Թրոմբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոմբին
2c93.png
Հայտնի կառուցվածքներ
PDB Ortholog` PDBe, RCSB
Բնորոշիչներ
Սիմվոլներ F2 ; PT; RPRGL2; THPH1
Արտաքին IDներ OMIM176930 , MGI88380 , HomoloGene426 , IUPHAR` 2362, ChEMBL` 204, GeneCards` F2 Գեն
ՖՀ համար 3.4.21.5
ՌՆԹ էքսպրեսիայի նմուշ
PBB GE F2 205754 at tn.png
Էքսպրեսիայի մանրամասն տեղեկություն
Օրտոլոգներ
Տեսակներ Մարդ Մուկ
Entrez 2147 14061
Ensembl ENSG00000180210 ENSMUSG00000027249
UniProt P00734 P19221
RefSeq (մՌՆԹ) NM_000506 NM_010168
RefSeq (սպիտակուց) NP_000497 NP_034298
Լոկուս (UCSC) Քրոմ. 11:
46.74 – 46.76 Mb
Քրոմ. 2:
91.63 – 91.64 Mb
PubMed որոնում [1] [2]

Թրոմբին, հիդրոլազների խմբի ֆերմենտ։ Կարևոր գործոն է մարդու և կենդանիների արյան մակարդման պրոցեսում։ Շրջանառու արյան մեջ առկա էպրոթրոմբինի ձևով և ակտիվանում է ակտիվ թրոմբոպլաստինով։ Գլիկոպրոտեիդ է, մոլեկուլի զանգվածը մոտ 40.000 է։ Բյուրեղային վիճակում ստացվել է ամերիկացի գիտնական Ու. Սիգերսի և նրա աշխատակիցների կողմից (1972 թվականին)։ Թրոմբինը կազմված է դիսուլֆիդային կապերով միացած պոլիպեպտիդային շղթայից։ Հիմնական ֆունկցիան արյան լուծելի սպիտակուցը՝ ֆիբրինոգենը, ոչ լուծելի ֆիբրինի վերածելն է։ Թրոմբինի մասնակցությամբ տեղի է ունենում թրոմբոցիտների քայքայում, ինչպես նաև արյան մակարդուկի ռետրակցիա։ Արյան մեջ թրոմբինը ակտիվազրկվում է պլազմայի անտիթրոմբինով կամ հեպարինով։ Բժշկության մեջ օգտագործվում է մազանոթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով՝ արյունահոսող մակերևույթին (ուղեղ, լյարդ) թրոմբինով թրջասպունգ է դրվում։

Պրոթրոմբինը մարդու և կենդանիների արյան պլազմայի սպիտակուց է։ Մոլային զանգվածը 70000 է։ Քիմական բնույթով գլիկոպրոտեիդ է, պարունակում է մոտ 12% ածխաջրեր, մոլեկուլի սպիտակուցային մասը ներկայացված է մեկ պոլիպեպտիդային շղթայով։ Օրգանիզմում պրոթրոմբինը ակտիվանում է պրոթրոմբինազ ֆերմենտով։ Կենսասինթեզը տեղի է ունենում լյարդի բջիջներում և կարգավորվում է К վիտամինով։ Գործնական բժշկության մեջ հիվանդների արյան մակարդման համակարգը բնորոշելու համար որոշվում է պրոթրոմբինային ցուցիչը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 228 CC BY-SA icon 80x15.png