Հնդկաստանի ճանապարհներ, (պորտ.՝ Caminho das Índias), աշխարհահռչակ սցենարիստ Գլորիա Պերեզի սցենարով և ռեժիսոր Ռոբերտո Կարմինատիի նկարահանված հեռուստասերիալ (ժանր՝ դրամա, մելոդրամա, արկածային), որն առաջին անգամ ցուցադրվել է Բրազիլիայում2009 թվականիհունվարի 19-ից։ 2009 թվականին «Լավագույն սերիալ» անվանակարգում արժանացել է Էմմի միջազգային մրցանակի[1]։ Այն պատմում է Բրազիլիայի, Հնդկաստանի, Դուբայի, Ամերիկայի, Հինդու կրոնի մասին, Բրազիլական հայտնի դերասանուհի, հաղորդավար Ժուլիանա Պաեսը գլխավոր դերում է։ Հայաստանում սերիալը հեռարձակվել է 2015 թվականին ԱԹՎ-ի ալիքով, որը ստացավ «Հնդկաստան. սիրո պատմություն» անունը։