Թեոդոլիտ
Արտաքին տեսք
Թեոդոլիտ, գեոդեզիական գործիք։ Օգտագործվում է տեղագրական, գեոդեզիական, մարկշեյդերական աշխատանքներում ուղղությունները որոշելու և հորիզոնական ու ուղղաձիգ անկյունները չափելու համար։
Թեոդոլիտի հիմնական տարրերն են օպտիկական դիտակը և անկյունային ու ավելի մանր բաժանումներով հորիզոնական և ուղղաձիգ շրջանակները։ Կան հատուկ նշանակության թեոդոլիտներ (աստղագիտական, գիրոսկոպային, մագնիսական ևն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 170)։ |