Հարթաչափում
Արտաքին տեսք

Հարթաչափում, ելակետի («բարձրության զրո») կամ ծովի մակարդակի նկատմամբ Երկրի մակերևույթի կետերի բարձրության որոշում։ Երկրաչափական հարթաչափումը կատարվում է հարթաչափի և նշաձողերի օգնությամբ։
- Եռանկյունաչափական հարթաչափման հիմքում ընկած է թեոդոլիտից տեղանքի երկու կետերով անցնող դիտոցային ճառագայթի թեքության անկյան կապը այդ կետերի բարձրությունների տարբերության և դրանց միջև եղած հեռավորության հետ։
- Բարոմետրական հարթաչափումը կատարվում է բարոմետրի միջոցով) հիմնված է ծովի մակերևույթի նկատմամբ կետի ունեցած դիրքից օդի ճնշման կախման վրա։
- Մեխանիկական հարթաչափումը կատարվում է ավտոմատ-հարթաչափով, որն ավտոմատորեն գծում է տեղանքի պրոֆիլը, չափում կից կետերի բարձրությունների տարբերությունը և դրանց միջև եղած հեռավորությունը։
- Հիդրոստատիկ հարթաչափման ժամանակ օգտագործվում է հաղորդակից անոթների հատկությունը։
- Աստղագիտական և աստղագիտա-գրավիմետրական հարթաչափման հիմքում ընկած է գեոիդի կամ քվազիգեոիդի բարձրությունների որոշումը ռեֆերենց-էլիպսոիդի նկատմամբ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթաչափում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 304)։ ![]() |