Մասնակից:O'micron/Լենկթեմուրի արշավանքները Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Լենկթեմուրի արշավանքները Հայաստան, Միջինասիական զորապետ Լենկթեմուրի արշավանքը 14-րդ դարում։ 14-րդ դարի վեջին Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) միավորում է Փոքր Ասիայի քոչվորական ցեղերին`ստեղծելով հսկայական գերտերություն` Սամարղանդ մայրաքաղաքով։ Լենկթեմուրի բանակը առաջին հարվածը հասցրեց պարսկական բանակին` գրավելով Իրանի մեծ մասը։ 1386 թվականին թուրքմենները անցնելով Արաքս գետը Հայաստանի հյուսիսային մասից (Սյունիք) մտան Հայաստան։ Լենկթեմուրի զորքը ուզում էր իր դաժանության շնորհիվ խուսափել հայկական ենթաթագավորությունների դիմադրություններից։ Լենկթեմուրի զորքը հզոր դիմադրության հանդիպեց հատկապես Սասունում և Վանում։ Թուրքմենների հիմնական նպատակն էր գրավել հայերի նարևոր հենակետներից Կարսը և հզոր դիմադրությունից հետո, ի վերջո քաղաքը ընկավ։ Լենկթեմուրի հրամանով գերեվարեցին վանեցի կանանց և երեխաներին, իսկ տղամարդկանց գլորեցին ձորերը։ 15-րդ դարի սկզբին թուրքմենները կատարեցին իրենց վերջին արշավանքը դեպի Հայաստան։ 1402 թվականին թուրքմենները ջախջախեցին թուրքական սուլթան Բայազետին։ 1402-1403 թվականին Անգորայի ճակատամարտում թուրքմենները ներթափանցեցին Օսմանյան Թուրքիա, հասնելով Կոստանդնուպոլսի մատույցներին։ Ճակատամարտից հետո, 1405 թվականին Լենկթեմուրը մահացավ, իսկ գրաված երկրները ազատվեցին կոտորածներից։

Քաղաքական և տնտեսական կացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը և Բայազետը

Լենկթեմուրի մահից հետո, նրա ստեղծած հսկայածավալ պետությունը քայքայվեց։ Լենկթեմուրի գահաժառանգների միջև բռնկված գահաժառանգական կռիվներից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերը և ճակատամարտում ջախջախեցին թուրքմեններին։ Լինելով քոչվոր անասնապահներ, թաթարների տիրապետության շրջանում երկու անասնապահ ցեղերը շրջում էին նվաճված տարածքներով և սարսափ տարածում։ Կարա Յուսուֆի գահակալությամբ ակ-կոյունլուների պետությւոնը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նրա օրոք Ակ-կոյունլուների մայրաքաղաք հռչակվեց Թավրիզը։ Տերության տարածքում բացի ակ-կոյունլուների հիմնական տիրույթներից մտնում էր նաև Արևելյան Հայաստանը, պարսկական Անտրպատականը, Իրանը և Վրաստանը։ Ծերության նախօրյակին Կարա Յուսուֆը հավատարիմ մնալով իր քոչվորական արմատներին, գահը հանձնեց իր երիտասարդ որդուն և ինքը տեղափոխվեց Ալաշկերտի ամրոց և ամրացավ այնտեղ։ Հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին գրում է, որ ակ-կոյունլուների կառավարման տարիներին Հայաստանում շենություն էր տիրում։ Այս ժամանակաշրջանում հայերը հաջողությամբ կարողացան վերականգնել Հայաստանի քայքայված տնտեսությունտ։ Փոխվեց երկրի բնակչության ազգաբնակչությունը։ Բացի հայերից այստեղ կային նաև` արաբներ, թաթարներ, պարսիկներ և թուրքմեններ։ Կարա-կոյունլուների պետությունը անհամեմատ թույլ էր ակ-կոյունլուններից։ Կարա-կոյունլուները հենվում էին հայերի առաջադիմության վրա և նույնիսկ իրենց համարում հայ թագավորներ (շահ-ի Արման)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]