Մայքլ Քոլինզ (աստղագնաց)
Մայքլ Քոլինզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1930[1] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[2] |
Մահացել է | ապրիլի 28, 2021[3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Հարվարդի բիզնես դպրոց, Սեյնթ Ալբանս դպրոց և Academia del Perpetuo Socorro? |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու, գործարար, փորձարկիչ օդաչու, ինքնակենսագիր, դերասան, airman և ձեռնարկատեր |
Աշխատավայր | ՆԱՍԱ և Սմիթսոնյան ինստիտուտ |
Ամուսին | Patricia Finnegan? |
Ծնողներ | հայր՝ James Lawton Collins? |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Kate Collins? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մայքլ «Մայք» Քոլինզ (անգլ.՝ Michael «Mike» Collins. հոկտեմբերի 31, 1930[1], Հռոմ, Իտալիա[2] - ապրիլի 28, 2021[3], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), իռլանդական ծագումով ամերիկացի աստղագնաց և փորձարկող օդաչու, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի զինվորական ակադեմիան ավարտելուց, հատուկ պատրաստություն անցնելուց հետո Մայք Քոլինզը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում՝ որպես փորձարկող օդաչու։ 1963 թվականին ընտրվել է ՆԱՍԱ-ի «Տասնչորս»ի խմբի (ՆԱՍԱ-ի աստղագնացների 3-րդ ջոկատի) անդամ։
Տիեզերքում եղել է երկու անգամ։ Առաջին թռիչքը 1966 թվականի հուլիսին էր, «Ջեմինի-10» տիեզերանավով, որի հրամանատարը Ջոն Յանգն էր։ Այդ թռիչքի ընթացքում Մայքլը երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք՝ դառնալով այդպիսի սխրանք գործած երրորդ ամերիկացին և բաց տիեզերք երկրորդ անգամ դուրս եկած առաջին մարդը։
Նրա տիեզերական երկրորդ թռիչքը 1969 թվականի հուլիսին էր, լուսնային արշավի մասնակից «Ապոլլոն-11» տիեզերանավով. այդպիսով՝ Քոլինզը դարձել է դեպի Լուսին թռիչք կատարած 24 մարդկանցից մեկը։ Նա այդ ժամանակ եղել է «Կոլումբիա» հրամանատարական մոդուլի (Command module Columbia) օդաչու և մնացել է Լուսնի ուղեծրում այն ժամանակ, երբ Նիլ Արմսթրոնգն ու Բազզ Օլդրինը «Արծիվ» լուսնային մոդուլով (Lunar Module Eagle) մարդկության պատմության մեջ առաջին անգամ վայրէջք են կատարել Երկրի բնական արբանյակի վրա։
Մայքլ Քոլինզը գերադասել է դրանից հետո վերջ դնել աստղագնացի իր կարիերային։
1969 թվականին նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական հասարակության հետ կապերի գծով, 1970 թվականին դարձել է կոմունալ տնտեսության նախարարի օգնական, 1971 թվականին՝ ավիացիայի և տիեզերագնացության ազգային թանգարանի տնօրեն, 1978 թվականին՝ Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի գիտքարտուղարի տեղակալ[8]։
1975 թվականին Մայքլ Քոլինզը այցելել է Խորհրդային Միություն, եղել Կալուգայում գործող Կ. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանում[9]։
Անվանի աստղագնացը վախճանվել է 2021 թվականի ապրիլի 28-ին[10][11][12]։
Պարգևներ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Քոլինզն ընտրվել էր փորձակող օդաչուների ընկերության և օդագնացության ու աստղագնացության ամերիկյան ինստիտուտի իսկական անդամ[13][14]։

Նրան նվիրված անկյուններ են բացվել փառքի հետևյալ սրահներում. միջազգային օդագնացության և տիեզերագնացության փառքի սրահ (1971)[15] Նյու Մեքսիկոյի տիեզերքի թանգարանում գործող միջազգային տիեզերագնացության փառքի սրահ (1977)[16], ԱՄՆ-ի աստղագնացության փառքի սրահ (1993)[17][18] և ազգային օդագնացության փառքի սրահ (1985)։ 2008 թվականին ներառվել է Կալիֆոռնիա նահանգի Լանկաստեր քաղաքում հիմնադրված Aerospace Walk of Honor պատվո երթում[19]։ Միջազգային աստղագիտական միությունը նրա պատվին է անվանակոոչել 6471 համարանիշը կրող աստերոիդը[20], ինչպես նաև Լուսնի խառնարաններից մեկը[21]։
Քոլինզը 1966 թվականին պարգևատրվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Distinguished Flying Cross խաչով[22], ՆԱՍԱ-ի «Առանձնահատուկ ծառայության համար» երկու մեդալով[23][24][25], ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Air Force Distinguished Service Medal մեդալով[26], 1977 թվականին՝ Legion of Merit շքանշանով[27]։
Apollo 11 տիեզերանավի մյուս անդամների պես նա էլ է 1969 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Նիքսոնից ստացել Ազատության նախագահական մեդալ՝ իրենց պատվին հատուկ կազմակերպված ընթրիքի ժամանակ[28]։ Աստղագնացների այդ եռյակը այդ նույն տարում ստացել է նաև Collier Trophy, General Thomas D. White USAF Space Trophy[29], ինչպես նաև աստղագնացության ազգային ընկերակցության հատուկ մրցանակ[30][31], իսկ 1970 թվականին՝ Harmon Trophy[32][33]՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Սփիրո Ագնյուի կողմից [34]։ Ագնյուն նրանց հանձնել է նաև Ազգային աշխարհագրական ընկերության սահմանած Hubbard Medal և ասել, որ նրանք ամերիկյան պատմության մեեջ տեղ են գրավել Քրիստափոր Կոլումբոսի կողքին - "You've won a place alongside Christopher Columbus in American history".[35]:

1970 թվականին Քոլինզն արժանացել է նաև փորձարկող օդաչուների ընկերության Իվեն Քինչելոյի անվան մրցանակի[36][37]։ 1999 թվականին՝ Լուսնի վրա կատարված առաջին վայրէջքի 30-ամյակի տոնակատարության ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ալ Գորը, ով նաև Սմիթսոնյան հիմնարկության փոխկանցլերն էր, Apollo 11 տիեզերանավի անձնակազմին շնորհել է այդ հիմնարկության ոսկե մեդալներ՝ Langley Gold Medal: Մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո աստղագնացները մասնակցել են Սպիտակ տանը նրանց պատվին կազմակերպված ընդունելությանը և վերջում նախագահ Բիլ Քլինտոնին են հանձնել հատուկ արկղում տեղադրված լուսնային մի ապար[38][39]։
2011 թվականին «Ապոլլոն 11» տիեզերանավի անձնակազմի երեք անդամներն էլ արժանացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ոսկե մեդալի, որ քաղաքացիական ամենաբարձր պարգևն է Միացյալ Նահանգներում։ Պարգևատրման արարողության ժամանակ ՆԱՍԱ-ի կառավարիչ Չարլզ Բոլդենն ասել է. "Ովքեր ձեզանից հետո թռել են տիեզերք և այսուհետև էլ թռչելու են, գնացել են և գնալու են ձեր բացած ճանապարհով"[40]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Armalcolite միներալը այդպես է կոչվել ի պատիվ աստղագնացներ Նիլ Արմսթրոնգի, Բազզ Օլդրինի և Մայքլ Քոլինզի (Armstrong , Aldrin, Collins)[41][42][43]:
- Քոլինզի սկաֆանդրը պահվում է տիեզերագնացության մոսկովյան թանգարանում[44]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Collins Michael (1974)։ Carrying the Fire: An Astronaut's Journeys։ New York: Farrar, Straus, and Giroux։ Bibcode:1974cfaa.book.....C
- Collins Michael (1976)։ Flying to the Moon and Other Strange Places։ New York: Farrar, Straus and Giroux։ ISBN 978-0-374-32412-4
- Collins Michael (1988)։ Liftoff: The Story of America's Adventure in Space։ Illustrated by James Dean։ New York: Grove Press։ ISBN 978-0-8021-1011-4
- Collins Michael (1990)։ Mission to Mars։ New York: Grove Weidenfeld։ ISBN 978-0-8021-1160-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Коллинз Майкл (лётчик-космонавт) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nytimes.com/2021/04/28/science/michael-collins-third-man-of-the-moon-landing-dies-at-90.html
- ↑ https://www.dvidshub.net/image/7608868/modified-military-funeral-honors-with-funeral-escort-conducted-us-air-force-maj-gen-michael-collins-section-51
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/michael-collins/
- ↑ Space Hall Honors Pioneers — Las Cruces: 1977. — P. 6. — ISSN 1081-2172
- ↑ Космонавтика. Энциклопедия / Главный редактор В. П. Глушко. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 164.
- ↑ Майкл Коллинз в зале ракетной техники Արխիվացված է Հոկտեմբեր 2, 2019 Wayback Machine-ի միջոցով: ГМИК им. Циолковского. 20 июня 1975 года (первое фото в правой колонке фотографий). Архивировано.
- ↑ Russel Lewis (2021-04-28)։ «'Forgotten Astronaut' Michael Collins Dies» (անգլերեն)։ National Public Radio։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-28-ին։ Վերցված է 2021-04-28
- ↑ Lewis Russell (April 28, 2021)։ «Apollo 11 Astronaut Michael Collins Dies»։ NPR։ Արխիվացված է օրիգինալից April 28, 2021-ին։ Վերցված է April 28, 2021
- ↑ Goldstein Richard (April 28, 2021)։ «Michael Collins, 'Third Man' of the Moon Landing, Dies at 90»։ The New York Times։ Վերցված է April 28, 2021
- ↑ «Biographical Data»։ NASA։ September 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է January 15, 2021
- ↑ «Fellow Classes»։ SETP։ Արխիվացված է օրիգինալից March 6, 2018-ին։ Վերցված է May 2, 2018
- ↑ «Hall of Fame Honoree - Michaeal Collins» (անգլերեն)։ San Diego, California: International Aerospace Hall of Fame։ 1971։ Վերցված է January 1, 2023
- ↑ «Space Hall Honors Pioneers»։ Las Cruces Sun-News (Las Cruces, New Mexico)։ October 30, 1977։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2019-ին։ Վերցված է March 20, 2019 – via Newspapers.com
- ↑ «Michael Collins»։ Astronaut Scholarship Foundation։ Արխիվացված է օրիգինալից February 28, 2018-ին։ Վերցված է March 1, 2018
- ↑ Clark Amy (March 14, 1993)։ «Activities Honor Gemini Astronauts»։ Florida Today (Cocoa, Florida)։ էջ 41։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2019-ին։ Վերցված է July 6, 2019 – via Newspapers.com
- ↑ «2008 Honorees»։ City of Lancaster։ Արխիվացված է օրիգինալից March 2, 2018-ին։ Վերցված է March 1, 2018
- ↑ «Piloted the command module on Apollo 11, the first manned moon-landing mission»։ New Mexico Museum of Space History։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2017-ին։ Վերցված է February 28, 2018
- ↑ Gaherty Geoff (April 19, 2013)։ «How to See Where Astronauts Walked on the Moon»։ Space.com։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2018-ին։ Վերցված է March 3, 2018
- ↑ «Michael Collins»։ The Hall of Valor Project։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2018-ին։ Վերցված է April 23, 2018
- ↑ «Whoosh to Altitude Record 'Tremendous Thrill' to Astros»։ Independent (Long Beach, California)։ UPI։ August 2, 1966։ էջ 14։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2018-ին։ Վերցված է April 25, 2018 – via Newspapers.com
- ↑ Gawdiak, Fedor, էջ 398
- ↑ «Agnew Confers Awards on Crews of 3 Apollos»։ Arizona Republic (Phoenix, Arizona)։ Associated Press։ November 14, 1970։ էջ 23 – via Newspapers.com
- ↑ «Michael Collins – Recipient»։ Military Times Hall of Valor։ Արխիվացված է օրիգինալից December 21, 2018-ին։ Վերցված է December 21, 2018
- ↑ «A Guide to the Michael Collins Papers, 1907–2004 Collins, Michael Papers Ms1989-029»։ Virginia Heritage։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2018-ին։ Վերցված է December 21, 2018
- ↑ «"Three Very Brave Men" Given Presidential Toast and Medals»։ The Gastonia Gazette (Gastonia, North Carolina)։ Associated Press։ August 14, 1969։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2018-ին։ Վերցված է April 23, 2018 – via Newspapers.com
- ↑ The Gen. Thomas D. White USAF Space Trophy։ Air Force Magazine։ May 1997: 156։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2019-ին։ Վերցված է March 20, 2019
- ↑ «Collier 1960–1969 Recipients»։ National Aeronautic Association։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին։ Վերցված է March 1, 2018
- ↑ «Apollo 11 Honor»։ The Burlington Free Press (Burlington, Vermont)։ May 7, 1970։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2018-ին։ Վերցված է April 26, 2018 – via Newspapers.com
- ↑ «Two R.A.F. Pilots to Share Harmon Aviator's Trophy»։ The New York Times։ September 7, 1970։ Արխիվացված է օրիգինալից January 5, 2018-ին։ Վերցված է March 3, 2018
- ↑ «Apollo 11 Astronauts Add Harmon Trophy to Collection»։ The Montgomery Advertiser (Montgomery, Alabama)։ Associated Press։ September 6, 1970։ էջ 52։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2018-ին։ Վերցված է April 24, 2018 – via Newspapers.com
- ↑ «3 Astronauts get Harmon Trophies»։ The Times (Shreveport, Louisiana)։ Associated Press։ May 20, 1971։ էջ 20։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2018-ին։ Վերցված է April 24, 2018 – via Newspapers.com
- ↑ «Agnew Gives Medals to Apollo 11 Crew»։ The La Crosse Tribune (La Crosse, Wisconsin)։ Associated Press։ February 18, 1970։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2018-ին։ Վերցված է April 27, 2018 – via Newspapers.com
- ↑ «Collins, Michael»։ National Aviation Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2018-ին։ Վերցված է February 28, 2018
- ↑ «Iven C. Kincheloe Recipients»։ Society of Experimental Test Pilots։ Արխիվացված է օրիգինալից August 1, 2018-ին։ Վերցված է February 28, 2018
- ↑ Boyle Alan (July 20, 1999)։ «Moon Anniversary Celebrated»։ NBC News։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2018-ին։ Վերցված է March 3, 2018
- ↑ «Apollo 11 astronauts honored for 'astonishing' mission»։ CNN։ July 20, 1999։ Արխիվացված է օրիգինալից February 8, 2018-ին։ Վերցված է April 24, 2018
- ↑ «NASA Legends Awarded Congressional Gold Medal»։ NASA։ November 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2017-ին։ Վերցված է April 25, 2018
- ↑ Армолколит / Пекова Н. А. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Meyer C. Lunar Sample Mineralogy // NASA Lunar Petrographic Educational Thin Section Set : [անգլ.]. — 2003. — С. 8—9.
- ↑ Алексеев Д. И., Гозман И. Г., Сахаров Г. В. Словарь сокращений русского языка: около Կաղապար:Число сокращений : [рус.] / под ред. Д. И. Алексеева. — 3-е изд., с прил. новых сокр. — М. : Русский язык, 1983. — С. 28. — 487 с. — 75 000 экз.
- ↑ Скафандр Майкла Коллинза Archived 2022-11-01 at the Wayback Machine. на странице «Топ-15 экспонатов Музея космонавтики». Официальный сайт музея kosmo-museum.ru. 1 ноября 2022.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Statement From Apollo 11 Astronaut Michael Collins Archived 2009-08-24 at the Wayback Machine., NASA Public Release no. 09-164. Collins' statement on the 40th anniversary of the Apollo 11 mission, July 9, 2009
- Butler, Carol L. (1998). NASA Johnson Space Center Oral History
- Uusma Bea (2003)։ The Man Who Went to the Far Side of the Moon: The Story of Apollo 11 Astronaut Michael Collins։ Carmel, California: Hampton-Brown։ ISBN 978-0-7362-2789-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մայքլ Քոլինզ (աստղագնաց) Վիքիպահեստում |
---|
- Michael Collins visits MIT/AeroAstro | April 1, 2015
- «Astronaut Bio: Michael Collins» (անգլերեն)։ jsc.nasa.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2005-07-22
- «Michael Collins Oral History» (անգլերեն)։ historycollection.jsc.nasa.gov։ Վերցված է 2019-04-24
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 28 մահեր
- 2021 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Ամերիկացի աստղագնացներ
- Թանգարանային աշխատակիցներ
- Քաղցկեղից մահացածներ