Մասնակից:Սարգսյան Նարե/Ավազարկղ
Սպիտակապոչ նապաստակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lepus townsendii
(Bachman, 1839)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Սպիտակապոչ նապաստակ[1][2] (լատին․՝ Lepus townsendii) նապաստակների տեսակ, ապրում են Հյուսիսային Ամերիկայում: Տեսակը այդպես է անվանել ամերիկացի բնաբան Ջոն Կերկ Թաունսենդը (1809-1851)[3]:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարոությունը 56,5 - 65,5 սմ է, քաշը 2,75-3,6 կգ է: Արուն սովորաբար էգից ավելի խոշոր է: Բրդի գունավորումը վերևից դեղնա-շականակագույնից մինչև մոխրա-շականակագույն է: Այլ տեսակների համեմատ այս տեսակների պոչը սպիտակ է դեղնա-շականակագույն կամ մոխրագույն գծերով:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տեսակը տարածված է Կանադայում (Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Մանիտոբա, Սասկաչևան), ԱՄՆ (Կալիֆորնիա, Կոլորադո, Այդահո, Իլլինոյս, Այովա, Կանզաս, Միննեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու-Մեքսիկո, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Հարավային Դակոտա, Վաշինգտոն, Վիսկոնսին): Այս տեսակին հանդիպում էին Կոլումբիայի դաշտում 30 մ բարձրության վրա և Կոլորադոյի Բրոս լեռան վրա՝ ծովի մակարդակից 4319 մ բարձրության վրա: Հիմնական բնակավայրը բաց տափաստաններն ու հարթավայրերն են:
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում վարում է գիշերային միայնակ կյանք: Սնվում է հիմնականում խոտաբույսերով, ձմեռային թփերով: Օրվա ընթացքում այն թաքնվում է հողային անցքերի կամ խիտ բուսականության մեջ: Գիշատիչներից արագ թաքնվելու համար ձյան մեջ արահետներ է ստեղծվում, ձյան տակ՝ թունելներ: Արագությունը հասնում է մինչև 55 կմ/ժ: Հղիության շրջանը միջինը 42 օր է, սերնդի չափը 1-ից 11 ձագ է, միջինը՝ չորսից հինգ, և կախված է շրջակա միջավայրից: Կաթով կերակրումը շարունակվում է մեկ ամիս: Բնական թշնամիներն են աղվեսը, կոյոտը և գիշատիչ թռչունները:Մարդիկ որսում են այս նապաստակները մորթու և մսի համար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гуреев А. А. 1964. Зайцеобразные (Lagomorpha) // Фауна СССР. Млекопитающие. Т. 3, Вып. 10. C. 190.
- ↑ В словаре В. Е. Соколова назван бесхвостым зайцем, что следует рассматривать как очевидную опечатку. В данном издании преобладают переводы английских или латинских названий, английское название этого вида - White-tailed jackrabbit.
- ↑ Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 416. — 574 p. — ISBN 978-0-8018-9304-9