Պոլինեյրոպաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինեյրոպաթիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9356.4, 357.1-357.7
ՀՄԴ-10G60-G64
 Polyneuropathies Վիքիպահեստում

Պոլինեյրոպաթիա, մի քանի ծայրամասային նյարդերի ախտահարում, դրսևորվում է ծայրամասային թորշոմած կաթվածով, զգացողության խանգարմամբ, վերջույթների դիստալ հատվածների վեգետաանոթային և տրոֆիկ խանգարմամբ։ Այն սիմետրիկ ախտաբանական գործընթաց է՝ դիստալ տեղակայմամբ, աստիճանական պրոքսիմալ տարածմամբ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատճառագիտության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կազմաբանական ախտահարման[խմբագրել | խմբագրել կոդը]

  • աքսոնալ
  • դեմիելինիզացնող

Ըստ ընթացքի բնույթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսոնալ պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր աքսոնալ պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենից հաճախ հանդիպում է սուիցիդալ և քրեական թունավորումների՝ մկնդեղով, ֆոսֆոր օրգանական միացություններով, մեթիլ սպիրտով, շմոլ գազով թունավորման ժամանակ։ Պոլինեյրոպաթիայի կլինիկական պատկերը ձևավորվում է 2-4 օրվա ընթացքում։

Ենթասուր աքսոնալ պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը հատուկ է շատ թունավոր մետաբոլիկ նևրոպաթիաներին, սակայն վերջինները հաճախ տևում են ամիսներ։

Քրոնիկ աքսոնալ պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է երկար ժամանակամիջոցում՝ վեց և ավելի ամիսների ընթացքում։ Ամենից հաճախ առաջանում է ալկոհոլային թունավորման, B խմբի ավիտամինոզների և համակարգային հիվանդությունների, ինչպես նաև շաքարախտի, ուրեմիայի, ամիլոիդոզի, կարցինոմայի, լիմֆոմայի, արյան հիվանդությունների, կոլագենոզների դեպքում։ Դեղամիջոցներից հատուկ ուշադրության են արժանի մետրոնիդազոլինը, ամիոդարոնը, ֆուրադոնինը, իզոնիազիդը և ապրեսինը, որոնք ունեն նեյրոտրոֆիկ ազդեցություն։

Դեմիելինիզացիոն պոլինոեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրգիռի փոխանցումը միելինապատ և ոչ միելինապատ նյարդաթելերով

Սուր բորբոքային դեմիելինիզացիոն պոլիռադիկուլոնոյրոպաթիա, Գիյեն-Բառեյի սինդրոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրվել է 1916 թվականին ֆրանսիացի նյարդաբաններ Գ․ Գիյենի և Ջ․ Բառենի կողմից։ Հիվանդության պատճառը լիարժեք ուսումնասիրված չէ։ Հաճախ այն զարգանում է սուր վարակից հետո։ Կա վարկած, ըստ որի՝ հիվանդությունը զարգանում է վիրուսից, սակայն ներկայումս բավարար ապացույցներ չկան, այդ իսկ պատճառով շատ հետազոտողներ համարում են, որ պատճառն ալերգիկ է։ Հիվանդությունը դիտարկվում է որպես աուտոիմուն, քայքայվում է նյարդային հյուսվածքը։ Հայտնաբերվում են բորբոքային ինֆիլտրատներ պերիֆորիկ նյարդերում և ընթանում է սեգմենտային դեմիելինիզացիա։

Դիֆթերիայի պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության սկզբից մի քանի շաբաթ հետո առաջանում են գանգուղեղային նյարդերի ախտահարման նշաններ՝ ձայնային, ըմպանային խանգարումներ, ինչպես նաև՝ շնչառական, եթե ախտահարվում է ստոծանիական նյարդը։ Թապառող նյարդի ախտահարման ժամանակ հնարավոր է բրադի և տախիկարդիայի, առիթմիայի զարգացում։ Հաճախ գործընթացի մեջ ներգրավվում են ակնաշարժ նյարդերը, ինչն էլ դրսևորվում է ակոմոդացիայի խանգարմամբ։ Ոչ հաճախ հանդիպում է նաև III, IV և VI գանգուղեղային նյարդերի ախտահարումը։ Պոլինեյրոպաթիան վերջույթներում սովորաբար դրսևորվում է ուշացած թորշոմած պարեզով և մակերեսային ու խորանիստ զգացողության խանգարմամբ, ինչն էլ բերում է զգայական ատաքսիայի։ Երբեմն դիֆթերիայի նեյրոպաթիայի միակ դրսևորումը ջլային ռեֆլեքսների բացակայությունն է։

Եթե գանգուղեղային նյարդերի ախտահարմումն անմիջականորեն կապված է ախտահարման օջախից տոքսինի անցումով, ապա պերիֆերիկ նյարդերի ախտահարման դեպքում տոքսինը տարածվում է արյան միջոցով։ Բուժումն անց է կացվում հաշվի առնելով պատճառագիտությունը և ախտանշանները։

Ենթասուր դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նեյրոպաթիան ունի հետերոգեն ծագում, ունի իրեն բնորոշ ռեցիդիվող, ալիքաձև ընթացք։ Կլինիկապես նման է նախորդ տեսակներին, սակայն կան նաև տարբերություններ՝ զարգացման ընթացքի արագությունը, հստակ գրգռիչների բացակայությունը, նպաստող մեխանիզմերի տարբերությունը։

Քրոնիկ դեմիելինիզացիոն պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է ավելի հաճախ քան ենթասուրը։ Սրանք ժառանգական, բորբոքային, դեղորայքային նեյրոպաթիաներն են ինչպես նաև ձեռքբերովի ձևերը՝ շաքարախտի, հիպոթիրեոզի, դիսպրոտեինեմիայի, քաղցկեղի, լիմֆոմայի ժամանակ։ Նշված հիվանդությունների ժամանակ, հատկապես շաքարախտի էլեկտրոդիագնոստիկական հետազոտությունը տալիս է աքսոնալ դեմիելինիզացնող գործընթացների խառը պատկեր։ Շատ հաճախ չի պարզվում, որ գործընթացն է առաջնային՝ աքսոնալ, թե՝ դեմիելինիզացնող։

Շաքարային դիաբետի պոլինեյրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է շաքարային դիաբետով տառապող անձանց մոտ։ Պոլինեյրոպաթիան կարող է լինել շաքարային դիաբետի առաջնային դրսևորում կամ առաջանալ հիվանդության սկզբից մի քանի տարի հետո։ Պոլինեյրոպաթիայի սինդրոմը զարգանում է շաքարային դիաբետ ունեցող անձանց գրեթե կեսի մոտ։

Պոլինեյրոպաթիան Ֆաբի հիվանդության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է տղամարդկանց և կանանց մոտ, ովքեր հիվանդ են Ֆաբի հիվանդությամբ։ Պոլինեյրոպաթիան Ֆաբի հիվանդության առաջին դրսևորումերից մեկն է[1]։ Զգայաշարժողական պոլինեյրոպաթիա է, որի ժամանակ վնասվում են բարակ նյարդաթելերը։ Արտահայտվում են այրող ցավերով վերջույթների դիստալ հատվածում։ Ցավերը կարող են ուժեղանալ մարմնի ջերմության բարձրացումից, շոգ եղանակից[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է պոլինեյրոպաթիայի տեսակից։ Հաճախ օգտագործվում են ալֆալիպոյաթթվային դեղամիջոցներ՝ թիոգամմա, թիօքտացիդ, բեռլիտիոն, էսպա-լիպոն և այլն, ինչպես նաև «В» խմբի վիտամիններ։ Դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի բուժման ժամանակ, բացի դեղաբուժությունից, օգտագործվում են նաև պաթոլոգիական աուտոիմուն մեխանիզմները ճնշող միջոցներ՝ իմունոգլոբուլիների ներարկում, պլազմոֆորեզ։ Հիվանդության նահանջի (ռեմիսիա) ընթացքում կարևոր դեր են խաղում համալիր վերականգնողական աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alessandro P Burlina; և այլք: (2011). «Early diagnosis of peripheral nervous system involvement in Fabry disease and treatment of neuropathic pain: the report of an expert panel». {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  2. David Lacomis MD; և այլք: (2004). «Neuropathy and Fabry's disease». {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)