Ակ-կոյունլուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրոշ
Map Aq Qoyunlu 1478-es.svg

Ակ-կոյունլուներ (հայկական աղբյուրներում Աղ–Օղլու, թուրքական սպիտակախոյեր, «ակ»–«սպիտակ» և «կոյուն»–«ոչխար» բառերից), թուրքմեն–օղուզների քոչվոր ցեղախումբ, որ հաստատվել էր Տիգրիսի վերին հոսանքում, 14-15-րդ դարերում։

Ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղախմբի տիրող ազգատոհմը Բայանդուրի հարստությունն էր, որը իշխանություն էր հաստատել Հայաստանի Ամիդ քաղաքից մինչև Սեբաստիա ընկած ընդարձակ տարածքի վրա։ Երկարատև պայքարում Ակ-կոյունլուների առաջնորդ Ուզուն–Հասանը հաղթեց (1467) Կարա–Կոյունլուներին և իշխանությունը տարածեց Հայաստանի, Ատրպատականի, Իրանի և Իրաքի վրա՝ կենտրոն ունենալով Թավրիզը։ Նրա գահակալության վերջին տարիներին և հաջորդների ժամանակ հպատակ ժողովուրդների կեղեքումը մեծ չափերի հասավ։

1473 թվականին Ուզուն–Հասանը պարտություն կրեց օսմանյան թուրքերից և կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ուզուն–Հասանին հաջորդեց որդին՝ Յաղուբ–բեկը, որի օրոք (1478–1490) իշխանությունը փաստորեն անցավ քոչվոր ցեղերի զորեղ առաջնորդներին, որոնք պատերազմներ մղեցին Վրաստանի (1484) և Ղզլբաշ ցեղերի դեմ (1488

Նրա ժամանակ ծանրացավ հատկապես հարկային լուծը և ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Նրա մահից հետո երկրում ծայր առան գահակալական արյունահեղ պատերազմներ, որոնք տևեցին մինչև Ակ-կոյունլուների վերջնական պարտությունը։ 1502 թվականին Սեֆեյան շահ Իսմայիլ I գրավեց Ակ-կոյունլուների տիրապետությանը ենթարկված երկրամասերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png