Մադոյան փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադոյան փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն4,4 կիլոմետր
Անվանվել էՂուկաս Մադոյան
Փոստային ինդեքս344004, 344041
Կոորդինատներ: 47°13′50.000000101607″ հս․ լ. 39°38′39.000000101191″ ավ. ե. / 47.23055555558377705° հս․. լ. 39.64416666669477252° ավ. ե. / 47.23055555558377705; 39.64416666669477252

Մադոյան փողոց (ռուս.՝ Улица Мадояна), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի և Խորհրդային շրջաններում։ Անվանվել է Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Ղուկաս Կարապետի Մադոյանի (1906-1975) պատվին։ Սկիզբ է առնում Ռաբոչայա հրապարակից և ավարտվում Պոլիգոննայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 4400 մետր է։ Մինչև 1968 թվականը կոչվել է Սլեսարնայա փողոց[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի Մադոյան փողոցը սկսվում է Ռաբոչայա հրապարակից, հատում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ Կոլցևայա փողոցները, Վիբորգսկայա, Ռազինի, Մալախովի, Պրոֆսոյուզնայա, Կրայնյայա փողոցները, Կիսլորոդնի, Վագայսկի նրբանցքները, Բլագոդատնայա, Լեսոպարկովայա, Լանդիշևայա փողոցները, Սորտովոյ նրբանցքը, Մակարովի, Լիստվեննայա փողոցները, Տանկովի, Ուրուպսկի նրբանցքները, Սմորոդինովայա փողոցը, Ուրյուպինսկի, Արարատյան, Պետրոպավլովսկի, Վիշնյովի նրբանցքները, Երյոմենկոյի, Միչուրինի, Կալինինգրադսկայա, Դովատորի, Տումաննայա, Դոլգոժդաննայա, Դարվինի և Լեսնայա փողոցները և ավարտվում Պոլիգոննայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 4,4 կիլոմետր է։ Փողոցում կա համարակալված 360 շինություն։

Մադոյան փողոցի փոստային դասիչներն են՝ 344004, 344041։

Փողոցն անվանվել է Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Ղուկաս Կարապետի Մադոյանի (1906-1975) պատվին։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից։ 1942 թվականից եղել է 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար։ 1943 թվականի հունվարից մասնակցել է Կոտելնիկովո, Սոմսկ, Զերնոգրադ, Բատայսկ քաղաքների ազատագրմանը։ 1943 թվականի փետրվարի 8-ի գիշերը Մադոյանի հրաձգային գումարտակը գրավել է Դոնի Ռոստովի կայարանի մասը կազմող երկաթուղային հանգույցը, իսկ առավոտյան գլխավորել է հրաձգային բրիգադի ընտրյալ ջոկատը, որի հետ 1943 թվականի փետրվարի 8-14-ին պաշտպանել է Դոնի Ռոստովի կայարանը։ Հերոսական պաշտպանության 6 օրվա ընթացքում Մադոյանի ջոկատը հետ է մղել հակառակորդի 43 հակագրոհ՝ պահելով կայարանը մինչև համալրման գալը, ոչնչացրել է 300 զինվոր, 35 ավտոմեքենա, 10 մոտոցիկլ, տանկ, 3 կրակակետ։ Մարտական առաջադրանքն օրինակելի կատարելու, Դոնի Ռոստովի պաշտպանական մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար ավագ լեյտենանտ Ղուկաս Մադոյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հետպատերազմյա շրջանում բնակվել է Երևանում, զբաղեցրել կառավարական բարձր պաշտոններ[2][3][1]։ 1968 թվականին արժանացել է Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացու կոչման, իսկ Սլեսարնայա փողոցն անվանակոչվել է նրա անունով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]