Ումբերտո Մարտինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ումբերտո Մարտինս Դուարտե
Հասակը1.81
Ծնվել էապրիլի 14, 1961(1961-04-14) (59 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1973— ներկա
Երեխա(ներ)3
Commons-logo.svg Ումբերտո Մարտինս՝ Վիքիպահեստ

Ումբերտո Մարտինս Դուարտե (պորտ.՝ Humberto Martins, ծնվ.է՝ (ապրիլի 14, 1961(1961-04-14), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)՝ թատրոնի և հեռուստատեսության բրազիլացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի դեբյուտը եղել «Carmem» սերիալում 1987 թ,-ին։ 1989 թ. նա դեր է ստանում «O Sexo dos Anjos» սերիալում։ Նրա առաջին կարևոր, լուրջ դերը եղել է 1990 թ. «Փոխնակ մայրը» սերիալում խաղացած կերպարը։ Սակայն դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց 1993 թ. «Տրոպիկանկայի գաղտնիքը» սերիալում կովբոյ Ալաորի դերը խաղալուց հետո։ 1994 թ. նա խաղում է իր առաջին գլխավոր դերը «Չորս անգամ չորս» նովելում։ Նա սցենարիստ Կառլոս Լոմբարդիի սիրելի դերասաններից մեկն է։ Նրա մոտ Ումբերտոն նկարահանվել է այնպիսի նովելներում, ինչպիսիք են ՝ «Vira-Lata» Լենին անունով հերոսի գլխավոր դերում, «Uga Uga»-ում Բերնարդոյի գլխավոր դերում, «O Quinto Inferno» մինիսերիալում, Չալեսի դերում, «Kubanacan»-ում՝ գեներալ Կամաչոյի դերում и «Pé na Jaca»-ում Մերլինի դերում։ 1998 թ. նա կերտում գլխավոր հերոսի՝ ոստիկան Շիկոյի կերպարը «Corpo Dourado» նովելում Քրիստիանա Օլիվեյրայի հետ։ Ի դեպ, նրա հետ Ումբերտոն խաղացել է 4 նովելում և մինիսերիալում։2000 թ.Կլոն (հեռուստասերիալ)ում, 2005 թ. նա Ամերիկա (սերիալ)ում նա խաղում է բիզնեսմեն Լաերտեյի դերը։ 2006 թ.-ին՝ «Սենյորիտա» սերիալում կերտում է վերահսկող Բրունոյի դերը։ 2008 թ. նա կատարում է բացասական դեր «Beleza pura» սերիալում։ 2009. կրկին խաղում է բիզնեսմենի դերում Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ)ում: 2010 թ. նկարահանվում է «Գրված է աստղերին» սերիալում։ 2011 թ. կրկին կերտում է բացասական կերպար «Մոգը » սերիալում։ 2012 թ. խաղում է թուրք Նասիբի դերը «Գաբրիելա» սերիալում։ 2014 թ.՝ «Em Família» սերիալում, 2015 թ.՝ «Totalmente Demais» սերիալում։