Jump to content

Անդրանիկ Մանուկյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Ենոքի Մանուկյան
Ծնվել է22 դեկտեմբերի, 1954 թ.[1]
ԾննդավայրՀԽՍՀ, Հրազդանի շրջան, Աղավնաձոր[1]
ՔաղաքացիությունՀայաստան[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԳործունեությունԲիզնեսմեն, պատգամավոր
ԱշխատավայրՈւկրաինայում ՀՀ դեսպանատուն
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Անդրանիկ Ենոքի Մանուկյան (մականունը՝ Սերվիսի Անդո[2][3]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, բիզնեսմեն։ Անդրանիկ Մանուկյանը ծնվել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի գ. [[Աղավնաձոր]]ում 1954 թ.-ի դեկտեմբերի 22-ին։ 1970-1973 թթ.-ին աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում որպես բանվոր։ 1973-1975 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերում։ 1976-1978 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1983-1985 թթ.-ին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1990-1991 թթ.-ին աշխատել է «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ֆիրմայում որպես գլխավոր տնօրեն, իսկ 1991-1999 թթ.-ին՝ «Արարատ-Լադա» ԲԸ-ում որպես նախագահ։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Բիզնես գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մանուկյանը, չնայած ՀՀ անկախությունից ի վեր զբաղեցրել և զբաղեցնում է պետական պաշտոններ, սակայն նա հանրությանը հայտնի է նաև որպես Հայաստանի մեծահարուստներից մեկը։

Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես պրոյեկտներ։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մանուկյանը իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս ԽՍՀՄ տարիներից՝ հետագայում շարունակելով այն անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես 1986-1990 թթ.-ին նշանակվել և աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ։ - ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ։ 1990 թ.-ի մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 213 ընտրատարածքից։ 1995 թ.-ի հուլիսի 5-ին որպես «Հանրապետություն» խմբակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 72 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 1999 թ.-ի մայիսի 30-ին որպես «Միասնություն» խմբակցության մեջ ընդգրկված Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 55 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 2000 թ.-ի մայիսի 20-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2000 թ.-ի նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների նախարար։ 2001 թ.-ի հուլիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական[4]։ 2010-2018 թթ.-ին կարիերան շարունակել է դիվանագիտական ոլորտում։

Դիվանագիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[5]՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ[6]։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[5]։

Որդին՝ Դավիթ Մանուկյանը, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է (ԲՀԿ խմբակցություն[7]):

Աղջիկը՝ Լուսինա Մանուկյանը, երգչուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կայք։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Սերվիսի Անդոն հայտարարագրել է շուրջ 5 միլիոն դոլար։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  3. ««Ժողովուրդ». Ուկրաինայում ՀՀ դեսպանի ունեցվածքը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  4. Ա. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին
  5. 5,0 5,1 Ա. Մանուկյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
  6. «Դեսպան Վրաստանում։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  7. Դավիթ Անդրանիկի Մանուկյան
Նախորդող
Շահեն Կարամանուկյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Անդրանիկ Մանուկյան

20 մայիսի 2000—6 նոյեմբերի 2000
Հաջորդող
Մանուկ Թոփուզյան
Նախորդող
Գագիկ Պողոսյան
ՀՀ պետական եկամուտների նախարար
Անդրանիկ Մանուկյան

6 նոյեմբերի 2000—6 հուլիսի 2001 թթ.
Հաջորդող
Երվանդ Զախարյան
Նախորդող
Երվանդ Զախարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Անդրանիկ Մանուկյան

նոյեմբերի 2001—21 ապրիլի 2008 թթ.
Հաջորդող
Գուրգեն Սարգսյան
Նախորդող
Արմեն Խաչատրյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպան
Անդրանիկ Մանուկյան

26 ապրիլի 2010
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է