Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան
Տեսակթանգարան, ճարտարապետական հուշարձան և պատմության թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալուգա
ՀասցեUlitsa Akademika Koroleva, 2
Հիմնադրվել է1961
Կայքgmik.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան (ռուս.՝ Госуда́рственный музе́й исто́рии космона́втики имени К. Э. Циолковского), թանգարան Կալուգա քաղաքում։ Աշխարհում առաջին և Ռուսաստանում ամենամեծ տիեզերական թանգարանը, որը ստեղծվել է Սերգեյ Կորոլյովի և Յուրի Գագարինի անմիջական մասնակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունիսի 13-ին Յուրի Գագարինն առաջին քարն է դրել ապագա թանգարանի շենքի հիմքում։ Թանգարանն այցելուների համար բացվել է 1967 թվականի հոկտեմբերի 3-ին[1]։ Կառույցի ճարտարապետներն են Բորիս Բարխինը, Է. Ի. Կիրեևը, Ն. Գ. Օրլովան, Վ. Ա. Ստրոգին, Կ. Դ. Ֆոմինը։ Թանգարանի նախասրահում գտնվող «Տիեզերքի նվաճողները» խճանկարը սեմալտից և բնական քարից ստեղծել է Անդրեյ Վասենցովը[2]։

1960 թվականին թանգարանը դարձել է ԽՍՀՄ տիեզերական թանգարանների գործունեությունը համակարգող գիտամեթոդական կենտրոն, իսկ 1979 թվականին ստացել է գիտահետազոտական հաստատության կարգավիճակ։ 1993 թվականից Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանը դասվել է առանձնահատուկ սոցիալական նշանակության խոշորագույն մշակութային և կրթական հաստատությունների շարքին[3]։

1973 թվականի հունիսի 21-ից Կալուգայի տիեզերագնացության թանգարանի տարածքում ցուցադրվում է «Վոստոկ» հրթիռային և տիեզերական համալիրի իսկական օրինակը, որը պահվել է Գագարինի «Վոստոկ-1»-ի արձակման ժամանակ որպես ռեզերվ։ Թանգարանի ցուցադրությունները ներկայացնում են տիեզերագնացության, ավիացիայի, հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների պատմությունը։ Թանգարանում ներկայացված է տեսական տիեզերագնացության հիմնադիր, խոշոր գյուտարար, փիլիսոփայության և սոցիոլոգիայի վերաբերյալ աշխատությունների հեղինակ Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկու գիտական ժառանգությունը։ Ներկայացված են գիտնականի կողմից նախագծված ապագայի տեխնոլոգիաների նմուշներ (ինքնաթիռ, դիրիժաբլ, հրթիռ, կոսմիկական բնակատեղիներ)։

1966 թվականից թանգարանում անց են կացվում Գիտական ընթերցումներ նվիրված Կոնստանտին Ցիոլկովսկու հիշատակին։ Թանգարանի ցուցասրահներում կարելի է ծանոթանալ գործնական տիեզերագնացության հայրենական պատմությանը՝ սկսած Երկրի առաջին արհեստական արբանյակից մինչև ժամանակակից երկարաժամկետ ուղեծրային կայաններ։ Դա ԽՍՀՄ-ում հրթիռային տեխնիկայի կազմավորման պատմությունն է սկսած 1920-ականներից, ականավոր գլխավոր կոնստրուկտորների գործունեությունը (Սերգեյ Կորոլյով, Վալենտին Գլուշկո, Վլադիմիր Չելոմեյ, Սեմյոն Կոսբերգ, Գեորգի Բաբակին, Ալեքսեյ Իսաև և ուրիշներ)։ Դա Լուսնի և Արեգակնային համակարգի մոլորակների ուսումնասիրությունն է ավտոմատ միջմոլորակային կայանների օգնությամբ։ Դա կառավարվող տիեզերագնացություն է սկսած Վոստոկից մինչև Բուրան։ Դա մեկնարկային կրող հրթիռների և հրթիռային շարժիչների հավաքածուի պատմությունն է։

Թանգարանում տեղադրված է Միր ուղեծրային կայանի բազային բլոկի մակետը, որը բաց է հանրության համար։

Տիեզերագնացության թանգարանի երկրորդ փուլի շինարարությունը, որը սկսվել է 2014 թվականին, ավարտվել է 2021 թվականին[4]։ Կառուցվել է նոր ժամանակակից շինություն 12,5 հազար մ² մակերեսով, որը գրեթե չորս անգամ գերազանցում է եղածի մակերեսը։ Թանգարանի ցուցադրական տարածքը հինգ անգամ ավելացել է։ Թանգարանն ունի նաև բազմաֆունկցիոնալ կոնֆերենց դահլիճ և կինոդահլիճ։ Թանգարանի երկրորդ հերթի շինարարության հետ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալը բացահայտվել է, ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի փոխնախարարը մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար հատկացված պետական միջոցների յուրացման գործով[5]։ Շինարարության ավարտն անընդհատ հետաձգվել է, սկզբում այն նախատեսված է ավարտել թանգարանի 50-ամյակի հետ կապված, հետո՝ 2017 թվականի դեկտեմբերին[6], հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին[7]։ 2019 թվականի օգոստոսին վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի որոշմամբ լրացուցիչ 500 միլիոն ռուբլի է հատկացվել թանգարանի կառուցման համար[8]։ 2019 թվականի աշնանը ժամկետները կրկին տեղափոխվել են 2021 թվականի ապրիլի 12-ին[9]։ Բայց 2019 թվականի նոյեմբերին Ռուսաստանի մշակույթի նախարարը, աշխատանքային շրջագայության ընթացքում այցելելով շինհրապարակ, հայտարարել է, որ թանգարանի բացումը կկայանա 2020 թվականի սեպտեմբերին[10], սակայն դա տեղի չի ունեցել նախատեսված ժամկետում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի չունեցավ 2021 թվականի ապրիլի 12-ին[11], նոր թանգարանային համալիրը վերջնականապես այցելուների համար բացվել է ապրիլի 17-ին[12]։

2021 թվականի ապրիլի 17-ին «Կ. Է. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան» Մշակույթի Դաշնային պետական բյուջետային հաստատությունը սկսել է այցելուներ ընդունել։ Նոր համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 12,5 հազար քառակուսի մետր։ Դա գրեթե չորս անգամ գերազանցում է հին թանգարանի շենքի տարածքը։ Ցուցահանդեսային տարածքներն ավելացել են հինգ անգամ։ Թանգարանի երկրորդ փուլի էքսպոզիցիայի տարածքները և արտաքին տարածքը հասանելի են այցելության համար, պայմաններ են ստեղծվել սահմանափակ հնարավորություններով այցելուների համար։

Նոր թանգարանային համալիրում կենտրոնական տեղ է զբաղեցնում «Հրթիռներ։ Նավեր։ Մարդիկ» էքսպոզիցիան, որտեղ ցուցադրվում են ավելի քան 500 օբյեկտներ, որոնք պատմում են տիեզերական հետազոտության հիմնական ծրագրերի մասին, այդ թվում հրթիռների և տիեզերական տեխնոլոգիաների բնօրինակ նմուշները։ Թեման լրացվում է տեսաբովանդակությամբ, որի ցուցադրությունը իրականացվում է եզակի 80 մետրանոց էկրանի վրա։ Մուլտիմեդիական կայանքները հնարավորություն են տալիս իրականությանը մոտ պայմաններում այցելուներին կառավարել տիեզերագնացին բաց տիեզերքում, նախապատրաստել և արձակել հրթիռներ, ինչպես նաև իրականացնել «Սոյուզ» տիեզերանավի կցումը միջազգային տիեզերական կայանին[13][14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանի կազմում ներառված են նաև՝

Պատկեր Օբյեկտի անվանում Հասցե Կատեգորիա
Կոնստանտին Ցիոլկովսկու տուն-թանգարան Կալուգա, Ցիոլկովսկի 79 Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401410052570006
Հուշարձանի կոդը՝ 4000043000
Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան Կալուգա, Մոսկովսկայա 62 Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401410053540005
Հուշարձանի կոդը՝ 4000043000
Կալուգայի պլանետարիում Կալուգա, Ակադեմիկ Կորովյովի 2 Կ. Ե. Ցիոլկովսկու անվան ԳՄԻԿ-ի շենքում
Կ. Ե. Ցիոլկովսկու տուն-թանգարան Բորովսկ, Ցիոլկովսկի 49 Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610695550005
Հուշարձանի կոդը՝ 4000043000
Պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու գիտական հուշահամալիր Մոսկվա, Ռադիո փողոց 17, 5-րդ մասնաշենք Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 771410409450006
Հուշարձանի կոդը՝ 4000043000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белова Н. Г. и др. Музей космоса в Калуге / ред. И. С. Короченцев; сост.: Е. Н. Кузин, Н. Г. Белова, Т. В. Чугрова; пер.: Э. М. Радской, Н. И. Кумелашвили.. — Тула: Приокское книжное издательство, 1986. — 176 с. — 40 000 экз.
  • Зоточкин А. М Музеи Калуги. — Калуга: изд-во, 2016. — 180 с. — 4500 экз. — ISBN 978-5-9909216-4-1
Հրապարակախոսություն
  • Андрей Васнецов // Архитектура СССР : журнал. — М.: Государственное издательство литературы по строительству и архитектуре, 1988. — № 7—8. — С. 60—67.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Манакин (2013 թ․ մարտի 28). «Он вывел музей на космическую орбиту». Сайт газеты Калужской области "Весть" (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  2. Архитектура СССР, 1988
  3. Белова Н. Г. и др., 1986
  4. «Музей истории космонавтики представит новую экспозицию». Новости культуры. 2021/04/06. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Заместитель министра культуры России обвиняется в хищении средств при строительстве музея космонавтики». kaluga-poisk.ru. сетевое издание "Калуга-Поиск". 2016 թ․ մարտի 25.
  6. «Как ведется строительство второй очереди музея космонавтики». Калуга-Поиск (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Новые обещания: музей космонавтики достроят к концу 2019 года» (ռուսերեն).
  8. «Вторая очередь Музея космонавтики получит еще 500 миллионов рублей». kaluga-poisk.ru. сетевое издание "Калуга-Поиск". 2019 թ․ օգոստոսի 8.
  9. Дмитрий Ивьев (2019 թ․ հոկտեմբերի 18). «Опять перенесли: названа очередная дата открытия музея космонавтики». Портал Калуги и области kp40.ru (ռուսերեն).
  10. «Музей им. Циолковского в Калуге откроется после обновления в 2020 году». ТАСС. 2019 թ․ նոյեմբերի 23.
  11. «В Калуге открытие второй очереди музея космонавтики ожидают в ближайшие дни». «Московский комсрмолец». 2021/04/12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  12. «В Калуге открылся новый комплекс музея истории космонавтики». ТАСС. 2021 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  13. Открытие нового комплекса музея космонавтики стало праздником для калужан
  14. «Вторая очередь ФГБУК «Государственный музей истории космонавтики им. К.Э. Циолковского» открывает двери для посетителей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան» հոդվածին։