Հունգարիայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունգարիայի Կլիմայական գոտիներն ըստ Կյոպպենի դասակարգման

 Հունգարիայի կլիման բնութագրվում է աշխարհագրական դիրքով։ Հունգարիան գտնվում է Կենտրոնական Եվրոպայի արեւմտյան մասում, գրեթե հավասարապես հեռու է Հյուսիսային բեւեռից եւ հասարակածից (ավելի քան 1000 կմ), ինչպես նաեւ գտնվում է Ատլանտյան օվկիանոսից մոտ 1000 կմ հեռավորության վրա։ հունգարական սահմանից մինչև մոտակա Միջերկրական ծովի ափ հեռավորությունը կազմում է 500 կմ։ Կլիման ձևավորվել էկոլոգիական փոփոխությունների արդյունքում հոլոցենի դարաշրջանում մայրցամաքային, օվկիանոսային եւ միջերկրածովյան կլիմայների բախման հետևանքով։ Դրա հետեւանքով Հունգարիայի եղանակը խիստ փոփոխական է։

Ազդող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կարևորագույն գործոններ են ազդում հունգարական կլիմայի վրա` Ատլանտիկայից հեռավորությունը եւ ուժեղ անձրեւբեր` հիմնականում արևմտյան քամիները։ Ընդ որում, Հունգարիայի կլիման կտրուկ մայրցամաքային չէ (կոնտինենտալ), ինչպես Արեւելյան Եվրոպայում է և, մասնավորապես, Ռուսաստանում։ Ազդում է նաև Միջինդանուբյան դաշտավայրը, որտեղ գտնվում է Հունգարիան, ու հիմնականում հենց Հունգարիան շրջապատող լեռները։ Այդպես ցուրտ մթնոլորտային ճակատների առաջխաղացումը դանդաղում է, իսկ փչթղ քամիների բնույթը մոտենում է ավանդական ֆյոներին։

Հունգարիայի եղանակի և կլիմայի վրա ազդում են երկու խոշոր մթնոլորտային մրրիկներ` Իսլանդական ցիկլոնը եւ Ազորյան անտիցիկլոնը։ Իսլանդերեն ցիկլոնը երկիր է բերում ցուրտ ու անձրեւներ, նվազեցնելով մթնոլորտային ճնշումը։ Ազորյան անտիցիկլոնը գալիս ձմռանը եւ ամռանը, հեռու քշելով ամպերը եւ եղանակը չոր և արևային դարձնելով։ Բայց, դրանից բացի, սեզոնային ազդեցություն է ցուցաբերում Սիբիրյան անտիցիկլոնը, որը ձմռանը Սիբիրից և Արեւելյան Եվրոպայից բերում է սառը օդ։

Արեւային օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի ամենահյուսիսային և ամենահարավային զուգահեռականների միջև տարբերությունը կազմում է ընդամենը 3 աստիճան, արեւի ճառագայթների տարեկան անկման անկյան նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանների միջև տարբերությունը նույնպես կազմում է 3 աստիճան։ Ջերմության բաշխման ամենամյա խտությունը տատանվում է 80-ից մինչև 110 կկալ/սմ² (միջինը 70 կկալ/սմ² ամռանը և 20 կկալ/սմ² ձմռանը), բայց կախված է նաև երկայնությունից (60-70 կկալ/սմ² արեւմուտքում եւ 100-110 կկալ/սմ² հարավ-արեւելքում)։ Արեւային ամենամյա ժամերը միջինում հասնում են 1700-2100 ժամ սահմանին (1700 ժամ Շոպրոնում, 2068 ժամ Սեգեդում)։ Առավելագույնը լինում է հուլիսին։ Միջինում տարեկան արեւոտ օրերը տատանվում են 70-ից 190 օր, կա արեւային ժամերի մասը հասնում է 46% -ի։

Կլիմայի փոփոխության հետեւանքով տաքացումն զգացվում է նաեւ Հունգարիայում[1]։ Հունգարիայում միջին նվազագույն ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմում է 9 աստիճան[2]։

Ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայու միջին ջերմաստիճանը 2,5 աստիճանով բարձր է, քան Ավստրիայում, շնորհիվ հարավային քամիների, որոնք փչում են Ալպերից եւ սկսվում են դեռևս Գոլֆստրիմից (այս տարբերությունը հարթաչափվում է արեւելքում)։ Միջին տարեկան ջերմաստիճանը ՝ 8 -ից 11 °C, տարեկան միջին տարբերությունը հյուսիսում եւ հարավում կազմում է ընդամենը 3 աստիճան, որը պայմանավորված է երկրի փոքր մակերեսով, բայց նվազագույն ձմեռային և առավելագույն ամառային ջերմաստիճանների միջև շեղումները զգալիորեն մեծ են։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային ջերմաստիճանը իդեալապես համապատասխանում է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու համար, թեեւ բերքին լուրջ վնասներ կարող են հասցնել մայիսյան ցրտահարությունները։ Հողի ջերմաստիճանի տարեկան միջակայքը կարող է գերազանցել 100 °C է, հողի մակերևույթից 20 մ խորության վրա այդ տատանումը դադարում է, ջերմաստիճանը կայունանում է մինչեւ 11 °C։ Հողի ծածկույթի ցրտահարությունների միջինը կազմում է 25-35 սմ։

Քամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային զանգվածների շարժման արագությունը, ուղղությունը և գործընթացը  ազդում են քամու վրա։ Արեւմտյան ուղղությունը գերիշխում է 4000 մ բարձրության վրա, մակերեսին մոտ` հյուսիս-արևմտյան, բայց Տիսա գետից դեպի արեւելք փչում են հյուսիսային քամիներ։ Բոֆորտի սանդղակով քամու ուժը տատանվում է միջինը 1,5-2,5 բալլ (2-3 մ/վ)։

Տեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 600 մմ։ Երկրի առավել չորային գոտին արեւելյան մասն է (500 մմ Հորտոբադում)։ Առավելագույնս անձրեւոտ մարզերը գտնվում են արևմուտքում (տարեկան մինչև 1000 մմ)։ Մեծ մասը թափվում է ուշ գարնանը և վաղ ամռանը, հարավ-արեւմուտքում տեղումների երկրորդ առավելագույնը բաժին է ընկնում հոկտեմբերին, որը պայմանավորված է միջերկրածովյան կլիմայով։ Հարավ-արեւմուտքում անձրեւոտ օրերի թիվը գերազանցում է 100-ը, ինչպես Մատրա և Բյուկկ լեռներում, բայց Տիսայի հոսանքի կենտրոնում չեն գերազանցում 80 օրը։ Ուժեղ գոլորշիացման եւ փոքրաքանակ տեղումների հետևանքով Ալֆելդ հարթավայրում ամռանը բավականին շոգ է։ Ամռանը ամպրոպաբեր անձրևներ են լինում, այդ թվում կարկուտի հետ միասին։ Նոյեմբերի վերջից-մարտի սկիզբ տեղում է ձյուն։ Ամենաբարակ ձյան շերտը կազմում է 4 սմ (տեղում է Աշֆելդ հարթավայրի արեւելքում)[3]։

Օդի խոնավություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի խոնավությունը Հունգարիայի արևմտյան սահմանին հասնում է 75%։ Ամռանը այն ավանդաբար բարձր է, քան ձմռանը։ Միջինում գոլորշիանում է 7,4 գ/մ³ ջուր` 7,3 մմ հիդրոստատիկ ճնշման դեպքում։

Հողա- և ջրածածկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Դանուբյան դաշտավայի տոպոգրաֆիական քարտեզ

Հողի մակերեւույթը եւ ամբողջ երկրի հիդրոլոգիան ազդում են կլիմայի վրա։ Մակրոկլիմայի վրա դա այնքան էլ զգալի չի անդրադառնում, ինչպես մեզո- եւ միկրոկլիմայի վրա։ Լավ օրինակ է մեծ լճերի շրջակայքի (օրինակ, Բալատոն լճի) միկրոկլիման։ Ավազաքարերը, դոլոմիտային բլուրները և Բուդայի շրջակա բլուրները նույնպես ազդում են մեզո- և միկրոկլիմայի վրա։ Բարձունքների տարբերությունը կազմում է 400-ից 900 մ Ալֆելդ հարթավայրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ferenc Erdei Information Hungary. — Pergamon Press, 1968. — С. 12 – 14.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]