Եթե մարդը ցավ է զգում, նրա միտքը կենտրոնանում է այն մեղմացնելու վրա։ Նրա՝ ցավից ազատվելու և պահը վայելելու յուրաքանչյուր ցանկություն հրամայում է մտքին, թե ինչ անել։ Ֆրոյդի կարծիքով անգիտակցականը հասարակայնորեն անընդունելի գաղափարների, ցանկությունների, տրավմատիկ հիշողությունների և ցավոտ զգացմունքների պահեստ է, որը դուրս է թողնվում հոգեբանական արտամղման կողմից։Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ բովանդակությունը լինի ամբողջապես բացասական։ Հոգեվերլուծության տեսանկյունից անգիտակցականը ուժ է, որը կարող է ճանաչվել միային իր ազդեցությունների շնորհիվ-այն բնորոշում է իրեն որպես ախտանիշ[26]։


«Մտքի պղպջակ»-ը պատկերացում առաջացնող միտք է։

Սոցիալական հոգեբանությունը գիտություն է մարդկանց և խմբերի համագործակցության ձևերի մասին։ Այս միջբնագավառային տարածության գիտնականներն են հոգեբանները և սոցիոլոգները, թեև բոլոր սոցիալական հոգեբանները հավասարապես թե անձին և թե խմբին ընդունում են որպես իրենց վերլուծության միավորներ[27]։

Չնայած իրենց տարբերություններին՝ հոգեբանական և սոցիալական հետազոտողները հակված են տարբերվել իրենց նպատակներով, մոտեցումներով, մեթոդներով և տերմինաբանությամբ։ Նրանք նաև հակված են առանձնացնել իրենց ակադեմիական ամսագրերը և մասնագիտական հասարակությունները։ Սոցիոլոգների և հոգեբանների միջև համագործակցության ամենամեծ շրջանը անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներն են[28]։ Չնայած վերջին տարիներին աճող մեկուսացմանը և մասնագիտացմանը՝ համընկնումը և ազդեցությունը որոշ չափով պահպանվում են այս երկու գիտաճյուղերի միջև[29]։

Կոլեկտիվ անգիտակցականը, երբեմն հայտնի որպես կոլեկտիվ ենթագիտակցական, վերլուծական հոգեբանության տերմին է՝ սահմանված Կառլ Յունգի կողմից։ Այն անգիտակցական մտքի մի մասն է՝ հասարակության, ժողովրդի կամ ամբողջ մարդկության կողմից ընդունված փոխկապակցված համակարգում, որը բոլոր ընդհանուր փորձերի արգասիքն է և պարունակում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գիտությունը, կրոնը և բարոյականությունը։ Մինչդեռ Ֆրոյդը տարբերակում չէր դնում «անհատական հոգեբանության» և «կոլեկտիվ հոգեբանության» միջև, Յունգը տարբերակում էր կոլեկտիվ անգիտակցականը անհատական ենթագիտակցականից՝ յուրաքանչյուրի մոտ յուրովի։ Կոլեկտիվ անգիտակցականը հայտնի է նաև որպես «մեր տիպերի փորձառության պահեստ»[30]։

«Հոգեբանական տեսակներ» աշխատության «Սահմանումներ» գլխում Յունգը «կոլեկտիվ» հասկացության ներքո վկայակոչում է հասկացությունների խմբեր, սահմանում՝ տրված Լուսիեն Լեվի-Բրուլի կողմից 1910 իր How Natives Think գրքում։ Յունգը նշում էր, որ դա այն է, ինչ ինքը ներկայացրել է որպես կոլեկտիվ անգիտակցական։ Մյուս կողմից Ֆրոյդը չէր կիսում կոլեկտիվ անգիտակցականի վերաբերյալ գաղափարները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marić, Jovan (2005). Klinicka psihijatrija. Belgrade: Naša knjiga. էջ 22. ISBN 978-86-901559-1-0.
  2. Harper, Douglas. «Etymology of Thought». Online Etymology Dictionary. Վերցված է 2009-05-22-ին.
  3. Random House Webster's Unabridged Dictionary, Second Edition, 2001, Published by Random House, Inc., 978-0-375-42599-8, p. 1975
  4. Webster's II New College Dictionary, Webster Staff, Webster, Houghton Mifflin Company, Edition: 2, illustrated, revised Published by Houghton Mifflin Harcourt, 1999, 978-0-395-96214-5, p. 1147
  5. Caianiello, E.R. (1961). «Outline of a theory of thought-processes and thinking machines». Journal of Theoretical Biology. էջեր 204–235. Վերցված է June 27, 2013-ին.
  6. "Surfaces and Essences: Analogy as the Fuel and Fire of Thinking" by Douglas Hofstadter and Emmanuel Sander, 2013, Basic Books, 978-0-465-01847-5
  7. «The Neural Theory of Language and Thought». icbs.berkeley.edu. Վերցված է 20 January 2018-ին.
  8. "ThoughtForms – The Structure, Power, and Limitations of Thought: Volume 1 – Introduction to the Theory" by Peter Baum, 2013, Aesir Publishing, 978-0-9884893-0-1
  9. «Unconscious Thought Theory». changingminds.org. Վերցված է 20 January 2018-ին.
  10. Ap Dijksterhuis; Ap and Nordgren; Loran F. (2006). «A Theory of Unconscious Thought» (PDF chapter). Perspectives On Psychological Science. Vol. 1–2. էջեր 95–109. Վերցված է June 27, 2013-ին.
  11. "The Stuff of Thought: Language as a Window into Human Nature" by Steven Pinker, 2008, Penguin Books, 978-0-14-311424-6
  12. «Language of Thought Hypothesis | Internet Encyclopedia of Philosophy». www.iep.utm.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-11-20-ին.
  13. Martin Heidegger, What is Called Thinking?
  14. Dreyfus, Hubert. Dreyfus, Stuart. Mind Over Machine. Macmillan, 1987
  15. 15,0 15,1 Kim, J. (1995). Honderich, Ted (ed.). Problems in the Philosophy of Mind. Oxford Companion to Philosophy. Oxford: Oxford University Press.
  16. Companion to Metaphysics, By Jaegwon Kim, Gary S. Rosenkrantz, Ernest Sosa, Contributor Jaegwon Kim, 2nd edition, Wiley-Blackwell, 2009, 978-1-4051-5298-3
  17. Varela, Francisco J., Thompson, Evan T., and Rosch, Eleanor. (1992). The Embodied Mind: Cognitive Science and Human Experience. Cambridge, MA: MIT Press. 0-262-72021-3
  18. Cowart, Monica (2004). Embodied Cognition. ISSN 2161-0002. Վերցված է 27 February 2012-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  19. Di Paolo, Ezequiel (2009). «Shallow and Deep Embodiment» (Video, duration: 1:11:38). University of Sussex. Վերցված է 27 February 2012-ին.
  20. Gestalt Theory, By Max Wertheimer. Hayes Barton Press, 1944, 978-1-59377-695-4
  21. Piaget, J. (1951). Psychology of Intelligence. London: Routledge and Kegan Paul
  22. Demetriou, A. (1998). Cognitive development. In A. Demetriou, W. Doise, K. F. M. van Lieshout (Eds.), Life-span developmental psychology. pp. 179–269. London: Wiley.
  23. Schacter, Daniel L. (2011). Psychology Second Edition, "Positive Psychology". New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) 584 pp.
  24. Snowden, Ruth (2006). Teach Yourself Freud (illustrated ed.). McGraw-Hill. էջ 107. ISBN 978-0-07-147274-6.
  25. Geraskov, Emil Asenov (November 1, 1994). «The internal contradiction and the unconscious sources of activity». The Journal of Psychology. Վերցված է April 17, 2007-ին.
  26. The Cambridge companion to Freud, By Jerome Neu. Cambridge University Press, 1991, p. 29, 978-0-521-37779-9
  27. Social Psychology, David G. Myers, McGraw Hill, 1993. 0-07-044292-4.
  28. Sewell, W.H. (1989). Some reflections on the golden age of interdisciplinary social psychology. Annual Review of Sociology, Vol. 15.
  29. The Psychology of the Social, Uwe Flick, Cambridge University Press, 1998. 0-521-58851-0.
  30. Jensen, Peter S., Mrazek, David, Knapp, Penelope K., Steinberg, Laurence, Pfeffer, Cynthia, Schowalter, John, & Shapiro, Theodore. (Dec 1997) "Evolution and revolution in child psychiatry: ADHD as a disorder of adaptation. (attention-deficit hyperactivity syndrome)". Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry. 36. p. 1672. (10). July 14, 2007.

Այլ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]