Թմբիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոլապս (հիվանդություն)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլապս (այլ կիրառումներ)
Թմբիր
Տեսակախտանիշ և հիվանդություն
Ենթադասվատառողջություն
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն

Թմբիր, կոլապս (լատ.՝ collapsus-անկում), կյանքին անմիջական վտանգ սպառնացող անոթային սուր անբավարարություն, ուղեկցվում է զարկերակներում և երակներում արյան ճնշման անկումով։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է արյունատար անոթների տոնուսի կարգավորման խանգարման և վարակիչ հիվանդությունների, թունավորումների, մեծ քանակությամբ արյան կորստի, օրգանիզմի խիստ ջրազրկման, սրտամկանի ախտահարման (միոկարդի սուր ինֆարկտ) դեպքում։ Կոլապսին բնորոշ է դեպի սիրտը արյան հոսքի նվազումը և կենսական կարևոր օրգանների արյան մատակարարման դժվարացումը, հիպօքսիայի զարգացումը։ Ախտանշաններն են. դեմքի մաշկի գունատություն, երբեմն՝ գիտակցության կորուստ, հաճախացած և մակերեսային շնչառություն, արագացած պուլս, մածուցիկ քրտինք, արյան ճնշման անկում։ Ծանր կոլապսը կարող է անմիջապես մահվան պատճառ դառնալ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հերթին անհրաժեշտ է խթանել արյան շրջանառությունը և շնչառությունը։ Այդ նպատակով կիրառվում են կոֆեին, կորազոլ, կորդիամին։ Քանի որ հյուսվածքներից ներծծումը դանդաղում է, ցանկալի է նշված միջոցները տալ ներերակային։

Ծայրամասային արյան շրջանառության կարգավորման համար տալիս են էֆեդրին, մեզատոն կամ նորադրենալին (0,2%-2 մլ), իզադրին, ալուպենտ, պրեդնիզոլոն (30-60 մգ), հիդրոկադրենիզոն (25-125 մգ)` ֆիզիոլոգիական կամ 5%-անոց գլյուկոզայի լուծույթով, ներերակային-կաթիլային եղանակով։ Երբեմն արդյունավետ է ստրիխնինի (0,01%-1,0) արյան փոխարինիչների, լազիքսի, տրիսամինոլի (կամ նատրիումի բիկարբոնատի) համակցված ներարկումը։

Միաժամանակ տրվում է թթվածնային խառնուրդ` կարբոգեն (95% թթվածին և 5% ածխաթթու գազ)՝ դիմակով, քթային փողակով կամ արհեստական շնչառության սարքով։

Անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են վերակենդանացման միջոցառումներ։ Կարևոր տեղ են զբաղեցնում նաև հիմնական հիվանդության դեմ ուղղված բուժական միջոցները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներքին հիվանդություններ, հատոր առաջին, Երևան, «Լույս», 1988 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png