Աղվեսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1906 թվական
ՎիքիդարանԱղվեսը

Աղվեսը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, որի ակունքը ժողովրդական է։ Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ստեղծագործության ինքնագիրը չի պահպանվել։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղվեսը» բանսատեղծությունը գրելիս Հովհաննես Թումանյանն օգտվել է Կ․ Կոստանյանցի՝ 1892 թվականին Թիֆլիսում գրված «Նոր ժողովածուի» Ա պրակի տարբերակից՝ ժողովրդական երգի միջին հայերենը վեր ածելով ժամանակակից գրական-ժողովրդական լեզվի և փոխելով բազմաթիվ բառեր ու տողեր։ Թումանյանը «Ի վերայ աղուէսին» վերնագիրը դարձրել է «Աղվես»[1]։

«Աղվեսը» բանսատեղծությունն առաջին անգամ «Միջնադարյան ժողովրդականից» ենթագրերով տպագրվել է 1906 թվականի Հասկեր ամսագրի № 12 համարի 405-406-րդ էջերում, այնուհետև՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած Բանաստեղծություններ շարքում 97-98-րդ էջերում։ Առանձին նկարազարդ գրքույկով հրապարակվել է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի «ժողովրդական երգեր» բաժնում 135-136-րդ էջերում առանց ենթավերնագրի, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում գիտական հրատարակչության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 219-220-րդ էջերում։

Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ էջ 611.