Ղուկաս Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մադոյան Ղուկասից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղուկաս Մադոյան
հունվարի 15, 1906(1906-01-15) - հունիսի 11, 1975(1975-06-11) (69 տարեկան)
ԾննդավայրՔերս, Կաղզվանի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Թուրքիա
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Մեդալ նշանակալի ավանդի համար Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Ղուկաս Կարապետի Մադոյան (հունվարի 15, 1906(1906-01-15), Քերս, Կաղզվանի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 11, 1975(1975-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ։

Ղուկաս Մադոյանի հուշատախտկը Երևանի Իսահակյան 18 հասցեում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուկաս Մադոյանը ծնվել է 1906 թվականին Կարսի մարզի Քերս գյուղում։ 1920-1925 թվականներին զորակոչվել է ԶՈւ։ 1930-1933 թվականներին եղել է Հայկական Լեռնահրաձգային գնդի հրաձգային վաշտի հրամանատար։ Նորից զորակոչվել է 1940 թվականին։ 1924 թվականին ավարտել է դիվիզիոնային հետևակային դպրոց, 1940 թվականին՝ «Վիստրել» դասընթացը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից։ 1942 թվականի նոյեմբերի 19-ից եղել է 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար։ 1943 թվականի հունվարից մասնակցել է Կոտելնիկովո, Սոմսկ, Զերնոգրադ, Բատայսկ քաղաքների ազատագրմանը։ 1943 թվականի փետրվարի 8-ի գիշերը Մադոյանի հրաձգային գումարտակը գրավել է Դոնի Ռոստով կայարանի մասը կազմող երկաթուղային հանգույցը, իսկ առավոտյան գլխավորել է հրաձգային բրիգադի ընտրյալ ջոկատ, որի հետ 1943 թվականի փետրվարի 8-14-ին պաշտպանել է Դոնի Ռոստովի կայարանը։ Հերոսական պաշտպանության 6 օրվա ընթացքում Մադոյանի ջոկատը ետ է մղել հակառակորդի 43 հակագրոհ, բայց պահել է կայարանը մինչև համալրման գալը, ոչնչացրել է 300 զինվոր, 35 ավտոմեքենա, 10 մոտոցիկլ, տանկ, 3 կրակակետ։ Մարտական առաջադրանքի օրինակելի կատարման, Դոնի Ռոստովի պաշտպանական մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ հրաձգային գումարտակի (159-րդ առանձին Հրաձգային բրիգադ, 28-րդ Բանակ, Հարավային ռազմաճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Ղ. Կ. Մադոյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943 թվականի մարտի 31-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 11415) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 731, ԽՄՀ գրքույկ № 872, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 1343, Շքանշանային գրքույկ № 220632)։ 1944 թվականի հոկտեմբերի 10-ին Դեմբիցայի (Լեհաստան) ազատագրման մարտերում ծանր վիրավորվել է։ 1944 թվին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Առողջության պատճառով զորացրվել է 1944 թվականին։ Փոխգնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, N 01679, 17.05.44)։ 1945-1946 թվականներին Երևանի քաղխորհրդի բաժնի պետ, 1946 թվականին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1946-1948 թվականներին սովորել է կուսակցական դպրոցում, 1948-1952 թվականներին եղել է ՀԽՍՀ սոցապահովության փոխնախարար, 1952-1961 թվականներին՝ նախարար, 1961-1975 թվականներին ՀԽՍՀ նախարարների խորհրդում խորհրդական։ Մահացել է 1975 թվականի հունիսի 11-ին[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (Հր. 38-րդ Բանակ, № 109, 30.11.44, № 41918)
  • «Պատվո նշան» շքանշան (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 28.10.67, № 528773)
  • «Մարտական վաստակի համար» մեդալ (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.45)
  • «Արիության համար» մեդալ
  • Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի (1968 թվականից, նույն թվականին քաղաքի Սլեսարնայա փողոցն անվանակոչվել է նրա անունով[3])

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мадоян Гукас Карапетович». www.warheroes.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Гукас Карапетович Мадоян | Никто не забыт, ничто не забыто». 2w.su (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Улица Мадояна (Ростов-на-Дону, проходит через несколько районов)».