Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիան Երիցյան/Ավազարկղ42

Ջորջ Ռոբերտ Ակվորթ Կոնկուեստ (անգլ.՝ George Robert Acworth Conquest, ), անգլո-ամերիկյան պատմաբան և գրող, ԽՍՀՄ պատմության մասնագետ: Հայտնի է դարձել 1968 թվականին «Մեծ ահաբեկչություն» գրքի՝ ԽՍՀՄ-ում 1930-ական թվականների զանգվածային ահաբեկչության ուսումնասիրությունից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականի հուլիսի 15-ին Մալվերում (Վուստերշիր կոմսություն)՝ ամերիկացի գործարարի և նորվեգուհու ընտանիքում։ Նա սովորել է Վինչեստերի քոլեջում, Գրենոբլի համալսարանում և Օքսֆորդի համալսարանի Սուրբ Մագդալենայի քոլեջում, որտեղ եղել է ժամանակակից պատմության կրթաթոշակառու, ստացել է փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան և խորհրդային պատմության դոկտորի աստիճան:

1937 թվականին՝ մեկ տարվա Գրենոբլ համալսարանի ուսուցումից և դեպի Բուլղարիա ճանապարհորդությունից հետո, Կոնկուեստը վերադարձել է Օքսֆորդ և միացել Կոմունիստական կուսակցության շարքերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մտել է հետևակային գնդի մեջ, որտեղ ընդունվել է հետախուզության բաժանմունք։ 1940 թվականին ամուսնացել Է Ջոան Ուոթկինսի հետ, որից ունեցել է երկու որդի։ 1942 թվականին ուղարկվել է Սլավոնական և արևելաեվրոպական հետազոտությունների դպրոց, որտեղ չորս ամսվա ընթացքում սովորել է բուլղարերեն։

1944 թվականին Կոնկուեստին ուղարկել են Բուլղարիա՝ ԽՍՀՄ-ի հետ համագործակցող բուլղարական դիմադրության ուժերի հետ կապված։ Այնտեղ նա հանդիպել է Տատյանա Միխայլովնային, որը հետագայում դարձել է նրա երկրորդ կինը։ Պատերազմի ավարտին տեղափոխվել է Դիվանագիտական ծառայության և աշխատել Սոֆիայի բրիտանական դեսպանատանը[1]։ Կոնկուեստը ականատես է եղել երկրում խորհրդային ազդեցության աստիճանաբար ուժեղացմանը։ 1948 թվականին հեռացել է Բուլղարիայից և Տատյանային օգնել փախչել արևմուտք։ Վերադառնալով Լոնդոն՝ նա բաժանվել է առաջին կնոջից և ամուսնացել Տատյանայի հետ։

Մինչև 1956 թվականը Կոնկուեստն աշխատել է տեղեկատվական հետազոտությունների դեպարտամենտում՝ Ֆորին-գրասենյակի հատուկ գաղտնի ստորաբաժանումում, որը ստեղծվել է խորհրդային քարոզչության դեմ պայքարի համար[2]։ 1956 թվականին լքել է մասնաճյուղը և դարձել ազատ գրող ու պատմաբան։ Նրա գրքերից մի քանիսը մասամբ տարածվել են Praeger Press ամերիկյան ընկերության միջոցով, որը Կենտրոնական հետախուզական վարչության պահանջով մի շարք գրքեր է հրապարակել[2]։ 1962 թվականից մինչև 1963 թվականը եղել է Spectator ամսագրի գրական խմբագիր, սակայն թողել է պաշտոնը, երբ հասկացել է, որ այդ աշխատանքը խանգարում է նրա պատմական հետազոտություններին: 1960 թվականին հրատարակվել են Կոնկուեստի առաջին գրքերը՝ «Իշխանությունն ու քաղաքականությունը ԽՍՀՄ-ում»-ը (անգլ.՝ Power and Politics in the USSR) «Ժողովուրդների Խորհրդային տեղահանություններ» (անգլ.՝ Soviet Deportation of Nationalities)։ Խորհրդային Միության վերաբերյալ նրա այլ վաղ աշխատանքների թվում են եղել «Խորհրդային ազգային քաղաքականությունը գործնականում» (անգլ.՝ Soviet Nationalities Policy in Practice), «Արդյունաբերական աշխատողները ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Industrial Workers in the USSR), «Արդարադատությունը և իրավական համակարգը ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Justice and the Legal System in the USSR) և «Գյուղատնտեսության աշխատողները ԽՍՀՄ-ում» (անգլ.՝ Agricultural Workers in the USSR) աշխատությունները։ 1981 թվականից ապրել է ԱՄՆ-ում։

1962 թվականին Կոնկուեստը բաժանվել է երկրորդ կնոջից, իսկ 1964 թվականին ամուսնացել Քերոլին Մաքֆարլեյնի հետ։ Այդ ամուսնությունը խզվել է 1978 թվականին, իսկ 1979 թվականին Կոնկուեստն ամուսնացել է անգլիացի ուսուցչուհի Էլիզաբեթ Նիս Ուինգեյթի հետ։ 1981 թվականին Կոնկվեստը տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Սթենֆորդի համալսարանին կից գտնվող Գուվերի ինստիտուտում պաշտոն զբաղեցնելու համար։

Կոնկուեստը (ձախից), Արետա Ֆրանկլինը և Ալան Գրինսպենը 2005 թվականի նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը՝ Ազատության նախագահական մեդալով պարգևատրվելուց հետո

1984 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Կոնկուեստին հանձնարարել է նյութեր գրել իր նախագահական արշավի համար, որպեսզի «ամերիկյան ժողովրդին նախապատրաստի խորհրդային ներխուժմանը»: Տեքստը ստացել է «Ինչ անել, երբ գան ռուսները։ Գոյատևման ուղեցույց» անվանումը[3][4]։

Կյանքի վերջին տարիներին Կոնկուեստը Գուվերի ինստիտուտում եղել է Ռուսաստանի և Անկախ Պետությունների Համագործակցության հավաքածուի ավագ գիտաշխատող և գիտհսկիչ: Նա նաև եղել է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ։ Եղել է Հարվարդի համալսարանի Ուկրաինայի գիտական ինստիտուտի գիտաշխատող, Եվրոպական պաշտպանական և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վարչության անդամ, բրիտանական միջմոլորակային հասարակության անդամ, ռոմանագիտությունների աջակցման ընկերության անդամ և սլավիկագիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի անդամ:

1994 թվականին նա ընտրվել է բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ[5]։ 1993 թվականին հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամն ընտրել է նրան Ջեֆերսոնյան դասախոսությունը կարդալու համար։

Կոնկուեստը հայտնի է նաև որպես բանաստեղծ։ Նա հրատարակել է բանաստեղծությունների վեց ժողովածու և մեկ գրական քննադատություն, խմբագրել «Նոր գծեր» անթոլոգիան (անգլ.՝ New Lines) և հրատարակել Ալեքսանդր Սոլժենիցինի «Պրուսական գիշեր» բանաստեղծության թարգմանությունը: 1997 թվականին ստացել է Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի մրցանակ։ Նա եղել է Թագավորական գրական հասարակության և Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։ Հաճախ է տպագրվել New York Review of Books, The Times Literary Supplement և այլ ամսագրերում։

Մահացել է 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։

Աշխատություններ պատմության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ ահաբեկչություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Կոնկուեստը հրապարակել է իր աշխատանքներից ամենաճանաչվածը՝ «Մեծ ահաբեկչություն. Ստալինյան բռնաճնշումներ 1930-ական թվականներին», ԽՍՀՄ-ում Ոզնովշչինայի ժամանակաշրջանի առաջին մանրամասն ուսումնասիրությունը, որն իր տարածված անվանումը ստացել է այդ գրքի վերնագրից: Աշխատությունը հիմնականում հիմնված է եղել ինֆորմացիայի կերպարանքից, և հրապարակվել է, այսպես կոչված, «խրուշչովյան ձնհալ»-ի ժամանակ, նա նաև հաշվի է առնվել խորհրդային գաղթականների և աքսորյալների տեղեկատվությունը, սկսած 1930-ական թվականներից, խորհրդային պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունը, ինչպիսիք են ԽՍՀՄ մարդահամարները:

Գրքի ամենակարևոր ասպեկտն այն էր, որ նա ընդլայնել է Խորհրդային Միության ոմունիստական կուսակցության շնորհազուրկ լիդերների «մոսկովյան գործընթացների» նեղ շրջանակներից զտումների հասկացողությունը, ինչպիսիք են Նիկոլայ Բուխարինը և Գրիգորի Զինովևը, որոնք ցուցադրական գործընթացներից հետո մահապատժի են ենթարկվել: Հարցը, թե ինչու են դատական վարույթի ընթացքում այդ առաջնորդները խոստովանել իրենց տարբեր հանցագործությունների կատարման մասին, քննարկման թեմա է դարձել մի շարք արևմտյան գրողների համար, և հիմք է դրվել այնպիսի գրքերի, ինչպիսիք են Արթուր Քեստլերի «Կույր խավար»-ը (1941) և Ջորջ Օրուելյի «1984»-ը (1949)։

Կոնկուեստը հայտարարել է, որ այդ նախկին կոմունիստական առաջնորդների դատավարություններն ու մահապատիժները են եղել զտումների աննշան մանրամասները: Նրա գնահատմամբ՝ ստալինյան սովն ու զտումները 20 մլն մարդու մահվան պատճառ են դարձել։ Այլ հետազոտություններում թվերը եղել են ավելի ու ավելի քիչ, օրինակ՝ Ալեք Նոուվի հավաքած արխիվային և ժողովրդագրական վկայությունների հիման վրա, 1930-ական թվականներին մահվան 10-11 միլիոն դեպք է գրանցվել[6], իսկ Նորման Դևիսի ասելով՝ այդ թիվը կարող է գերազանցել մինչև 50 միլիոն ողջ ստալինյան ժամանակաշրջանների համար[7]։ 2007 թվականին «Մեծ ահաբեկչություն» աշխատության հոբելյանական հրատարակության նախաբանում Կոնկվեստը հայտարարել է[8]

Հնարավոր է, ճշգրիտ թիվը երբեք էլ հաստատ հայտնի չլինի, բայց խորհրդային ​​ռեժիմի սարսափների ամբողջ շարքից առաջացած մահվան ընդհանուր թիվը դժվար թե լինել տասնհինգ միլիոնից ցածր:

Կոնկուեստը քննադատել է արևմտյան մտավորականներին Խորհրդային Միության նկատմամբ «կուրության» համար և պնդել, որ ստալինիզմը եղել է մարքսիզմ-լենինիզմի տրամաբանական հետևանքը, այլ ոչ թե «ճշմարիտ» կոմունիզմից շեղում: Կոնկուեստը չի համաձայնել Նիկիտա Խրուշչովի այն պնդման հետ, որը պաշտպանել են արևմտյան շատ ձախակողմյաններ, այն մասին, որ Իոսիֆ Ստալինն ու նրա զտումները շեղել են «հեղափոխության» իդեալներից և հակասել լենինիզմի սկզբունքներին: Կոնկվեստը պնդել է, որ ստալինիզմը եղել է Վլադիմիր Լենինի ստեղծած համակարգի օրինաչափ հետևանք, թեև նա խոստովանել է, որ Ստալինի անձնական բնավորության գծերը ազդել են 1930 թվականի վերջի որոշակի սարսափների վրա: Նիլ Աշերսոնը նշել է՝ «Յուրաքանչյուր մարդ կարող է համաձայնել, որ Ստալինը եղել է շատ չար մարդ, բայց մենք դեռ ուզում էինք հավատալ Լենինին, իսկ Կոնկուեստն ասել է, որ Լենինը եղել է նույնքան վատը, և Ստալինը պարզապես հավատարիմ է եղել Լենինի ծրագրին»[9]։

Կոնկուեստը մեղադրել է այնպիսի գործիչների, ինչպիսիք են Բեատրիսը և Սիդնի Ուեբովը[10], Ջորջ Բեռնարդ Շոուն[11], Ժան Պոլ Սարտրը[11], Ուոլթեր Դյուրանտը[12], սըր Բեռնարդի Փերսը[11], Հարոլդ Լասկին[13], Դենիս Նոուել Պրիտտը[14], Թեոդոր Դրայզերը[15], Բերտոլդ Բրեխտը[16] և Ռոմեն Ռոլանը[17] այն բանում, որ նրանք եղել են ստալինիզմի ջատագովները։

1980-ական թվականներին՝ հրապարակայնության դարաշրջանից հետո, երբ խորհրդային արխիվներից ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հրապարակվել, Կոնկուեստը հայտարարել է, որ նոր տեղեկատվությունը վավերացրել է դրա հաստատումը: Երբ Կոնկուեստի հրատարակիչը խնդրել է նրան ընդլայնել և ստուգել «Մեծ ահաբեկչություն»-ը, Կոնկուեստն առաջարկել է այն անվանել «Ես ձեզ այդ ասել եմ, հիմարներ» գրքի նոր տարբերակը (անգլ.՝ I Told You So, You Fucking Fools)[18]։ Ի վերջո, 1990 թվականին վերահրատարակման վերնագրին ավելացվել է «Վերագնահատում» բառը։ Սակայն որոշ քննադատներ պնդել են, որ 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, արխիվների ուսումնասիրության արդյունքները կասկածի տակ են դրել Կոնկուեստի բազմաթիվ պնդումներ, ինչպիսիք են դատավճիռների ժամկետները, բանտարկյալների «քաղաքական» չափանիշները, էթնիկ կազմը և կալանավորների ընդհանուր քանակը[19][20][21]։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին Կոնկուեստն անդրադարձել է ԽՍՀՄ-ում հարկադիր վերաբնակեցման խնդրին։ Ինչպես նշել են, 1930-ական թվականների վերջին նրանց կողմից բերված գյուղացիների տեղահանման վերաբերյալ տվյալները չափազանցված են եղել 5 անգամ[22]։

1986 թվականին Ռոբերտը հրատարակել է «Վշտի հունձք. խորհրդային խոլեկտիվացում և ահաբեկչություն քաղցով» գիրքը (անգլ.՝ The Harvest of Sorrow: Soviet Collectivisation and the Terror-Famine), որը նվիրված է Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի այլ շրջանների արհեստական քաղցին, և, ինչպես պնդել են որոշ աղբյուրներ, կապված է 1929 թվականից 1931 թվականին Ստալինի ղեկավարությամբ գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ, և որի ժամանակ միլիոնավոր գյուղացիներ զոհվել են սովից, աշխատանքային ճամբարներ արտաքսելուց և մահապատիժներից։ Այս գրքում Կոնկուեստն ավելի է քննադատել արևմտյան ձախակողմյան մտավորականներին՝ նրանց մեղադրելով սովի մասշտաբները ժխտելու մեջ և նրանց հայացքները անվանելով «մտավոր և բարոյական խայտառակություն»: Պատմաբան Վ. Պ. Դանիլովը, հետազոտելով Ռ. Կոնկուեստի գնահատականները սովից զոհերի թվի վերաբերյալ, հանգել է այն եզրակացության, որ դրանք եղել են չափազանցված[23]։

1999 թվականին հրապարակվել է Կոնկուեստի վերջին աշխատանքներից մեկը՝ «Մտորումներ տանջված հարյուրամյակի մասին» աշխատությունունը (անգլ.՝ Reflections on a Ravaged Century), որտեղ նա նկարագրել է տոտալիտար մտածելակերպի գրավչությունը շատ արևմտյան մտավորականների համար։

Ի լրումն իր գիտական աշխատանքի, Կոնկուեստը եղել է Մեծ Բրիտանիայի նշանավոր գրական շարժման, որը հայտնի է «Շարժում» անվանմանբ (անգլ.՝ The Movement), հիմնական գործիչ։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական և քաղաքագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Common Sense About Russia (1960)
  • Power and Policy in the USSR (1961)
  • The Soviet Deportation of Nationalities (1960)
  • Courage of Genius: The Pasternak Affair (1961)
  • Russia After Khruschev (1965)
  • The Politics of Ideas in the U.S.S.R. (1967)
  • Industrial Workers in the U.S.S.R. (1967)
  • Religion in the U.S.S.R. (1968)
  • The Soviet political system (1968)
  • Justice and the legal system in the U.S.S.R. (1968)
  • The Great Terror: Stalin’s Purge of the Thirties (1968)
  • The Great Terror: A Reassessment (1990)
  • The Great Terror: 40th Anniversary Edition (2008)
  • Where Marx Went Wrong (1970)
  • The Nation Killers (1970)
  • The Human Cost of Soviet Communism (Prepared for the Subcommittee to Investigate the Administration of the Internal Security Act and Other Internal Security Laws, of the Committee on the Judiciary, United States Senate, 1970)
  • Lenin (1972)
  • The Russian tradition (with Tibor Szamuely, 1974)
  • Kolyma: The Arctic Death Camps (1978)
  • Present Danger: Towards a Foreign Policy (1979)
  • We and They: Civic and Despotic Cultures (1980)
  • The Man-made Famine in Ukraine (with James Mace, Michael Novak and Dana Dalrymple, 1984)
  • What to Do When the Russians Come: A Survivor’s Guide (with Jon Manchip White, 1984)
  • Inside Stalin’s Secret Police: NKVD Politics, 1936—1939 (1985)
  • The Harvest of Sorrow: Soviet Collectivization and the Terror-Famine (1986)
  • The Last empire: nationality and the Soviet future (1986)
  • Tyrants and Typewriters: Communiques in the Struggle for Truth (1989)
  • Stalin and the Kirov Murder (1989)
  • Stalin: Breaker of Nations (1991)
  • History, Humanity, and Truth (1993)
  • Reflections on a Ravaged Century (1999)
  • The Dragons of Expectation: Reality and Delusion in the Course of History, W. W. Norton & Company (2004), ISBN 0-393-05933-2

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poems (1956)
  • Back to Life: Poems from behind the Iron Curtain as translator/editor (1958)
  • Between Mars and Venus (1962)
  • Arias from a Love Opera, and Other Poems (1969)
  • Forays (1979)
  • New and Collected Poems (1988)
  • Demons Don’t (1999)
  • Penultimata (2009)
  • A Garden of Erses [limericks, as Jeff Chaucer] (2010)
  • Blokelore and Blokesongs (2012)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A World of Difference (1955)
  • The Egyptologists (соавтор Kingsley Amis, 1965)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Abomination of Moab (1979)

Թարգմանված է ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Жатва скорби. Советская коллективизация и террор голодом — Лондон: OPI, 1988. — 621 с․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  2. 2,0 2,1 David Leigh. Death of the department that never was // Guardian, Friday 27 January 1978, page 13(անգլ.)
  3. Роберт Конквест, Джон Манчип Уайт «Что делать, когда придут русские. Руководство по выживанию» (What To Do When The Russians Come). NY: Stein and Day, 1984
  4. Robert Conquest, Jon Manchip White What To Do When the Russians Come: A Survivor’s Guide ISBN 0-8128-2985-9 ISBN 978-0-8128-2985-3
  5. «Deceased Fellows - British Academy». Արխիվացված է օրիգինալից 2015-12-11-ին. Վերցված է 2015-12-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Stalinist terror: new perspectives — Google Books(անգլ.)
  7. A useful summary of estimates is available at the «Source List and Detailed Death Tolls for the Twentieth Century Hemoclysm» Compared to the other figures listed, Conquest is neither on the high end nor the low end, though the 20 million figure was criticized in more politically-charged circumstances decades ago as being far too high.(անգլ.)
  8. Robert Conquest, Preface, The Great Terror: A Reassessment: 40th Anniversary Edition, Oxford University Press, USA, 2007. p. xvi(անգլ.)
  9. Robert Conquest Արխիվացված 2012-10-22 Wayback Machine at Spartacus Schoolnet(անգլ.)
  10. Conquest, Robert. (1990) The Great Terror: A Reassessment. Oxford University Press, ISBN 0-19-507132-8, p. 487(անգլ.)
  11. 11,0 11,1 11,2 Conquest, 1990, p. 471(անգլ.)
  12. Conquest, 1990, p. 388(անգլ.)
  13. Conquest, 1990, pp. 467, 469(անգլ.)
  14. Conquest, 1990, pp. 107, 467(անգլ.)
  15. Conquest, 1990, p. 466(անգլ.)
  16. Conquest, 1990, p. 465(անգլ.)
  17. Conquest, 1990, pp. 297, 466(անգլ.)
  18. Brown, Andrew. «Scourge and Poet», The Guardian, 15 February 2003.(անգլ.)
  19. J. Arch Getty, Gábor T. Rittersporn and Viktor N. Zemskov, Victims of the Soviet Penal System in the Pre-War Years: A First Approach on the Basis of Archival Evidence
  20. Доступ ограничен
  21. Земсков В. Н. ГУЛАГ (историко-социологический аспект) «Социологические исследования» 1991, № 6, 7
  22. Бугай Н. Ф. Народы Украины в «Особой папке Сталина». М., 2006. С. 24.
  23. Араловец Н. А. Потери населения советского общества в 1930-е годы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]