Մասնակից:Ոսկեհատ Մ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեհատ Մ/Ավազարկղ

Ամիլոիդոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզ (անգլ.՝ Amyloidosis), հիվանդությունների խումբ, որը բնութագրվում է հյուսվածքներում ոչ նորմալ սպիտակուցի՝ ամիլոիդային ֆիբրիլների կուտակմամբ[1]։ Հիվանդության ախտանշանները կախված են ամիլոիդի տեսակից և հաճախ բավականին բազմազան են[2]։ Ախտանշաններն ընդգրկում են հոգնածություն, քաշի կորուստ, կանգնելիս աչքերի առաջ մթնեցում (օրթոստատիկ հիպոտենզիա, կոլապս), թմրածության զգացողություն, դիարեա, արյունահոսություն, ոտքերի այտուց, լեզվի մեծացում, սպլենոմեգալիա (փայծաղի մեծացում)[2]։

Կան ամիլոիդոզի մոտ 30 տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ սպիտակուցի սխալ ֆոլդինգի արդյունք է[3]։ Դրանցից որոշները ժառանգական են, մյուսները՝ ձեռքբերովի[4]։ Ամիլոիդոզը լինում է տեղային և համակարգային։ Համակարգային ամիլոիդոզի չորս ամենատարածված տեսակներն են՝ թեթև շղթաներով (AL), բորբոքային (AA), դիալիզային (Aβ2M), ժառանագական և ծերունական (ATTR)[2]։

Ախտորոշումը հավանական է, երբ մեզում հայտնաբերվում է սպիտակուցը, առկա են օրգանների մեծացում կամ բազմաթիվ պերիֆերիկ նյարդերի ախտահարումներ առանց անհայտ պատճառի[5]։ Ախտորոշումը հաստատվում է հյուսվածքների բիոպսիայի և հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։ Բազմազան ախտանիշների պատճառով վերջնական ախտորոշումը հաճախ պահանջում է որոշակի ժամանակ[6]։

Բուժումն ուղղված է ոչ նորմալ ամիլոիդ սպիտակուցի քանակի նվազեցմանը։ Երբեմն սա կարող է կատարվել հիմնական պատճառի հայտնաբերմամբ և բուժմամբ։ АL ամիլոիդոզը զարգանում է տարեկան մոտ 3-13/1 մլն հաճախականությամբ, АА-ն՝ 2/1 մլն հաճախականությամբ։ Այս երկու տեսակների դեպքում հիվանդության սկիզբը հիմնականում լինում է 55-60 տարեկանում։ Առանց բուժման կյանքի տևողությունը վեց ամսից մինչև չորս տարի է[5]։ Զարգացած երկրներում ամիլոիդոզով 1000 հիվանդներից մեկը մահանում է[6]։ Ամիլոիդոզը նկարագրվել է սկսած 1639 թ․-ից[5]։

Ախտանիշներ և աշտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզի կլինիկական պատկերը խիստ բազմազան է՝ կախված ամիլոիդի կուտակման տեղից։ Երիկամները և սիրտը ամենահաճախ ախտահարվող օրգաններն են։

Ամիլիոդի կուտակումը երիկամներում կարող է առաջացնել նեֆրոտիկ համախտանիշ, որը զարգանում է երիկամների՝ սպիտակուցը «պահելու» կարողության նվազմամբ և արդյունքում սպիտակուցի ֆիլտրմամբ։ Նեֆրոտիկ համախտանիշը զուգորդվում է երիկամների վնասման երկու բիոքիմիական մարկերների՝ կրեատինինի և միզանյութի մակարդակի արյան մեջ բարձրացմամբ կամ առանց[7]։ АА ամիլոիդոզի դեպքում երիկամները 91-96% դեպքերում ախտահարված են[8], սիմպտոմները տարբերվում են մեզում սպիտակուցի առկայությունից մինչև նեֆրոտիկ համախտանիշ և երիկամային անբավարարություն։

Ամիլիոդի կուտակումը սրտում կարող է հանգեցնել և՛ դիաստոլիկ, և՛ սիստոլիկ սրտային անբավարարության։ Կարող են լինել ԷՍԳ փոփոխություններ՝ ցածրալիք ատամիկների առաջացում, հաղորդչականության խանգարումներ, ինչպես օրինակ ատրիովենտրիկուլյար կամ սինոատրիալ պաշարում։ Էխոկարդիոգրաֆիայով հայտնաբերվում է սրտամկանի սահմանափակ արյունալեցում, պահպանված կամ չնչին փոփոխված սիստոլիկ դիսֆունկցիայով[7]։ АА ամիլոիդոզը հիմնականում «խնայում» է սիրտը[8]։

Ամիլոիդոզով հիվանդները չեն ունենում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ, սակայն կարող են ունենալ զգացող կամ աուտոնոմ (ինքնավար) նյարդերի վնասումներ (պոլինեյրոպաթիաներ)։ Զգացող նեյրոպաթիաները զարգանում են սովորաբար սիմետրիկ՝ դիստալից պրոքսիմալ կերպով։ Ինքնավար նյարդերի վնասումները կարող են հանգեցնել օրթոստատիկ հիպոտենզիայի, բայց կարող է զարգանալ նաև աստիճանաբար՝ սկսվելով ոչ սպեցիֆիկ ստամոքսաղիքային նշաններից, ինչպես օրինակ սրտխառնոց, փորկապություն, վաղ հագեցում, ևն[9]։

Ամիլոիդի կուտակումը լյարդում կարող է հանգեցնել շիճուկային ամինոտրանսֆերազների և հիմնային ֆոսֆատազի մակարդակի բարձրացման, որոնք լյարդի վնասման բիոքիմիական մարկերներ են․ վերջինս հանդիպում է հիվանդների մոտ մեկ երրորդի մոտ[10]։ Լյարդի մեծացումը հաճախ է հանդիպում։ Ի հակադրություն սրան, փայծաղի մեծացումն ավելի հազվադեպ է հանդիպում՝ հիվանդների մոտ 5% -ի մոտ։ Փայծաղի դիսֆունկցիան, որը հանգեցնում է արյան քսուկում Հոուել-Ջոլլիի մարմնիկների առաջացման, հանդիպում է հիվանդների մոտ 24%-ի մոտ[9]։ Մալաբսորբցիան (աղիներում սննդանյութերի ներծծման խանգարումներ) նկարագրվում է AL ամիլոիդոզի մոտ 8.5% և AA ամիլոիդոզի 2.4% դեպքերում։ Մալաբսորբցիայի հնարավոր մեխանիզմներից մեկը ամիլոիդի կուտակումն է աղիքային միկրոթավիկների կատարներում (մատների նման ելուններ, որոնք մեծացնում են աղիներում սննդանյութերի ներծծման մակերեսը) հանգեցնելով թավիկների ախտահարման և սպրու հիշեցնող պատկերի[10]։

Հազվադեպ դրսևորումներից է արյունահոսությունների զարգացումը, ինչպես նաև աչքերի շուրջ կապտուկների զարգացումը, որն անվանվել է «ջրարջի աչքեր»։ Վերջիններս պայմանավորված են անոթների պատերում ամիլոիդի կուտակմամբ և թրոմբինի և մակարդման X գործոնի ակտիվության նվազմամբ ամիլոիդի հետ կապվելուց հետո[11]։

Ամիլոիդը, կուտակվելով հյուսվածքներում, հանգեցնում է նրանց կառույցների մեծացման։ AL ամիլոիդոզով հիվանդների 20%-ի մոտ նկարագրվում է լեզվի մեծացում (մակրոգլոսիա), ինչը կարող է հանգեցնել քնի օբստրուկտիվ ապնոէի, կուլ տալու դժվարության (դիսֆագիա), խանգարված համային զգացողության[12]։ Լեզվի մեծացում չի հանդիպում ամիլոիդոզի ATTR կամ AA տեսակների դեպքում[11]։ Ուսերի մեծացումը, որը հայտնի է որպես «ուսաբարձիկի» նշան, պայմանավորված է սինովիալ տարածությունում ամիլոիդի նստեցմամբ։ Կոկորդում ամիլոիդի դեպոզիտների զարգացումը պայմանավորում է ձայնի խռպոտության զարգացումը[11]։ Aβ2MG ամիլոիդոզի (հեմոդիալիզ-կապակցված ամիլոիդոզ) դեպքում ամիլոիդը կուտակվումէ նաև սինովաիլ հյուսվածքում՝ առաջացնելով սինովիտ, ինչը կարող հանգեցնել կարպալ(դաստակային) թունելի համախտանիշի զարգացման[12]։

Ներզատիչ գեղձերից վահանագեղձը և մակերիկամները կարող են ախտահարվել։ Ամիլոիդոզով հիվանդների 10–20%-ի մոտ նկարագրված է հիպոթիրեոզ։ Մակերիկամային անբավարարությունը դժվար է գնահատել, քանի որ օրթոստատիկ հիպոտենզիան և շիճուկային նատրիումի ցածր կոնցենտրացիան կարող է պայմանավորված լինել նաև ինքնավար նյարդային համակարգի ախտահարմամբ և սրտային անբավարարությամբ[13]։

«Ամիլոիդի դեպոզիտները հայտնաբերվում են ենթաստամոքսային գեղձում շաքարային դիաբետով հիվանդների մոտ, չնայած որ հայտնի չէ՝ արդյոք այն ֆունկցիոնալ առումով կարևոր է, թե ոչ։ Պանկրեատիկ ամիլոիդի հիմնական բաղադրյալը 37 ամինաթթվից կազմված կղզյակային պոլիպեպտիդ է՝ հայտնի ամիլին անվանմամբ։ Այն կուտակվում է ինսուլինի հետ ենթաստամոքսային գեղձի ß բջիջների սեկրետոր գրանուլներում»։ (Ռանգ և Դալե, Ֆարմակոլոգիա, 2015)։

Հազվադեպ ամիլիոդի կուտակումները կարող են այնքան մեծանալ, որ դասակարգվում են որպես ամիլոիդոմա՝ ամիլոիդային օջախ, որը մակրոսկոպիկ նկարագրվում է որպես հյուսվածքի ոչ նորմալ զանգված։

Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու օրգանիզմում բջիջներն ունեն սպիտակուց սինթեզելու երկու ճանապարհ։ Որոշ սպիտակուցներ սինթեզվում են որոշակի հաջորդականությամբ ամինաթթուներից՝ միանգամից որպես մեկ ամբողջականություն , մյուս դեպքում սպիտակուցի հատվածները առանձին-առանձին սինթեզվում են և հետո միայն միանում որպես ամբողջական սպիտակուց։ Բայց վերջին դեպքում օրիգինալ սպիտակուցը կարող է կրկին մասնատվել առանձին հատվածների։ Միացման և անջատման այս գործընթացը ("flip flopping") տեղի է ունենում տարբեր սպիտակուցների համար, և դրանցից մեկն էլ հանգեցնում է ամիլոիդոզի զարգացման։

Ամբողջական սպիտակուցը կամ նրա հատվածները ենթակա են միսֆոլդինգի ռիսկի, քանի որ նրանք սինթեզվում են որպես քիչ ֆունկցիոնալ սպիտակուց։ Սա առաջացնում է պրոտեոլիզ, որը սպիտակուցի ուղղորդված քայքայումն է բջջային ֆերմենտներով, որոնք կոչվում են պրոտեազներ, կամ ներբջջային մարսման ճանապարհով; պրոտեազները քայքայում են չֆոլդավորված սպիտակուցը կամ նրա ֆրագմենտները։ Խնդիր է առաջանում այն դեպքում, երբ պրոտեոլիզի գործընթացում սպիտակուցները չեն քայքայվում, քանի որ չֆոլդավորված սպիտակուցները երբեմն դառնում են քայքայման նկատմամբ բավականին կայուն։ Երբ սպիտակուցի ֆրագմնենտները չեն տարրալուծվում, ագրեգացվում են՝ ձևավորելով օլիգոմերներ։ Ագրեգացիայի պատճառն այն է, որ սպիտակուցի չտարրալուծված ֆրագմենտները հիդրոֆոբ β շղթաներ են։ Նրանք սովորաբար կուտոկվում են սպիտակուցի կենտրոնում, մինչդեռ սպիտակուցի այն ֆրագմենտները, որոնք լուծելի են, հայտնաբերվում են սպիտակուցից դուրս։ Ջրային միջավայրում այս հիդրոֆոբ հատվածները ագրեգացվում են այլ հիդրոֆոբ մոլեկուլների հետ։ Ձևավորված այս հիդրոֆոբ ագրեգատը կայունանում է գլիկոզամինոգլիկանների և շիճուկային ամիլոիդ P-ի (SAP) միջոցով, սպիտակուց, որը կանխում է պրոտեոլիտիկ քայքայումը։ Այս կայունացված ֆրագմենտները կոչվում են օլիգոմերներ։ Օլիգոմերները կարող են ագրեգացվել միասին և ձևավորել ամիլոիդային թելիկներ (ֆիբրիլներ)։ Ե՛ւ օլիգոմերները, և՛ ամիլոիդային թելիկները տոքսիկ են բջիջների համար և հանգեցնում են օրգանի դիսֆունկցիայի[14]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզի վերջնական ախտորոշումը պահանջում է հյուսվածքի բիոպսիա և հյուսվածաբանական հետազոտություն։ Բիոպսիայի արդյունքում հայտնաբերվում են բնորոշ ամիլոիդային դեպոզիտներ։ Հյուսվածքը հետագայում ներկվում է տարբեր ներկերով։ Ամենաինֆորմատիվը կոնգո կարմիրով ներկումն է, որը, փոխազդելով բևեռացված լույսի հետ, ամիլոիդ սպիտակուցին հաղորդում է կանաչ երանգ մանրադիտակման ժամանակ։ Թիոֆլավին Т-ն ևս կարող է օգտագործվել[15]։

Համակարգային ամիլոիդոզի դեպքում բիոպտատն առաջին հերթին վերցվում է ենթամաշկային որովայնային ճարպից, քանզի այն ավելի հեշտ է ստացվում, քան ուղիղ աղուց, թքագեղձերից կամ ներքին օրգաններից։ Որովայնային ճարպի հետազոտությունը լիարժեք զգայուն հետազոտություն չէ, և երբեմն այլ ախտահարված օրգանի (օրինակ՝ երիկամի) հետազոտություն ևս պահանջվում է լիարժեք վերջնական ախտորոշման համար[16]։ Օրինակ՝ AL ամիլոիդոզի միայն 85% հիվանդների մոտ են ստացվում ճարպի բիոպսիայի դրական արդյունքներ կոնգոր կարմիրով ներկման դեպքում[17]։ Ի համեմատ սրան, ուղիղ աղուց վերցված բիոպտատի հետազոտությունն ունի 74–94% զգայունություն[18]։

Ամիլոիդ սպիտակուցի տեսակը կարող է որոշվել տարբեր եղանակներով՝ ոչ նորմալ սպիտակուցի հայտնաբերում արյան մեջ (սպիտակուցների էլեկտրոֆորեզով կամ թեթև շղթաների հայտնաբերմամբ), հյուսվածքում սպեցիֆիկ հակամարմինների ամիլոիդին կապումով (իմունահիստոքիմիական հետազոտություն), կամ սպիտակուցների անջատմամբ և յուրահատուկ ամինաթթուների որոշմամբ[19]։

Իմունահիստոքիմիական հետազոտությամբ կարող են հայտնաբերվել AA ամիլոիդոզի դեպքերի մեծամասնությունը, մինչդեռ AL ամիլոիդոզի դեպքերի մեծ մասը կարող են և չհայտնաբերվել [20]։ Լազերային հատումը ևսպեկտրէկտոմիան ամենավստահելի եղանակներն են ամիլոդիոզի տարբեր տեսակների հայտնաբերման համար [21]։

AL ամիլոիդոզը ամենատարածված տեսկան է, և ախտորոշումը հաճախ սկսվում է պլազմատիկ բջիջների պրոլիֆերատիվ ախտահարման հայտնաբերմամբ, ինչն ուղեկցվում է հիշողության B բջիջների կողմից ոչ նորմալ իմունագոլբուլինների կամ նրանց հատվածների սինթեզով։ Մեզի կամ արյան սպիտակուցների իմունաֆիքսացիոն էլէկետրոֆորետիկ հետազոտությունը AL ամիլոիդոզով հիվանդների 90%-ի մոտ տալիս է դրական արդյունք[22]։ Հետազոտման այս եղանակն ավելի զգայուն է, քան սովորական էլեկտրոֆորեզը, սակայն քիչ հասանելի է տարբեր բժշկական կենտրոններում։ Որպես այլընտրանքային հետազոտոթյուն կարող է օգտագործվել ոսկրածուծի բիոպսիան և ուռուցքային պլազմատիկ բջիջների հայտնաբերումը, հատկապես այն հիվանդների մոտ, ում մոտ էլեկտրոֆորեզով ստացվել է բացասական արդյունք[22]։

ATTR ամիլոիդոզը կամ ընտանեկան տրանսթիրետին-կապակցված ամիլոիդոզ կարելի է ենթադրել այն ընտանիքներում, որտեղ ընատնքի անդամների մոտ նկարագրվում են իդիոպաթիկ (անհայտ ծագման) նեյրոպաթիաներ կամ սրտային անբավարարություն և բացառվում է պլազմատիկ-բջջային պրոլիֆերատիվ ախտահարումը։ ATTR ամիլոիդոզը կարող է ախտորոշվել իզոէլեկտրիկ ֆոկուսավորման եղանակով, որն առանձնացնում է մուտացված տրանսթիրետինը։ Հետազոտման արդյունքները լրացուցիչ կարող են հաստատվել գենետիկ հետազոտությամբ տրանսթիրետինի սպեցիֆիկ մուտացիաները հայտնաբերելու համար, որոնք նախատրամադրում եմ ամիլոիդոզի առաջացմանը[23]։ AA ամիլոիդոզը կարոելի է ենթադրել այն դեպքում, երբ հիվանդները անամնեզում նշում են երկարատև ինֆեկցիոն կամ այլ բորբոքային հիվանդություններ։ AA ամիլոիդոզը կարող է ախտորոշվել իմունահիստոքիմիական եղանակով[23]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիլոիդոզի դասակարգումը նախկինում հիմնված էր կլինիկական պատկերի վրա։ Սկսած վաղ 1970թթ-ից առաջ քաշվեց կոնկրետ ամիլիոդային սպիտռակուցի տեսակի գաղափարը։ Տարբեր դասակարգման սխեմաներ առաջ քաշվեցին հիմնված ախտահարված օրգանի և կլինիկական նկարագրի վրա։ Ամենատարածված դասակարգմամբ տարբերակում են առաջնային (իդոիպաթիկ) ամիլիոդոզ, երբ կոնկրետ պաթոլոգիա ամիլիոդիոզին հանգեցնող չի հայտնաբերվում, և երկրորդային ամիլոիդոզ (օրինակ՝ քրոնիկ բորբոքման պատճառով ծագած)։ Որոշ դասակարգումներով առանձնացվում է նաև միելոմա-կապակցված ամիլոիդոզ, ընտանեկան և տեղային ամիլիոդոզ։

Ամիլիոդոզի դասակարգման ժամանակակից շրջանը սկսվում է ուշ 1960թթ-ից, երբ ստեղծվեցին ամիլոիդային ֆիբրիլները լուծելի դարձնելու մեթոդներ։ Նկարագրական դասակարգումը, ինչպիսին է առաջնային, երկրորդային և այլ (օրինակ՝ ծերունական), այլևս քիչ կիրառելի են իրենց քիչ ինֆորմատիվ լինելու հետ կապված։

Ամիլոիդիզի ժամանակակից դասակարգան մեջ օգտագործվում են հապավումներ, որոնք ցույց են տալիս ամիլոիդ սպիտակուցի սպեցիֆիկ տարբերակը, որը կազմում է ամիլոիդային դեպոզիտների հիմնական մասը։ Հապավումներն սկսվում են A-ով։ Օրինակ՝ տրանսթիրետին-կապակցված ամիլոիդոզը կոչվում է "ATTR"։ Դեպոզիտները տարբերվում են տարբեր հիվանդների մոտ, սակայն հիմնականում կազմված են մեկ հիմնական ամիլոիդածին սպիտակուցից։ Դեպոզիտները կարող են լինել համակարգային (ախտահարվում են տարբեր օրգան-համակարգեր) և օրգան-յուրատիպ։ Ամիլոիդոզի շատ տարբերակներ ժառանգական են՝ պայմանավորված ելքային սպիտակուցի մուտացիայով։ Մյուս տարբերակները ծագում են տարբեր հիվանդությունների արդյունքում, երբ դիտվում է ինչ-որ սպիտակուցի սինթեզի ուժեղացում, օրինակ՝ իմունագոլբուլինների թեթև շղթաներ (AL ամիլոիդոզ), կամ սուր փուլի սպիտակուցների տևական արտադրություն քրոնիկ բորբոքումների դեպքում (АА ամիլոիդոզ

Հայտնաբեված են մոտ 60 ամիլոիդ սպտակուցներ[24] ։ Դրանցից առնվազն 36-ը կապակցված են մարդկանց մոտ հանդիպող հիվանդությունների հետ[25]։ Ամիլոիդի անունը սովորաբար սկսվում է "A" տառով։ Ստորև բերվում է ամիլոիդ սպիտակուցների առավել տարծված տեսակների համառոտ նկարագրությունը։

Հապա-

վում

Ամիլոիդի տեսակ/գեն Նկարագիր Մենդելիան ժառանգման օնլայն տարբերակ
AL ամիլոիդի թեթև շղթաներ AL ամիլոիդոզ / բազմակի միելոմա. Պարունակում է իմունագլոբուլինների թեթև շղթաներ (λ,κ) պլազմատիկ բջիջների կողմից սինթեզված։ 254500
AA SAA Շիճուկային ամիլիոդ A (SAA), սուր փուլի սպիտակուց է, որն առաջանում է բորբոքման դեպքում։
β ամիլոիդ/APP Հայտմաբերվում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում գլխուղեղում։ 605714
ALECT2 LECT2 LECT2 ամիլոիդոզի դեպքում LECT2 սպիտակուցի դեպոզիտներ են առաջանում երիկամներում և տարբեր այլ օրգաններում, սակայն միայն երիկամների կողմից են առաջանում ախտանիշներ և աշտանշաններ՝ բնորոշ երիկամային անբավարարությանը[26]։
ATTR տրանսթիրետին Սպիտակուց, հիմնականում սինթեզված լյարդում, տեղափոխում է թիրոքսինը և ռետինոլ-կապող սպիտակուցը[27]։ Այս նորմալ շիճուկային սպիտակուցի մուտացված տարբերակը սովորաբար հայտնաբերվում է ընտանեկան ամիլոիդային եյյրոպաթիաների դեպքում։ TTR նաև դեպոզիտներ է առաջացնում սրում ծերունական համակարգային ամիլոիդոզի դեպքում [28]։ Հայտնաբերվում է նաև լեպտոմենինգեալ ամիլոիդոզի դեպքում։ 105210
2M β2 միկրոգլոբուլին β2m-ը նորմալ շիճուկային սպիտակուց է, հյուսվածքահամատեղելիության գլխավոր կոմպլեքսի(MHC) առաջին դասի մոլեկուլների բաղկացուցիչ մաս է։ Հեմոդիալիզ-կապակցված ամիլոիդոզ։
AIAPP ամիլին Հայտնաբերվում է պանկրեասում շաքարային դիաբետի տիպ 2-ի դեպքում։
APrP պրիոնային սպիտակուց Պրիոնային հիվանդության դեպքում չֆոլդավորված պրիոնային սպտակուցները դեպոզիտներ են առաջացնումհյուսվախքներում, նման ամիլոիդ սպիտակուցներին։ Օրինակ՝ Կրեյցֆելդ-Յակոբսի հիվանդություն (մարդ), խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա ("կովերի կատաղություն", խոշոր եղջերավոր անասուններ)։ Վերջերս նկարագրված ընտանեկան պրիոնային հիվանդության դեպքում նկարագրվում է ծայրամասային ամիլոիդոզ, որն առաջացնում է նեյրոպաթիա և լուծ[29]։ 123400
AGel GSN Ֆիննական տիպի ամիլոիդոզԱ 105120
ACys CST3 Գլխուղեղային ամիլոիդային անգիոպաթիա, Իսլանդական տիպ 105150
AApoA1 APOA1 Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
AFib FGA Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
ALys LYZ Ընտանեկան վիսցերալ ամիլոիդոզ 105200
? OSMR Մաշկի առաջնային ամիլոիդոզ 105250
ABri

ADan

ITM2B Գլխուղեղային ամիլոիդային անգիոպաթիա, Բրիտանական տիպ, Դանիական տիպ 176500

117300

APro պրոլակտին պրոլակտինոմա
AKer եղջերաթաղանթի ընտանեկան ամիլոիդոզ
AANF նախասրտային նատրիումուրետիկ պեպտիդ նախասրտերի ծերունական ամիլոիդոզ
ACal կալցիտոնին վահանագեղձի մեդուլյար կարցինոմա

2010թ-ի տվյալներով նկարագրվել են մարդու 27 և կենդանիների 9 ֆիբրիլային սպիտակուցներ, ինչպես նաև 8 ներառուկային մարմնիկներ[30]։

Նախկին կլինիկական դասակարգմամբ տարբերում են ամիլոիդոզի հետևյալ տեսակները․

  • Համակարգային ամիլոիդոզ, ախտահարվում են մեկից ավել օրգան-համակարգեր։ Օրինակ՝ AL, AA և Aβ2m ամիլոիդոզներ[31]։
  • Տեղային ամիլոիդոզ, ախտահարվում է մեկ օրգան կամ հյուսվածք։ Օրինակ՝ , IAPP, նախասրտային նատրումուրետիկ պեպտիդը (մեկուսացված նախասրտային ամիլիոդոզի դեպքում) և կալցիտոնինը (վահանգեղձի մեդուլյար քացկեղի դեպքում)[31]։

Մեկ այլ դասակարգմամբ առանձնացնում են՝

  • Առաջնային ամիլոիդոզ, առաջանում է իմուն բջիջների դիսֆունկցիայի դպեքում, ինչպես օրինակ բազմակի միելոմայի կամ իմունոցիտերի այլ ախտահարումների դեպքում։
  • Երկրորդային (ռեակտիվ), զարգանում է որպես մեկ այլ քրոնիկ բորբոքային հիվանդության կամ հյուսվածք-քայքայող հիվանդության բարդություն։ Օրինակ՝ ռեակտիվ համակարգային ամիլոիդոզ, մաշկի երկրորդային ամիլոիդոզ[31]։

Ի հավելումն, կախված ախտահարված օրգանից, որտեղ կուտակվում են ամիլոիդային սպիտակուցները, առանձնացնում են մեզենքիմալ (մեզոդերմից զարգացած օրգաններ) և պարենքիմատոզl (էկտոդերմից կամ էնտոդերմից զարգացած օրգաններ)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է ամիլոիդոզի տեսակից։ Մելֆալանի բարձր դեղաչափերով բուժումը (քիմիոթերապևտիկ դեղամիջոց) հաջորդող ցողունային բջիջների տրանսպլանատցիայով ցույց է տվել խոստումնալից արդյունքներ AL ամիլոիդոզի I և II շրջաններում[32]։ Այնուամենայնիվ, միայն հիվանդների 20–25%-ը կարող են իրենց թույլ տալ դիմել ցողունային բջիջների տրանսպլանտացիայի եղանակին։ Քիմիոթերապիան և ստերոիդները՝ մելֆալան և դեքսամետազոն, հիմնական բուժումն է AL ամիլիոդիոզով հիվանդների համար, ովքեր չեն կարող դիմել ցողունային բջիջների փոխպատվաստման[32]։

AA ամիլոիդոզի դեպքում ախտանիշները կարող են հետզարգանալ պատճառ հանդիսացող հիվանդության բուժման դեպքում։ Ցույց է տրվել, որ էպրոդիզատ պրեպարատը, ընկճելով ամիլոիդային ֆիբրիլների պոլիմերիզացիան, մեղմացնում է երիկամային վնասումը։

ATTR ամիլոիդոզի դեպքում հիմնական բուժումը լյարդի փոխպատվաստումն է, քանի որ մուտացված տրանսթիրետինը, որը վերածվում է ամիլոիդային սպիտակուցի, սինթեզվում է լյարդում[33]։

Ամիլոիդոզով հիվանդներն օժանդակություն են ստանում միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Ամիլոիդոզի հիմնադրամը, Ամիլոիդոզի օժանդակության խմբեր կազմակերպությունը, Ամիլոիդոզ Ավստրալին, և այլն[34][35]։

Կանխագուշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխագուշակումը տարբեր է՝ կախված ամիլոիդոզի տեսակից։ Բուժման բացկայության դեպքում AL ամիլոիդոզի ելքը անբարենպաստ է, կյանքի տևողությունը սովորաբար մեկից երկու տարի։ AL ամիլոիդոզը, կախված սրտային բիոմարկերների (օր․՝ տրոպոնին) մակարդակից արյան մեջ, ըստ ծանրության դասակարգվում է երեք աստիճանների։ Կյանքի տևողությունը տարբեր է ծանրության աստիճանի փոփոխմանը համարժեք՝ 26, 11 և 3.5 ամիս համապատասխանաբար I, II և III աստիճանների դեպքում[36]։ AA ամիլոիդոզով հիվանդների մոտ հիվանդության ելքը կախված է պատճառ հանդիսացող հիվանդությունից և շիճուկում ամիլիոդ A սիտակուցի մակարդակից[37]։ ATTR ամիլոիդոզն ունի համեմատաբար բարենպաստ կանխագուշակում, հիվանդները կարող են ապրել մոտ տասը տարի[38]։ Հերձման արդյուքներով ցույց է տրվել, որ 110-ն անց տարեկան հասակում մահացածներից 70%-ի մոտ ծերունական համակարգային ամիլոիդոզը մահվան առաջնային պատճառ է հանդիսանում[39][40]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք առավել տարածված տեսակները ամիլոիդոզի հետևյալներն են՝ AL, AA և ATTR։ Ախտորոշման միջին տարիքը 64 է[41]։

Արևմուտքում AL ամիլոիդոզը կազմում է ամիլոիդոզի բոլոր դեպքերի 90%-ը[42]։ ԱՄՆ-ի տվյալներով յուրաքանչյուր տարի գրանցվում են AL ամիլոիդոզի 1,275-ից 3,200 նոր դեպքեր[43]։

AA-ն ամիլոիդոզի ամենատարածված տեսակն է զարգացող երկրներում և կարող է բարդացնել քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, օստեոմիելիտը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը։ Արևմուտքում AA-ն ծագում է հիմնականում աուտոիմուն և աուտբորբոքային հիվանդություններից հետո [43], ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, աղիների բորբոքային հիվանդությունները, փսորիազը և ընտանեկան միջերկրածովային տենդը (որը հայտնի է հայերի շրջանում նաև որպես պարբերական կամ երևանյան հիվանդություն

Երկար տարիներ հեմոդիալիզով բուժվող հիվանդների (14–15 տարի) մոտ ամիլոիդոզ կարող է զարգանալ HLA 1 կոմպլեքսի թեթև շղթաների կուտակման պատճառով, որոնք նորմայում ֆիլտրվում են երիկամներով[41]։

Նորմալ տրանսթիրետինի դեպոզիտներով պայմանավորված ծերունական ամիլոիդոզը հայտնաբերվում է 80-ն անց մարդկանց շուրջ 10–36%-ի մոտ, հատկապես սրտում[41]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AL amyloidosis». rarediseases.info.nih.gov (անգլերեն). Genetic and Rare Diseases Information Center (GARD). Արխիվացված է օրիգինալից 24 April 2017-ին. Վերցված է 22 April 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Hazenberg, BP (May 2013). «Amyloidosis: a clinical overview». Rheumatic Diseases Clinics of North America. 39 (2): 323–45. doi:10.1016/j.rdc.2013.02.012. PMID 23597967.
  3. Sipe, Jean D.; Benson, Merrill D.; Buxbaum, Joel N.; Ikeda, Shu-ichi; Merlini, Giampaolo; Saraiva, Maria J. M.; Westermark, Per (2014-12-01). «Nomenclature 2014: Amyloid fibril proteins and clinical classification of the amyloidosis». Amyloid. 21 (4): 221–224. doi:10.3109/13506129.2014.964858. ISSN 1744-2818. PMID 25263598.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pep2006» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 5,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Haz20132» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pep20062» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    02» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    22» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. 11,0 11,1 11,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    03» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. 12,0 12,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    23» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    04» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. [1], Karp, Judith E., ed. Amyloidosis Diagnosis and Treatment. Rochester: Humana, 2010. Online Source.
  15. Dember LM (December 2006). «Amyloidosis-associated kidney disease». Journal of the American Society of Nephrology. 17 (12): 3458–3471. doi:10.1681/ASN.2006050460. PMID 17093068. Արխիվացված է օրիգինալից 2011-12-05-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dember20062» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    05» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    24» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dember20063» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    25» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. 22,0 22,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    06» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. 23,0 23,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    07» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Mok KH, Pettersson J, Orrenius S, Svanborg C (March 2007). «HAMLET, protein folding, and tumor cell death». Biochemical and Biophysical Research Communications Communications. 354 (1): 1–7. doi:10.1016/j.bbrc.2006.12.167. PMID 17223074.
  25. Pettersson-Kastberg J, Aits S, Gustafsson L, և այլք: (November 2008). «Can misfolded proteins be beneficial? The HAMLET case». Annals of Medicine. 41 (3): 1–15. doi:10.1080/07853890802502614. PMID 18985467.
  26. Slowik V, Apte U (2017). «Leukocyte Cell-Derived Chemotaxin-2: It's Role in Pathophysiology and Future in Clinical Medicine». Clinical and Translational Science. 10 (4): 249–259. doi:10.1111/cts.12469. PMC 5504477. PMID 28466965.
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    08» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Hassan W, Al-Sergani H, Mourad W, Tabbaa R (2005). «Amyloid heart disease. New frontiers and insights in pathophysiology, diagnosis, and management». Texas Heart Institute Journal. 32 (2): 178–184. PMC 1163465. PMID 16107109.
  29. Mead, Simon; Gandhi, Sonia; և այլք: (2013). «A Novel Prion Disease Associated with Diarrhea and Autonomic Neuropathy». New England Journal of Medicine. 369 (20): 1904–1914. doi:10.1056/NEJMoa1214747. ISSN 0028-4793. PMC 3863770.
  30. Sipe JD, Benson MD, Buxbaum JN, և այլք: (September 2010). «Amyloid fibril protein nomenclature: 2010 recommendations from the nomenclature committee of the International Society of Amyloidosis». Amyloid. 17 (3–4): 101–104. doi:10.3109/13506129.2010.526812. PMID 21039326.
  31. 31,0 31,1 31,2 Table 5-12 in: Mitchell, Richard Sheppard; Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson (2007). Robbins Basic Pathology. Philadelphia: Saunders. ISBN 1-4160-2973-7. 8th edition.
  32. 32,0 32,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    12» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    09» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. «Amyloidosis - NORD (National Organization for Rare Disorders)». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. «Amyloidosis primary cutaneous – Disease – Organizations – Genetic and Rare Diseases Information Center (GARD) – NCATS Program». rarediseases.info.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին. Վերցված է 2016-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    13» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    26» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    010» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. Coles LS, Young RD (2012). «Supercentenarians and transthyretin amyloidosis: the next frontier of human life extension». Preventive Medicine. 54 (Suppl): s9–s11. doi:10.1016/j.ypmed.2012.03.003. PMID 22579241.
  40. «Searching for the Secrets of the Super Old». Science. September 26, 2008. էջեր 1764–1765. Արխիվացված է օրիգինալից March 9, 2013-ին. Վերցված է February 22, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. 41,0 41,1 41,2 Ebert, Ellen C.; Nagar, Michael (March 2008). «Gastrointestinal Manifestations of Amyloidosis». The American Journal of Gastroenterology. 103 (3): 776–787. doi:10.1111/j.1572-0241.2007.01669.x.
  42. Rosenzweig, Michael; Landau, Heather (2011). «Light chain (AL) amyloidosis: update on diagnosis and management». Journal of Hematology & Oncology. 4 (1): 47. doi:10.1186/1756-8722-4-47.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  43. 43,0 43,1 Falk, Rodney H.; Comenzo, Raymond L.; Skinner, Martha (25 September 1997). «The Systemic Amyloidoses». New England Journal of Medicine. 337 (13): 898–909. doi:10.1056/NEJM199709253371306.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]